Մանուել Ալվարես Բրավո
Մանուել Ալվարես Բրավո իսպ.՝ Manuel Álvarez Bravo | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 4, 1902[1][2][3][…] |
Ծննդավայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[2] |
Մահացել է | հոկտեմբերի 19, 2002[1][2][3][…] (100 տարեկան) |
Մահվան վայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4] |
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Մասնագիտություն | լուսանկարիչ |
Ամուսին | Լոլա Ալվարես Բրավո, Doris Heyden? և Colette Álvarez Urbajtel?[5] |
Պարգևներ և մրցանակներ | |
Manuel Álvarez Bravo Վիքիպահեստում |
Մանուել Ալվարես Բրավո (իսպ.՝ Manuel Álvarez Bravo, փետրվարի 4, 1902[1][2][3][…], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[2] - հոկտեմբերի 19, 2002[1][2][3][…], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4]), մեքսիկացի լուսանկարիչ։ Թինա Մոդոտտիի, Ֆրիդա Կալոյի, Դիեգո Ռիվերայի և կնոջ՝ Լոլա Ալվարես Բրավոյի հետ միասին Մեքսիկայում հետհեղափոխական վերածննդի առանցքային գործիչ։
Կենսագրություն և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանուել Ալվարես Բրավոն ծնվել է 1902 թվականի փետրվարի 4-ին Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում։ Պապը լուսանկարիչ էր, հայրը՝ ուսուցիչ, ով հետաքրքրվում էր գրականությամբ, գեղանկարչությամբ և լուսանկարչությամբ։
Գեղարվեստ և երաժշտություն սկսել է ուսումնասիրել Մեխիկոյում՝ Սան Կառլոս ակադեմիայում։ Մանուել Ալվարեսը միշտ նշել է, որ ինքնակրթությունն է ամենակարևորը իր կյանքում։ 1923 թվականին Բրավոն ծանոթանում է Գերմանիայից արտագաղթած լուսանկարիչ Հուգո Բրեմեի հետ, ում հետաքրքրեց Մանուելի ֆոտոարվեստը և դրդեց նրան գնել առաջին լուսանկարչական ապարատը։ Արդեն 1925 թվականին Մանուել Ալվարես Բրավոն մրցանակ է ստանում լուսանկարչության ոլորտում Օախակա դե Խուարեսում։
Նույն թվականին ամուսնանում է Դոլորես Մարտինես դե Անդայի հետ, ով ապագայում դարձավ հայտնի լուսանկարչուհի Լոլա Ալվարես Բրավո անվամբ (1907-1993): Նրանց ընտանիքը մտերիմ էր հայտնի շատ արվեստագետների հետ՝ Թինա Մոդոտտի, Դիեգո Ռիվերա, Ֆրիդա Կալո։
1932 թվականին տեղի ունեցավ Մանուել Ալվարես Բրավոյի առաջին անհատական ցուցահանդեսը։
Ծանոթացել է ֆրանսիացի ականավոր գրող, սյուրռեալիզմի հիմնադիր Անդրե Բրետոնի հետ, ում հետ ցուցադրել է լուսանկարներ սյուրռեալիստական ոճով արված։
Մանուել Ալվարես Բրավոն իր մահկանացուն կնքել է 2002 թվականի հոկտեմբերի 19-ին Մեխիկոյում՝ 100 տարեկան հասակում։
Արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արվեստի քննադատները Մանուել Ալվարես Բրավոյի ոճը նմանեցնում են Կլարենս Ջոն Լաֆլինի և Էդվարդ Ուեսթոնի գեղարվեստական ոճերին։ Լուսանկարիչ Մանուել Ալվարեսը մեքսիկացի ականավոր լուսանկարչուհի Գրասիելա Իտուրբիդեի ուսուցիչն է։
Աշխատանքներ կինեմատոգրաֆիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]1940-ական թվականներին Մանուել Ալվարես Բրավոն աշխատել է կինոյում՝ համագործակցելով մի շարք կինոգործիչների հետ. այդ թվում՝ Սերգեյ Էյզենշտեյն (Կեցցե՛ Մեքսիկան), Լուիս Բունյուել (Նազարին), Ջոն Ֆորդ։ Որպես ռեժիսոր մի շարք կարճամետրաժ կինոնկրաներ է նկարահանել[9]։
Ալբոմներ և կատալոգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Manuel Alvarez Bravo: photographs from the J. Paul Getty Museum. Los Angeles: J. Paul Getty Museum, 2001
- Manuel Alvarez Bravo: Polaroids. Mexico: Editorial RM, 2005
- Manuel Alvarez Bravo: the eyes in his eyes = ojos en los ojos. Santa Monica: RoseGallery; Bergamot Station Arts Center, 2007
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 http://www.manuelalvarezbravo.org/english/Biography.php
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Manuel Alvarez Bravo (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Manuel Álvarez Bravo — J. Paul Getty Museum.
- ↑ Union List of Artist Names — 2022.
- ↑ Guggenheim Fellows-ի տվյալների բազա
- ↑ https://www.hasselbladfoundation.org/wp/hasselblad-priset-2/award-winners/
- ↑ Premio Nacional de Ciencias y Artes (իսպ.)
- ↑ «Lola Alvarez Bravo Photographs». Tucson: Center for Creative Photography University of Arizona. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 3-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Poniatowska E. Manuel Alvarez Bravo: el artista, su obra, sus tiempos. México : Banco Nacional de México, 1991
- Kismaric S. Manuel Alvarez Bravo. New York: Museum of Modern Art, 1997
- Manuel Alvarez Bravo : cien años, cien días. Mexico: Consejo Nacional para la Cultura y las Artes; Instituto Nacional de Bellas Artes; Fundación Televisa; Fomento Cultural Banamex; Madrid: Turner Publicaciones, 2001
- Hopkinson A. Manuel Alvarez Bravo. Paris: Phaïdon, 2002
- Manuel Alvarez Bravo: photopoetry. San Francisco: Chronicle Books, 2008
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Աշխատանքներն աշխարհի թանգարաններում
- Master of Photography
- World Wide Arts Resources Արխիվացված 2013-02-10 archive.today
- Manuel Álvarez Bravo collection at the Israel Museum. Retrieved September 2016
- Photographs: Manuel Alvarez Bravo's Poetic Eye Արխիվացված 2013-11-13 Wayback Machine, video, Գեթիի թանգարան
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանուել Ալվարես Բրավո» հոդվածին։ |
|