Jump to content

Կիկույու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիկույու
Gĩgĩkũyũ [ɣēɣēkōjó]
Տեսակբնական լեզու և կենդանի լեզու
ԵնթադասKikuyu–Kamba?
ԵրկրներՔենիա Տանզանիա Ուգանդա
ՇրջաններԿենտրոնական նահանգ
Խոսողների քանակ6 623 000 մարդ[1]
Լեզվակիրների թիվը6.6 միլիոն (2009 թվականի մարդահամար)[2]
ԴասակարգումՆիգերա-կոնգոլեզյան լեզուներ
Բենուե-կոնգոլեզյան լեզուներ
Բանտոիդային ճյուղ
Բանտու լեզուներ
Բանտու լեզուներ E գոտի
Կիկույու-կամբա լեզուներ
Գրերի համակարգլատինական այբուբեն
IETFki
ԳՕՍՏ 7.75–97кик 302
ISO 639-1ki
ISO 639-2kik
ISO 639-3kik
 Kikuyu language Վիքիպահեստում

Կիկույու, աֆրիկյան լեզու, պատկանում է բանտու լեզուների արևելյան խմբին[3]։ Խոսողները Քենիայի կիկույուներն են (Agĩkũyũ): Հաշվում են մոտ վեց միլիոն խոսողներ (Քենիայի բնակչության 22%-ը)[4], Քենիայի ամենամեծ էթնիկ խումբն է[5]։ Կիկույուով խոսում են Նյերի և Նայրոբի շրջանների միջև ընկած տարածքում։ Կիկույու լեզուն բանտու լեզուների թագիչու լեզուների ենթախմբի հինգ լեզուներից մեկն է, որը ձգվում է Քենիայից մինչև Տանզանիա։ Կիկույուները իրենց տարածքները ճանաչում են Կենտրոնական Քենիան շրջապատող լեռնաշղթաներով, որն անվանում են Kĩrĩnyaga:

Կիկույուն բանտու լեզուների ընտանիքից է։ Ըստ Մակրոմ Գասրիի դասակարգման (1948, 1967-71) այն պատկանում է E գոտու լեզուներին՝ կիկույու-կամբա խմբին։ Գասրին և Բաստեն այս խումբն անվանում էին E50 խմբին, չնայած դրան SIL-ը չգիտես ինչու այն վերանվանել է E20-ի։

Բարբառներից ամենանշանակալիներն են՝ նյերի, նդիա, էմմբու, գիչուգու, մերու։

Գիրը հիմնված է լատինական այբուբենի վրա, որտեղ ավելացվել է ևս երկու տառ՝ ĩ և ũ: Բնիկ բառերում f l p q s v x z տառերը չեն օգտագործվում։

  • Տառեր՝ a b mb c nd e g ng ngʼ h i ĩ nj k m
  • Հնչյուններ՝ a β mb ʃ nd ɛ ɣ ŋg ŋ h i e ɲɟ k m
  • n ny o ũ r t th u w y
  • n ɲ ɔ o ɾ t ð u w j

Գիրն օգտագործվում է 19-րդ դարի վերջից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ethnologue — 25, 19 — Dallas, Texas: SIL International, 1951. — ISSN 1946-9675
  2. Կիկույու Ethnologue-ում (18-րդ տպ․, 2015)
  3. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 6։
  4. CIA Factbook Արխիվացված 2020-08-31 Wayback Machine, retrieved on 16 October 2007.
  5. «East Africa Living Encyclopedia». www.africa.upenn.edu. Վերցված է 2016 թ․ մայիսի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիկույու» հոդվածին։