Jump to content

Հերմես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հերմես (այլ կիրառումներ)
Հերմես
Տեսակօլիմպիական աստված
Դիցաբանությունհին հունական դիցաբանություն և Հունական դիցաբանություն
Սեռարական
Հունական գրաձևἙρμῆς
Լատինական գրաձևMercurius
Այլ մշակույթներումՄերկուրի, Տիր
Երևի համընկնում էՄերկուրի, Mercury?, Տիր, Lugh?, Թոթ և Malakbel?
ՎայրՕլիմպոս
ՀայրԶևս[1]
ՄայրՄայա[1][2]
ԱմուսինԱնտիանեյրա և Daeira?
ԿողակիցԱֆրոդիտե, Հիոնա, Acacallis?, Alcidamea?, Chthonophyle?, Eupolemeia?, Erytheia?, Herse?, Issa?, Dryope?, Penelope?, Philonis?, Creusa?, Cleobule? և Iphthime?[3]
ԶավակներՀերմափրոդիտ, Echion?, Կեֆալոս, Ավտոլիկոս, Eurytus?, Անգելիա, Աբդերոս, Պան, Myrtilus?, Eleusis?, Սիդոնիա, Bounos?[4], Polybus of Sicyon?, Aethalides?, Նորաքս, Damascus?, Prylis?, Ceryx?, Pharis?, Eudoros?, Arabos?, Daphnis?, Պրիապուս, Սիլեն, Tryphon?, Տիխե, Antias?, Aptale?, Cynosurus?, Dolops?, Eurymachus?, Eurestus?, Samon son of Hermes?, Damascus? և Palaestra?
Ասպարեզգող, առևտուր և ճանապարհորդ
ԱտրիբուտներՊետաս, Տալարիոն, Կերիկոն կամ կադուցեուս (ձողիկ)
Հատկանիշներճանապարհների և ճանապարհորդների հովանավոր աստվածն է
 Hermes Վիքիպահեստում

Հերմես (հին հունարեն՝ Ἑρμῆς < Ἑρμέας < Ἑρμείας[5], միկեն. e-ma-a2[6]), հին հունական աստված, Զևսի և Մայայի որդին։ Նույնացվել է հռոմեացիների Մերկուրի աստծո հետ։ Անձնավորում էր հատկապես խորամանկությունն ու ճարպկությունը։ Հովանավորում էր գողերին, հռետորներին, վաճառականներին։ Ստեղծել է կշիռն ու չափը։ Զևսի սուրհանդակ, հանգուցյալների հոգիների դեպի դժոխք ուղեկցողը։

Աստվածների սուրհանդակ Հերմեսը նույնպես սիրահարված էր սիրո աստծուհուն։ Հերմեսն ու Ափրոդիտեն (սիրո աստվածուհին) Հերմափրոդիտոս անունով զավակ են ունենում։

Հերմ

Արկադիայում[7], Կիլենե լեռան մոտ գտնվող անձավում, ամսվա չորրորդ օրում[8], ծնվեց Զևսի և Մայայի[9][10] (այլ տարբերակով՝ Պերսեփոնեի[11]) որդի Հերմեսը՝ աստվածների դեսպանը։ Ըստ մեկ այլ վարկածի, ծնվել է Կերիկոն[12] լեռան վրա։ Մտքի արագությամբ նա Օլիմպոսից սուրում է աշխարհի ամենահեռավոր ծայրը՝ թևավոր սանդալներով իր ձողիկը ձեռքին։

Հերմեսն պատկերված հին հունական կերամիկայի վրա

Հերմեսը պահպանում է ճանապարհները, և նրան նվիրված հերմերը Հունաստանում ամենուրեք կարելի էր տեսնել ճանապարհներին, խաչմերուկներում և տների մուտքերի առաջ։ Նա հովանավորում է ճանապարհորդներին՝ նրանց կենդանության ժամանակ, նա մեռյալաների հոգիներին ուղեկցում է վերջին ճանապարհ՝ դեպի Հադեսի տրտում թագավորությունը։ Իր կախարդական ձողիով փակել է տալիս մարդանց աչքերը և նրանց ընկղմում քնի մեջ։ Հերմեսը ճանապարհների և ճանապարհորդների հովանավոր աստվածն է. և առևտական հարաբերություների ու առևտրի աստվածը։ Նա առևտրական շահ է բերում ու մարդկանց հարստություն տալիս։ Հերմեսն է հնարել և՛ չափ ու կշիռը, և՛ թվերը, և՛ այբուբենը. նա՛ է սովորեցրել այդ ամենը մարդկանց։ Նա ճարտասանության աստվածն է նաև ւ դրա հետ մասին՝ հնարագիտության ու խաբեության։ Ոչ ոք չի կարող գերազանցել նրան ճարպկության, մինչև իսկ գողության մեջ, քանի որ նա արտասովոր ճարպիկ գող է։ Նա է, ով մի անգամ կատակով գողացել է Զևսի գայիսոնը, Ափրոդիտեից՝ գոտին, Պոսեյդոնից՝ եռաժանին, Ապոլլոնից՝ ոսկե նետերն ու աղեղը, Հեփեստոսից՝ աքցանը, իսկ Արեսից՝ սուրը[13]։

