Յուլյա Վոլֆթորն
Յուլյա Վոլֆթորն գերմ.՝ Julie Wolfthorn | |
---|---|
Ի ծնե | գերմ.՝ Julie Wolf |
Ծնվել է | հունվարի 8, 1864[1][2] |
Ծննդավայր | Թորուն, Պրուսիայի թագավորություն[2] |
Վախճանվել է | դեկտեմբերի 29, 1944 (80 տարեկան) |
Մահվան վայր | Տերեզիենշտադտ, Terezín[1] |
Քաղաքացիություն | Նացիստական Գերմանիա |
Կրթություն | Ժյուլիանի ակադեմիա և Կոլարոսսիի ակադեմիա[3] |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ժանր | դիմապատկեր |
Ուսուցիչ | Էդմոն Աման-Ժան և Կառլ Գյուստավ[3] |
Աշակերտներ | Mina Arndt? |
Ամուսին | Rudolf Klein? |
Julie Wolfthorn Վիքիպահեստում |
Յուլյա Վոլֆթորն (գերմ.՝ Julie Wolfthorn, ծննդյան անունը՝ Յուլյա Վոլֆ, հունվարի 8, 1864[1][2], Թորուն, Պրուսիայի թագավորություն[2] - դեկտեմբերի 29, 1944, Տերեզիենշտադտ, Terezín[1]), գերմանացի նկարիչ, մոդեռն արվեստում սիմվոլիզմի ներկայացուցիչ, «Բեռլինյան սեցեսիոն» միության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուլյա Վոլֆթորնը ծնվել է 1864 թվականին Պրուսիայի նահանգ Թորուն քաղաքում, հրեական ընտանիքում։ Ծննդյան անունը եղել է Յուլյա Վոլֆ, սակայն նկարչուհին հետագայում փոխել է ազգանունը՝ դրան ավելացնելով հայրենի քաղաքի անունը (գերմ.՝ Thorn): Ծնողների մահից հետո 1883 թվականին տեղափոխվել է Բեռլին՝ ապրելու ազգականների մոտ։ 1890 թվականին սովորել է Կուրտ Հերմանի՝ կանանց համար նախատեսված գծագրության և նկարչության դպրոցում։ Քանի որ կանայք Գերմանիայում արվեստի բնագավառում ակադեմիական կրթություն չէին կարող ստանալ, Յուլյան մեկնել է Փարիզ, սովորելու Կոլարոսի և Ժյուլիանի ակադեմիաներում։ 1898 թվականին 65 նորարար արվեստագետների հետ մասնակցել է «Բեռլինյան սեցեսիոն» միության և "Verein der Künstlerinnen und Kunstfreunde Berlin" (Բեռլինի նկարիչների և արվեստի սիրահարների ընկերակցություն) ստեղծմանը։ Բեղմնավոր աշխատել է, մասնակցել ցուցահանդեսներին։ Նրան հռչակ են բերել հայտնի բանաստեղծ Ռիխարդ Դեմելի, գրող Գուստավ Լանդաուերի ընտանիքի անդամների, ճարտարապետ Գերման Մուտեզիուսի, դերասանուհի Թիլա Դյուրեի և ժամանակի այլ հայտնի բեռլինցիների դիմանկարները։
Նացիստների իշխանության գալուց հետո Յուլյա Վոլֆթորնը մնացել է Բեռլինում, համագործակցել «Հրեական մշակույթի միության» հետ։ 1941 թվականին նացիստները փակեցին կազմակերպությունը, բռնագրավեցին գույքը և ձերբակալեցին կազմակերպության մասնակիցներին։
1942 թվականի հոկտեմբերի 28-ին 78-ամյա Յուլյա Վոլֆթորնը և նրա քույր Լուիզա Վոլֆն արտաքսվել են Տերեզիենշտադտ համակենտրոնացման ճամբար։ Չնայած հանգամանքներին, Յուլյան շարունակել է նկարել, երբ հնարավորություն է ունեցել[4]։
Նկարչուհին մահացել է 1944 թվականի դեկտեմբերի 29-ին համակենտրոնացման ճամբարում։ Նրա անունով Բեռլինում փողոց կա։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Breuer, Gerda. Meer, Julia (Ed.): Women in Graphic Design, Jovis. Berlin, 2012. ISBN 978-3-86859-153-8, p. 403 ff, 587-588
- Heike Carstensen: Die Malerin und Graphikerin Julie Wolfthorn (1864 - 1944). Rekonstruktion eines Künstlerinnenleben, Marburg 2011.
- Hedwig Brenner: Jüdische Frauen in der bildenden Kunst II. Konstanz 2004.
- Jugend Jg. 2, No. 47, cover design, 1897.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Database of victims — Prague: Terezín Initiative Institute.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Database of the Terezín Memorial
- ↑ 3,0 3,1 Thieme U., Becker F., Vollmer H. Thieme-Becker-Vollmer (գերմ.) / Hrsg.: U. Thieme, F. Becker, H. Vollmer, F. C. Willis — E. A. Seemann.
- ↑ Յուլյա Վոլֆթորնի կենսագրությունը
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Juliewolfthorn.de
- Julie Wolfthorn past auction works
- Berlin-Women: Julie Wolfthorn
- Curt Herrmann Biography|bot=InternetArchiveBot }}
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլյա Վոլֆթորն» հոդվածին։ |
|