Հարություն Մինասյան (իրանահայ դերասան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարություն Մինասյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հարություն Մինասյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 9, 1910 կամ 1910 |
Ծննդավայր | Ռաշթ, Իրան |
Մահացել է | հուլիսի 29, 2002 |
Մահվան վայր | Թեհրան, Իրան[1] |
Մասնագիտություն | նկարիչ, դերասան և թատերական քննադատ |
Հարություն Մինասյան (դեկտեմբերի 9, 1910 կամ 1910, Ռաշթ, Իրան - հուլիսի 29, 2002, Թեհրան, Իրան[1]), հայ գեղանկարիչ, դերասան, թատերական քննադատ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1910 թվականի դեկտեմբերի 9-ին, Իրանի Ռաշթ քաղաքում։ Ուսումը ստացել է տեղի Հորդանանյան դպրոցում, իսկ 1931 թվականին ավարտել է Թավրիզի Թեմական կենտրոնական դպրոցը[2]։ Հարություն Մինասյանը նկարել սկսել է վաղ տարիքից։ Մասնակցել է տարբեր ցուցահանդեսների և մեծ ճանաչում է ձեռք բերել նաև Եվրոպայում։ Սիրել է իր բնանկարներում պատկերել տաք գույներ։ 1964 թվականին, Շեքսպիրի 400-ամյակին նվիրված տոնակատարությանը Մինասյանը ցուցադրել է շեքսպիրյան թեմատիկայով արած իր նկարները։ Այդ կտավներում նա պատկերել է Շեքսպիրի ստեղծագործությունների հայտնի կերպարների, ինչպիսիք են Համլետը, Շայլոկը, Լեդի Մակբեթը, Ռոմեոն և Ջուլիետը և այլն։
Ստեղծագործական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեմական առաջին փորձերն արել է Արմեն Արմենյանի և Հ. Բերոյանի բեմադրություններում։ 1935-1936 թվականներին խաղացել է Մ. Թաշճյանի խմբում` կատարելով տարբեր դերեր։ 1944-1982 թվականներին, երբ թատրոնը վերաբացվել է, խաղացել է որպես դրամատիկ դերասան[3]։ Դերերը կատարել է շատ զգացմունքային և անմիջական։ Նաև 1961-1962 թվականներին նկարահանվել է Ս. Խաչիկյանի և Ա. Աղամալյանի կինոֆիլմերում։
Հարություն Մինասյանը եղել է Թեհրանի «Հայ ժողովրդական թատրոնի» հիմնադիրներից մեկը։ Բեմադրել է մի քանի ներկայացում, որոնցից են «Ադամ և Եվա», «Անգլերեն խոսելու եղանակը» և այլն։ Մինասյանը նաև աշխատել է «Ալիք» օրաթերթում, որտեղ հիմնական հոդվածները եղել են թատերախոսականներ մշակութային գործիչների, դրամատիկ և օպերային թատրոնների բեմադրությունների մասին։ Ամենաարժեքավոր ուսումնասիրություններից են Ռաշտի և Անզալի թատրոնների մասին ուսումնասիրությունները, որոնք 1985 թվականին տպագրվել են «Իրանահայ վերջին 50-ամյա թատրոնի վաստակավորները» գրքում։
Դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ոճրագործի ընտանիքը»` Պալմիերի
- «Ապահարզանի սյուրպրիզները»` Շամբո
- «Սեր և խարդանք»` Վուրմ
- «Պատվի համար»` Օթարյան
- «Գարնանային հեղեղ»` Վոլոդիա
- «Մեռնիլը որքա՜ն դժվար է»` Դոկտ. Հարիսըն
- «Մուսա լեռան 40 օրերը»` Լեփսիուս
- «Մոնսերրա»` Դերասան