Ըստ Կոթի ելույթից, գոյութուն ուներ հինգ Հերմես.
  1. Ուրանոս և Հեմերայի որդին։
  2. Կորոնիդի և Վալենտի որդին։
  3. Զևսի և Մայայի որդին է, Պանի հայրը Պենելոպեից։
  4. Նեղոսի որդին է, եգիպտական աստված։
  5. Սպանեց Արգուսին և փախչեց Եգիպտոս, որտեղ նա սովորեցրեց եգիպտացիներին օրենքը, գիր ու գրականությունը։ Նրան կոչում են Տոտ։

Դիցաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերմես (ըստ հռոմեական առասպելաբանության՝ Մերկուրիուս) - Հունաստանի հնագույն աստվածներից մեկն է։ Սկզբում եղել է նախրի ու հոտի պահապան աստվածը, նրան երբեմն պատկերել են ոչխարը ձեռքին։ Հոմերոսյան էպոսում Հերմեսը նախ և առաջ աստվածների բանբերն է և մեռածների հոգիների ուղեկիցը՝ դեպի Հադեսի ստորերկրյա թագավորություն։ Հերմեսը ճանապարհների հովանավորն է. առևտրի զարգացման հետ Հերմեսը դառնում է առևտրի, հետևապես նաև հնարագիտության, խաբեության ու մինչև անգամ գողության հովանավոր աստվածը։ Բացի այդ, Հերմեսը պատանեկության, ատլետների հովանավորն է, մարմնամարզության աստվածը. նրա արձանները դրվում էին պալեստրաներում ու գիմնազիաներում՝ այն հաստատություններում, ուր սովորեցնում էին ըմբշամարտ, բռնցքամարտ, սկավառակի նետում, վազք, թռիչք և այլն։ Ալեքսանդր Մակեդոնացու կողմից ամբողջ պարսկական տիրապետությունը նվաճվելուց հետո (ն.թ.ա.IV դարի վերջը) Հերմեսը նույնացվում է գիտության և կախարդության եգիպտական Տոտ աստծու հետ և դառնում է նաև կախարդության և աստղագուշակության աստվածը. նրան սկսում են կոչել երիցս մեծագույն աստված Հերմես։

Հերմեսի շրջապատը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերմեսի սիրուհիներ և երեխաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Աքակալիս (վարկած է)
    1. Կիդոն
  2. Ագլաուրիս
    1. Էվմոլփոս
  3. Ամփիոն[14]
  4. Ալքիդեմե Կորինթոսցի
    1. Բունոս
  5. Անթիանիրե / Լաոթե]]
    1. Էքիոն արգոնավորդ
    2. Էվրիթոս արգոնավորդ
  6. Ապմոսինե
  7. Ափրոդիտե
    1. Հերմափրոդիտ
    2. Տիքե (աստվածուհի) (հնարավոր է)
    3. Ռոդոս
    4. Օվկեանոսուհի (աստվածուհի) Պեիթո
    5. Եվնոմիա (աստվածուհի)
  8. Աստաբե (Պենեուսի դուստր )
    1. Աստակուս
  9. Հավերժահարս Կարմենթիս
    1. Էվանդեր
  10. Հավերժահարս Քիոնե / Ստիլբե[15]
    1. Ավտոլիկոս
  11. Քրիսես Ապոլլոնի քուրմ
  12. Քթոնոփիլե
    1. Պոլիբոս
  13. Կրոկոս
  14. Օվկեանոսուհի Դեիրե
    1. Էլևվսիս
  15. Դրիոպե, Արկադյան հավերժահարս
    1. Պան (հնարավոր է)
  16. Էրիթեա
    1. Նորակ[16]
  17. Էվպոլեմիա
    1. Էփալիդիս
  18. Հեկատե
    1. երեք անանուն դուստրեր[17]
  19. Հերսի
    1. Կեֆալոս
    2. Կերիք (հնարավոր է)
  20. Հիերե
    1. Գիգանտ[18]
  21. Իփթիմե
    1. Լիքոս (սատիր)
    2. Փերեսփոնդ (սատիր)
    3. Պրոնոմուս (սատիր)
  22. Լիբե (Պալամեդեսի դուստր)
    1. Լիբիս[19]
  23. Օքիրե
    1. Կայսուս
  24. Օդրիսուս[20]
  25. Հավերժահարս Օրսինե / Դրիոպե / Պենելոպե[21]
    1. Պան (հնարավոր է)
  26. Պալեստրե
  27. Պանդրոսուս
    1. Կերիք (հնարավոր է)
  28. Պեիթո
  29. Դրիադա Պենելոպե
    1. Նոմեոս
    2. Պան (հնարավոր է)
  30. Պերսեփոնե (ապարդյուն)
  31. Պերսևս[22]
  32. Փիլոդամեա
    1. Փարիս
  33. Պոլիդևքոս[23]
  34. Պոլիմելե (Փիլասի դուստր)
    1. Էվդորուս
  35. Հավերժահարս Ռենե
    1. Սաոն[24]
  36. Սիցիլյան հավերժահարս
    1. Դափնե
  37. Հավերժահարս Սոսե
    1. Ագրեուս
  38. Տանագրե (Ասոպուսի դուստր)
  39. Փեոբուլե/ Կլիթե / Կլիմենե / Կլեոբուլե/ ամազոնուհի Միթրե / Փաեթուսե
    1. Միրտիլոս
  40. Թերսես[25]
  41. Փրոնիա
    1. Արաբոս
  42. Մուսա Ուրանիա
    1. Լինուս (հնարավոր է)
  43. Իո
  44. Հավերժահարս Լալե
    1. Լարեր
  45. Սիլեն (վարկած է)
  46. Պրիապոս (վարկած է)
  47. Մայրերը անհայտ են
    1. Աբդերուս
    2. Անգելիա
    3. Դոլոպս
    4. Պալեստրե

