Jump to content

Կութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կութ (այլ կիրառումներ)
Գյուղ
Կութ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ՀամայնքՎարդենիս (համայնք) | Վարդենիս համայնք[1]
Մակերես2 կմ²
ԲԾՄ2060 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն193[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Կութ (Հայաստան)##
Կութ (Հայաստան)
Կութ (Գեղարքունիքի մարզ)##
Կութ (Գեղարքունիքի մարզ)

Կութ, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում[1]։

Գտնվում է Կութ գետի ափին, մարզկենտրոն Գավառից 87 կմ հարավ-արևելք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 2100 մետր բարձրության վրա։ Կութ է վերանվանվել 1991 թվականի ապրիլի 3ին[3]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կութ բնակավայրը տեղակայված է տեղակայված է Գեղարքունիքի մարզի հարավ-արևելքում։ Հարավից և հարավ-ալևելքից սահմանակից է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանին[Ն 1]։ Բնակավայրի հյուսիս-արևմուտքում են գտնվում Գեղարքունիքի մարզի Սոթք, արևմուտքում՝ Շատվան, հարավ-արևմուտքում՝ Նորաբակ գյուղերը։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Կութի մշտական բնակչությունը կազմել է 193, առկա բնակչությունը՝ 180 մարդ[2]։ Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4]։ Կութի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 211 462[4] 754 654 803 770 1202 1533 94 226 193[2]

19-րդ դարի սկզբներից գյուղը սկսել է բնակեցվել թուրքերով, և 1931 թվականին 211 բնակչից միայն 9-ն էին հայ։ Թուրքերը բնակավայրը սկզբում անվանել են Զարզիբիլ, այնուհետև՝ Զառքենդ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կերային մշակաբույսերի, հացահատիկի և ծխախոտի մշակությամբ։

Պատմամշակութային կառույց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կութի շրջակայքում կան հայկական գերեզմաններ (16-17դդ.), խաչքարեր (15-16դդ.), գյուղից 2 կմ հարավ-արևելք՝ գյուղատեղի (15-17դդ.)։

  1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազի ընթացքում՝ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված եռակողմ համաձայնագրով նոյեմբերի 25-ին Շահումյանի շրջանը հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան». www.nayiri.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  4. 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]