Մելիսա Մարի Բենոիսթ (անգլ. ՝ Melissa Benoist , հոկտեմբերի 4 , 1988 (1988-10-04 ) [ 1] [ 2] , Հյուստոն , Տեխաս [ 3] )[ 6] [ 7] [ 8] ամերիկացի դերասանուհի և երգչուհի , հայտնի է Կառա Զոր–Էլ դերով CBS /The CW հեռուստաալիքի կողմից հեռարձակված սուպերհերոսական դրամա Սուպերգրլ հետուստասերիալում։ Նա հայտնի դարձավ նաև Fox Broadcasting Company հեռուստաալիքի կողմից հեռարձակված «Glee» մյուզիքըլ կատակերգական դրամա հեռուստասերիալի չորրորդ և հինգերորդ եթերաշրջաններից, մարմնավորելով Մերլի Ռոզին, հայտնվել է նաև մի շարք հեռուստասերիալներում, այդ թվում նաև «Հայրենիք» , «Լավ կինը» և «Օրենք և կարգուկանոն։ Հատուկ զոհերի զորամաս» ։ Բենոիսթը նաև հայտնվել է ֆիլմերում, որոնցից են «Երկրորդ շանս» , «Երկարատև ճանապարհորդություն» և օսկարակիր Մոլեգնություն ֆիլմերը։
Բենոիսթը ծնվել է Հյուստոնում , սակայն մեծացել է Կոլորադո նահանգի Լիթլթոն քաղաքում։ Նա Ջուլի Ռենեի (Սմիթ) և Ջեյմս Լոգան Բենոիսթի դուստրն է[ 9] ։ Բենոիսթն ունի երկու քույր՝ Ջեսիկան և Քրիստինան։ Նրա հոր երկրորդ ամուսնության ժամանակ նա արդեն ուներ 5 խորթ քույր և եղբայր՝ Թաները, Էսթելը, Կոկոն, Ռոքեթը և Թորը[ 10] [ 11] [ 12] ։ Նա 2007 թվականին ավարտել է Կոլորադո նահանգի Ցենթենիալ քաղաքի Արապահո ավագ դպրոցը [ 13] և 2011 թվականին Նյու Յորքի Մանհեթենի Մերիմուն քոլեջը [ 14] ։
Մելիսա Բենոիսթը LA կինոփառատոնի ժամանակ, հունիս 2015
Բենոիսթը 2008 թ․ առաջին անգամ նկարահանվել է ֆիլմում, որը պատմում է երգչուհի Մրայա Քերիի մասին, ֆիլմը կոչվում է «Թենես» ։ 2012 թ․ մայիսիսն[ 15] Բենոիսթը Նյու Յորքում մասնակցել է Glee հեռուստասերիալի լսումներին, երգել է հինգ տարբեր երգեր, որոնցից էին Ռեգինա Սպեկտորի «Fidelity», Սառա Բարիլեսի «King of Anything», Քոլբի Քայլեթի երգերից մեկը և մի քանի դրվագներ երաժշտական թատրոնից։ Նույն թվականի հուլիսին[ 15] Կալիֆոռնիայում նա երկու թեստ է անցել սցենարիստ/պրոդյուսեր Ռայան Մերֆիի մոտ։ 2013 թ․ սեպտեմբերին Բենոիսթը մարմնավորել է Նիկոլի կերպարը «Մոլեգնություն» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերն էր Մայլզ Թելերը [ 16] , ֆիլմը 2014 թ․ Սանդանսի կինոփառատոնում արժանացել է գլխավոր մրցանակների (Գլխավոր ժյուրիի և հանդիսատեսների մրցանակներ)։ 2014 թ․ հունիսին Բենոիսթը նկարահանվել է Նիկոլաս Սփարքսի «Երկարատև Ճանապարհորդություն» ֆիլմում՝ մարմնավորելով Մարսիային[ 17] ։
2015 թ․ նա նկարահանվել է Երկրորդ շանս ֆիլմում, որտեղ նրա խաղընկերներն էին Ալ Պաչինոն , Ջենիֆեր Գարները և Անեթ Բենինգը ։ Նա մարմնավորել է Ջեմիի կերպարը, որը գանձապահ էր մի հյուրանոցում[ 18]
