Հարություն Մինասյան (բուլղարահայ դերասան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարություն Մինասյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հարություն Մինասյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 16, 1950 |
Ծննդավայր | Շումեն, Բուլղարիա |
Մահացել է | ապրիլի 29, 2002 (51 տարեկան) |
Մահվան վայր | Բուրգաս, Բուլղարիա |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Կրթություն | Թատրոնի և կինոարվեստի ազգային ակադեմիա (1976) |
Մասնագիտություն | դերասան |
Աշխատավայր | Բուրգասի դրամատիկական թատրոն |
Հարություն Մինասյան (բուլղար․՝ Артюн Минасян, հոկտեմբերի 16, 1950, Շումեն, Բուլղարիա - ապրիլի 29, 2002, Բուրգաս, Բուլղարիա), բուլղարահայ դերասան[1]։ Հետմահու արժանացել է «Բուրգասի պատվավոր քաղաքացի» կոչմանը[2], բուրգասաբնակ դերասան Տոնի Մինասյանի հայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարություն Մինասյանը ծնվել է Բուլղարիայի Շումեն քաղաքում 1950 թվականի հոկտենբերի 16-ին։ 1976 թվականին ավարտել է Սոֆիայի Քրիստյո Սարաֆովի անվան Թատրոնի և կինոարվեստի ազգային ակադեմիան պրոֆեսոր Ժելչո Մանդաջիևի և պրոֆեսոր Կրիկոր Ազարյանի արվեստանոցը։ Նույն թվականից խաղացել է Բուրգասի Դրամատիկական թատրոնում։ Մահացել 2002 թվականի ապրիլի 29-ին Բուրգասում[1]։
Դերեր թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարություն Մինասյանը թատրոնում բազմաթիվ դերեր է կատարել, որոնցից նշանակալի են՝
- Գոլեմանով - «Գոլեմանով», հեղինակ՝ Ստեֆան Կոստով,
- Վոյնիցկի - «Քեռի Վանյա», հեղինակ՝ Անտոն Չեխով,
- Դամիս - «Տարտյուֆ», հեղինակ՝ Մոլիեր,
- Իվան Անտոնով - «Թավշամահուդե բաճկոն», հեղինակ՝ Ստանիսլավ Ստրատիև,
- Ջիովանի - «Չես կարող վճարել, մի վճարիր», հեղինակ՝ Դարիո Ֆո[1]։
Էպիզոդային դերեր է խաղացել որոշ ֆիլմերում, որոնցից առավել հայտնի է «Բարև, տատիկ» (բուլղար․՝ Здравей бабо, 1991) շարժանկարը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Հարություն Մինասյան». Բուլղարական թատրոնի հանրագիտարան («Տրուդ» հրատարակչություն ed.). Սոֆիա. 2009. էջեր 281–282, ISBN 9545287713.
{{cite encyclopedia}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Почетни граждани». burgas.bg. Բուրգասի պաշտոնական կայք.