Նա հանդիսանում է Ոդիսևսի նախապապ։

Հերմեսի զոհեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Արգոս Պանոպտես
  • Հսկա Ասկ
  • Հովիվ Բատոս, վերածված է քարի։
  • Գիգանտ Հիպոլիտոս

Հերմեսի կոչումները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերմեսի կոչումների պաշտամունք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հերմեսի սկզբնական "կոչումները" վերաբերում էին նրա տարբեր աստվածային գործառույթների՝ նախիրներին և հոտերին, շուկային և առևտրին, խորամանկութանը, ճանապարհներին և ճանապարհորդությանը, ատլետիկային և խաղերին.
Հունարեն անվանումը Հռոմերեն անվանումը Նշանակությունը
Επιμηλιος Epimelius Հոտերի պահապան
Κριοφορος Criophorus Խոյ կրողը
Αγοραιος Agoraeus Շուկայից, շուկայատեղի
Δολιος Dolius Արհեստի, խորամանկություների
Τρικεφαλος Tricephalus Երեք գլխանի (Ճանապարհ-խաչմերուկների)
Εναγωνιος Enagonius Խաղերից
Προμαχος Promachus Չեմպիոն
Ἑρμηνευτης Hermeneutes Թարգմանիչ
Այս "կոչումներ" ստացել էր նրա սրբավայրերի, պաշտամունքի հիմնադիրների, նկարագրողների վայրերից, տոպոգրաֆիկ.
Հունարեն անվանումը Հռոմերեն անվանումը Նշանակությունը
Κυλληνιος Cyllenus Կիլեն լեռից(Արկադիա)
Ακακησιος Acacesius Ակակեսիոսից(Արկադիա)
Αιπυτος Aepytus Աեպիտոս (Արկադիա հերոս)
Προπυλαιος Propylaeus Դարպասի
Προναος Pronaus Տաճարից առաջ, նախատաճար
Որոշ "կոչումները" ավելի անորոշ են.
Հունարեն անվանումը Հռոմերեն անվանումը Նշանակությունը
Πολυγιος Polygius ---
Παραμμων Paramnôn ---

Բանաստեղծական կոչումներ և մականուններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հերմեսի Հոմերյան կոչումները.
Հունարեն անվանումը Հռոմերեն անվանումը Նշանակությունը
Αργειφοντης Argeiphontes Արգոսի մարդասպան
Κυλλενιος Cyllenius Կիլեն լեռից
Μαιαδος Ὑιος -- Մայայի լեռան որդի
  • Հերմեսի Հոմերյան մականունները.
Հունարեն անվանումը Հռոմերեն անվանումը Նշանակությունը
Διακτορος Diactorus Ուղեցույց, նախարար, սուրհանդակ
Αθανατος