2015 թ․ մայիսին հայտարարվել էր, որ Բենոիսթը կմարմնավորի Լորելայի կերպարը «Խղճուկ ձիավորներ»–ը ֆիլմում, փոխարինելով Լիլի Քոլինսին և Նիկոլա Փելտցին, չնայած նախնական տեղեկություններով պետք է Լորելայի կերպարը ստանձներ նրանցից մեկը[ 19] ։ 2015 թ․ օգոստոսին Բենոիսթը ստանձնեց գլխավոր դեր՝ նկարահանվելով Սեմ Հյուգնի հետ ամերիկյան Screen Gems կինոարտադրության կողմից թողարկված «Օքսֆորդ» ֆիլմում[ 20] ։ 2015 թ․ հոկտեմբերին Բենոիսթը սկսեց նկարահանվել CBS /The CW հեռուստաալիքի կողմից նկարահանված սուպերհերոսական, գեղարվեստական, արկածային , դրամատիկ «Սուպերգրլ» հեռուստասերիալում, մարմնավորելով Կառա Զոր-Էլին[ 21] ։
Նա և «Glee» հեռուստասերիալի աստղ Դարեն Քրիսը Ջոշ Դյուամելի հետ հայտնվել են «2013թ․ Kids' Choice Awards» մրցանակաբաշխությանը[ 22] , նաև 2016 թ․ հունվարի 6 -ին հայտնվել է CBS -ի կողմից կազմակերպված «42nd People's Choice Awards» մրցանակաբաշխությանը, որպես հաղորդավարուհի։ Նա ընտրվել է Կոկա-Կոլայի նոր արտադրանքի դեսպան[ 23] [ 24] ։ 2013 թ․ հունիսիսն նրանք մեկնել են Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլա և տարբեր կենտրոններում՝ հանդիպելով իրենց երկրպագուներին, ներկայացրել են իրենց արտադրանքը[ 25] [ 26] ։ Նա «Ֆլեշ» հեռուստասերիալի աստղ Գրանթ Գասթինի հետ միասին վարել է «73rd Golden Globe Awards» մրցանակաբաշխությունը։
2015 թ․ մարտին Բենոիսթը ամուսնացել է «Glee» հեռուստասերիալի աստղ Բլեյք Ջեների հետ[ 27] ։
Տարի
Անվանում
Դեր
Նմուշներ
2000
Երաժշտության ձայնը
Փոքրիկ Բրիգիտա
Littleton Town Hall Arts Center – արտադրություն
2006
Ցտեսություն թռչնակ
Քիմ ՄաքԷֆի
Littleton Town Hall Arts Center – արտադրություն
2006
Մեկ ամիս երկրում
Վերա
Littleton Town Hall Arts Center – արտադրություն
2006
Երգչախմբի գիծը
Բիբի
Littleton Town Hall Arts Center – արտադրություն
2007
Մոխրոտիկ
Մոխրոտիկ
Littleton Town Hall Arts Center – արտադրություն
2007
Անկախ
Արիել
Littleton Town Hall Arts Center – արտադրություն
2007
Էվիտա
Փերոնի երիտասարդ սիրուհի
Country Dinner Playhouse's final – արտադրություն
2009
Կատարյալ ժամանակակից Միլին
Միլի Դիլմաունթ
Marymount Manhattan College – արտադրություն
2009
Քանի որ դու հավանում ես այն
Ռոզալինդ
Marymount Manhattan College – արտադրություն
2011
Սամանտա Բրաունի ինքնակենսագրությունը
Քելի
Goodspeed Musical – արտադրություն
Տարի
Մրցանակ
Կատեգորիա
Աշխատանք
Արդյունք
2013
Teen Choice Awards 2013
Հեռուստաաստղ
Glee
Առաջադրված
2016
42nd Saturn Awards
Արդյունավետ առաջընթացության մրցանակ
Սուպերգրլ
Հաղթանակ
2016
42nd Saturn Awards
Հեռուստասերիալների լավագույն դերասանուհի
Սուպերգրլ
Առաջադրված
↑ 1,0 1,1 Discogs — 2000.
↑ 2,0 2,1 GeneaStar
↑ 3,0 3,1 3,2 http://www.tvguide.com/celebrities/melissa-benoist/381936
↑ https://www.eonline.com/news/1069515/supergirl-stars-melissa-benoist-and-chris-wood-are-married
↑ https://people.com/tv/supergirl-costars-melissa-benoist-chris-wood-married/
↑ «Մելիսա Բենոիսթ» . TV Guide . Վերցված է 2016 թ․ մայիս-ին .
