Հարություն Մկրտչյանը ծնվել է 1922 թվականի հոկտեմբերի 14-ին Ախուրյանի շրջանիՎահրամաբերդ գյուղում։ 1941 թվականին ավարտել է Լենինական երկաթուղային տեխնիկումը։ Լենինականի Քաղաքային զինկոմիսարիատի կողմից 1942 թվականի հունվարի 20-ին զորակոչվել է խորհրդային բանակ։ Դեսանտային Մկրտչյանը մասնակցել է Մոզդոկի շրջանի մարտերին։ Օրջոնիկիձեի շրջանում մղած մարտերի համար պագևատրվել է «Արիության համար» մեդալով։ Նովորոսիյսկի ուղղությամբ մղած մարտերի համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ 1944 թվականի փետրվարի 4-ին Կերչի համար մղված մարտերում ոչնչացրել է հակառակորդի գնդացրորդներին, լռեցրել կրակակետը, ինչի համար պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։ 1944 թվականի մայիսին Գորնայա բարձունքի մոտ (Սևաստոպոլ քաղաքի մոտ) Մկրտչյանի ջոկը ոչնչացրել է հակառակորդի դզօտը, իսկ մայիսի 12-ի մարտում` 40 զինվոր։ Գորնայա բարձունքի գրավման և Սևաստոպոլի ազատագրման համար մարտերում ցուցաբերած արիության և հերոսության համար ավտոմատավորների ջոկի (526-րդ Հրաձգային գունդ, 89-րդ Հրաձգային դիվիզիա, Առանձին Առափնյա բանակ, 4-րդ Ուկրաինական ռազմաճակատ) հրամանատար, գվարդիայի ավագ սերժանտ Հ. Ռ. Մկրտչյանին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախարարի 1945 թվականի մարտի 24-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով։ Մասնակցել է Լեհաստանի ազատագրմանը, Օդերի գետանցմանը, Օդերի Ֆրանկֆուրտի և Բեռլինի գրավմանը։ 1945 թվականի փետրվարի 6-ին Օդերի շրջանում վիրավորվել է։ Զորացրվել է 1945 թվական։ 1952 թվականին ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը։ Աշխատել է Էջմիածնի ավտոգրասենյակի պետ, Դօսաֆի Էջմիածնի շրջկոմի նախագահ։ Եղել է պահեստազորի ինժեներ-մայոր[3]։ Մահացել է 2002 թվականի մարտի 11-ին։
Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. — М.: Воениздат, 1988. — Т. 2 /Любов — Ящук/. — 863 с. — 100 000 экз. — ISBN 5-203-00536-2.
Амирханян М. Д. Армяне — Герои Советского Союза. — Ер., 2005. — ISBN 99930-4-342-7.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 643)։