Jump to content

Հրաչիկ Մանուկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրաչիկ Մանուկյան
Ծնվել էապրիլի 13, 1941(1941-04-13)
ԾննդավայրԾովինար, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 1, 2002(2002-11-01) (61 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունպատմաբան
ԱշխատավայրԳոլոս Արմենիի, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ և Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Հրաչիկ Հարությունի Մանուկյան (ապրիլի 13, 1941(1941-04-13), Ծովինար, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 1, 2002(2002-11-01), Երևան, Հայաստան), հայ պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (2000):

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչիկ Մանուկյանը ծնվել է 1941 թվականի ապրիլի 13-ին, Ծովինար (Հայաստան Գեղարքունիքի մարզ) գյուղում։ 1968 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1977-1997 թվականներին եղել է Երևանի թիվ 177 դպրոցի տնօրեն, 1997-2001 թվականներին՝ «Կոմունիստ» թերթի գլխավոր խմբագիր, 2000-2002 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, միաժամանակ 1977-2002 թվականներին դասախոսել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում[1]։

Աշխատությունները վերաբերում են հայ ժողովրդի մասնակցությանը Հայրենական պատերազմին (1941-1945)[1]:

Հրաչիկ Մանուկյանը մահացել է 2002 թվականի նոյեմբերի 1-ին, Երևանում։

  • Երանոս։ Հայրենագիտական նյութեր։ Մարտիրոսյան Վարդգես Ջիվանի, (Վարդգես Երանոսցի), Մանուկյան Հրաչիկ, Երևան, «Վան Արյան», 2002[2]։
  • Հայ ժողովրդի ավանդը Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակում (1941-1945)։ Հարությունյան Կլիմենտ Ամասիայի, Մանուկյան Հրաչիկ Հարությունի, Երևան, «Զանգակ-97», 2001[3]։
  • Խորհրդային Հայաստանի աշխատավորության ավանդը Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակում (1941-1945)։ Մանուկյան Հրաչիկ Հարությունի, Պատմության ինստիտուտ ՀՀ ԳԱԱ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Երևան։ «Ասողիկ», 2000[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 44։
  2. Մարտիրոսյան, Վարդգես Ջիվանի (2002). Մանուկյան, Հրաչիկ (ed.). Երանոս։ Հայրենագիտ. նյութեր. Երևան: Վան Արյան. ISBN 9789993076322.
  3. Հարությունյան, Կլիմենտ Ամասիայի; Մանուկյան, Հրաչիկ Հարությունի (2001). Հայ ժողովրդի ավանդը Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակում (1941-1945). Երևան: Զանգակ-97. ISBN 9789993021612.
  4. Մանուկյան, Հրաչիկ Հարությունի (2000). Խորհրդային Հայաստանի աշխատավորության ավանդը Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակում։ 1941-1945 թթ. Պատմության ինստիտուտ ՀՀ ԳԱԱ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ. Երևան: Ասողիկ. ISBN 9789993084297.