Δαικτορος

Athanatus

Diactorus

Անմահ ուղեցույց, գիդ
Ανγελος Αθανατων Angelus Athanaton Աստվածների սուրհանդակ
Ανγελος Μακαρων Angelus Macaron Օրհնվածների սուրհանդակ
Χρυσορραπις Chrysorrhapis Ոսկե գավազան
Φηλητης Pheletes Գողը, ավազակ, ձիու գող
Αρχοσ Φηλητεων Archus Pheleteon Ավազակների և գողերի առաջնորդ
Κλεπσιφρων Clepsiphron Խաբեբա, կեղծաբարո
Μηχανιωτης Mechaniotes Խաբեբա, հորինող
Ποικιλομητης Poecilometes Լի տարբեր խորամանկություներով
Πολυτροπος Polytropus Նենգ, շրջադարձող
Πονεομενος Poneomenus Զբաղված միայնակ
Βουφονος Buphonus Մարդասպան կամ եզների լուծող
Οιοπολος Oeopolus Ոչխարներ-արածեցնող, հովիվ
Δαις Ἑταιρος Daïs Hetaerus Տոների ընկեր, տոնական ընկեր
Χαρμοπηρων Charmophron Ուրախ-հոգով, ուրախ-սիրտ
Εριουνης Eriounes Հաջողություն բերող, պատրաստ օգնությանը
Ευσκοπος Euscopus Հեռատես, զգոն
Δωτορ Εαων Dotor Eaon Լավ բաներ պարգևող
Χαριδωτης Charidotes Ուրախություն պարգևող
Ακακητα Acaceta Միամիտ, ողորմած
Κυδιμος Cydimus Փառահեղ
Ερικυδης Ericydes Հայտնի, փառահեղ, հիանալի
Αγλαος Aglaus Շքեղ, պայծառ, փառավոր
Κρατυς Cratus Ուժեղ, հզոր
Κρατερος Craterus Ուժեղ, հզոր
Այլ բանաստեղծական կոչումներ (տիտղոսներ) և մականուններ օգտագործված ողբերկություններում և այլն.
Հունարեն անվանումը Հռոմերեն անվանումը Նշանակությունը
Μαστηριος Masterius Փնտրող
Πομπαιος Pompaeus Ուղեցույց

Հերմեսի տերմինների (օբյեկտների) պաշտամունք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Որոշ հիմնական տերմինները, որոնք առնչվում էին Հերմեսի պաշտամունքի հետ.
Հունարեն անվանումը Հռոմերեն անվանումը |Նշանակությունը
Ἑρμαιον Hermaeum Հերմեսի տաճար
Ἑρμαια Hermaea Հերմեսի խաղեր և Փառատոնը
Ἑρμαι Hermae Հերմ, սյունակ-արձաններ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Любкер Ф. Ἑρμῆς (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 615—616.
  2. Любкер Ф. Maia (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 814—815.
  3. Eitrem S. Iphthime 2 (գերմ.) // Kategorie:RE:Band IX,2 — 1916.
  4. Бунос (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1891. — Т. IVа. — С. 934.
  5. Frisk H.|заглавие=Griechisches etymologisches Wörterbuch, Band I|место=Heidelberg|издание=Carl Winter’s Universitätsbuchhandlung|год=1960|страницы=564}}
  6. Предметно-понятийный словарь греческого языка. Микенский период. Л., 1986. С.142
  7. Гесиод. Перечень женщин, фр.170 М.-У.; Гимны Гомера III 3
  8. Гимны Гомера III 19
  9. Гермес // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907
  10. Гесиод. Теогония 938—939
  11. Гесиод, подложный фр.395 М.-У.
  12. Павсаний. Описание Эллады IX 20, 3
  13. Лукиан. Разговоры богов 7, 1-3
  14. As presumed by Philostratus the Elder in his Imagines, 1.10
  15. Eustathius of Thessalonica|Eustathius on Homer, 804
  16. Pausanias (geographer)|Pausanias, Description of Greece 10. 17. 5
  17. Tzetzes on Lycophron, 680
  18. This Gigas was the father of Ischenus, who was said to have been sacrificed during an outbreak of famine in Olympia, Greece|Olympia; Tzetzes on Lycophron 42
  19. Hyginus, Fabulae, 160
  20. Clement of Rome, Homilia, 5. 16
  21. Scholia on Euripides, Rhesus (play)|Rhesus, 36
  22. Pseudo-Hyginus, Astronomica 2. 12
  23. Ptolemy Hephaestion, 6 in Photius, 190
  24. Saon could also have been the son of Zeus and a local nymph; both versions in Diodorus Siculus, Library of History 5. 48. 2
  25. Clement of Rome, Homilia, 5. 16; otherwise unknown
  • Гермес // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Н.А. КУН "ЛЕГЕНДЫ И МИФЫ ДРЕВНЕЙ ГРЕЦИИ"
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերմես» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 380