↑ «Մելիսա Բենոիսթի կենսագրությունը» . ArticleBio.com. 5 հունվարի 2016թ. Վերցված է 2016 թ․ մայիս-ին .
↑ «Next Gen Fall TV:Աստղերը պատրաստ են բրեքաութի համար» . The Hollywood Reporter . օգոստոսի 28, 2015թ. Վերցված է դեկտեմբերի 2, 2015թ -ին .
↑ «Մելիսա Բենոիսթի նախնիների աղյուսակ (52189)» .
↑ «Չի կարող կարոտել երեխաներին» . Denver Post . սեպտեմբերի 22, 2006թ. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին .
↑ «Լիթլթոն, Կոլորադո» . Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին .
↑ «Արապահո ավագ դպրոց – Տազմիկները միշտ հոգ են տանում միմյանց մասին» . Arapahoe High School . Վերցված է 2015 թ․ մարտի 6-ին .
↑ Congratulations, Arapahoe High School grads Արխիվացված 2012-03-08 Wayback Machine մայիս 2007
↑ From MMC to McKinley High: Alumna Melissa Benoist Արխիվացված 2017-08-13 Wayback Machine հոկտեմբեր 2012.
↑ 15,0 15,1 «Ո՞վ է Մելիսա Բենոիսթը, Ամեն ինչ Glee հեռուստասերիալի չորրորդ սեզոնի կերպարներից մեկի՝ Մարլիի մասին։» . wetpaint.com . 2012 թ․ նոյեմբեր.
↑ ««Ֆորսաժ 7»–ավելանում է Ջայմեն Հաունսուն, «Glee» հեռուստասերիալի աստղ Մելիսա Բենոիսթը «Մոլեգնություն» ֆիլմում, Լիանա Լիբերատոն նկարահանվում է «Եթե ես մնամ» ֆիլմում» . Deadline Hollywood . 2013 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին .
↑ «Մելիսա Բենոիսթը նկարահանվում է [[Երկարատև ճանապարհորդություն (ֆիլմ, 2015)|Երկարատև Ճանապարհորդություն]] ֆիլմում» . Deadline Hollywood . հունիսի 24, 2014թ․. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին .
↑ «Մելիսա Բենոիսթը միանում է «Imagine»–ին, Նատալի Դորմերը «Rush»–ի դերակատար, Քարթեր Ջենքինս–«Skate God»» . Deadline Hollywood . 2013 թ․ հուլիսի 11. Վերցված է 2015 թ․ մարտի 6-ին .
↑ ««Սուպերգրլ»–ի աստղ Մելիսա Բենոիսթը նկարահանվում է «Խղճուկ ձիավորներ» ֆիլմում» . Deadline Hollywood . մայիսի 21, 2015թ․. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 5-ին .
↑ ««Սուպերգրլ»–ի Մելիսա Բենոիսթը Սեմ Հյուգնի հետ նկարահանվել է «Օքսֆորդ» ֆիլմում» . Deadline Hollywood . օգոստոսի 27, 2015թ․. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին .
↑ «2015 թվականի աշնանը Բենոիսթը նկարահանվում է «Սուպերգրլ» հեռուստասերիալում» . Deadline Hollywood. Վերցված է 11 դեկտեմբերի 2015թ․-ին .
↑ «Դարեն Քրիսը և Մելիսա Բենոիսթը Ջոշ Դյուամելի հետ «Kids Choice Awards 2013» մրցանակաբաշխությանը (23/03/13)» . YouTube . մարտի 24, 2013թ․. Վերցված է 2015 թ․ մարտի 6-ին .
↑ "The Cast of GLEE for Coke , raindeocampo.com , June 2013.
↑ ««Glee» հեռուստասերիալի աստղը Կոկա–Կոլայի նոր արտադրանքի դեսպան» . Status Magazine online . հունիսի 10, 2013թ. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 6-ին .
↑ "‘Glee’ cast members invade 3 malls" , rappler.com , June 2013. Accessed 2014-08-19.
↑ "Newest ‘Glee’ stars overwhelmed by Pinoys’ welcome" , entertainment.inquirer.net , June 2013.
↑ «Մելիսա Բենոիսթը և Բլեյք Ջեները ամուսնացել են։ Հարսանեկան մանրամասները հայտնի չեն» . Us Weekly . 2015 թ․ հուլիսի 13.
Ֆոտո, վիդեո և աուդիո Թեմատիկ կայքեր Բառարաններ և հանրագիտարաններ