Նանդա (դերասանուհի)
Ծնվել է | հունվարի 8, 1939 |
---|---|
Ծննդավայր | Կոլհապուր, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Մահացել է | մարտի 25, 2014 (75 տարեկան) |
Մահվան վայր | Մումբայ, Հնդկաստան |
Կրթություն | Balmohan Vidyamandir? |
Քաղաքացիություն | Հնդկաստան և Հնդկաստանի տիրապետություն |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ընտրանի | Chhoti Bahen?, Kanoon?, Aanchal?, Gumnaam?, The Train?, Ittefaq?, Joroo Ka Ghulam? և Prem Rog? |
Ծնողներ | հայր՝ Դամոդար Վինայակ |
Պարգևներ և մրցանակներ | |
Նանդա (մարաթհի` नंदा, հունվարի 8, 1939, Կոլհապուր, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - մարտի 25, 2014, Մումբայ, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի։ Իր քառասունամյա ստեղծագործական կյանքի ընթացքում նկարահանվել է մոտ 70 մարաթհի և հինդի լեզուներով ֆիլմերում։ Արժանացել է Filmfare Awards մրցանակի` կանացի երկրորդ պլանի լավագույն դերի համար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նանդան ծնվել է Մահարաշտրա նահանգում գտնվող Կոլհապուր քաղաքում։ Նրա մայրենի լեզուն մարաթհին էր։ Հայրը ռեժիսոր և դերասան Վինայակ Դամոդար Կարնատակին էր, իսկ մայրը՝ դերասանուհի Մինակշին։ Նանդան ուներ երկու եղբայր և մեկ քույր։ Հորեղբայրը ռեժիսոր Վանկուդրե Ռաջարամ Շանտարամն էր։ Նանդայի եղբայրներից մեկը՝ ռեժիսոր Ջայպրակաշ Կարնատակին, ամուսնացել է դերասանուհի Ջայշրի Տալպադեի հետ։ Նանդայի հայրը մահացել է, երբ նա ութ տարեկան էր։ Որպեսզի նյութապես կարողանար ապահովել ընտանիքին, նա սկսեց նկարահանվել կինոյում ` հանդես գալով մանկական դերերով։ Մեծահասակ տարիքում իր առաջին դերը նա խաղացել է 1956 թվականին, իր հորեղբոր` «Toofan Aur Deeya» կինոնկարում։ Հիմնականում Նանդան հանդես էր գալիս երկրորդական դերերով։ Այդպիսի ֆիլմերից էին «Ծաղիկը փոշու մեջ» (1959 թ.) և «Սև շուկա» (1960 թ.) կինոնկարները։ Այդ պատճառով նրան հաճախ անվանում էին կրտսեր քույրիկ։ 1959 թվականին նկարահանված «Կրտսեր քույրիկը» կինոնկարը նրան դարձրեց հանրաճանաչ։ Այդ ֆիլմում նրա խաղընկերը Բալռաջ Սահնին էր։
Հետագա տարիներին Նանդան դարձավ Բոլիվուդի առաջատար դերասանուհիներից մեկը։ Այդ տարիների նրա ֆիլմերից էին «Մենք երկուսով ենք» (1961 թ.), «Միստերիա» («Գաղտնի ծիսակատարություն» 1965 թ.) կինոնկարները։ Սակայն նրա ամենահայտնի դերերից մեկը 1965 թվականին նկարահանված «Երբ բացվում են ծաղիկները» կինոնկարում կերտած կերպարն էր, որտեղ նրա խաղընկերը Շաշի Կապուրն էր։ Ֆիլմի հաջողությունից հետո Նանդան Շաշի Կապուրի հետ նկարահանվեց ևս յոթ ֆիլմում։ 1969 թվականին նա Ռաջեշ Կհաննայի հետ նկարահանվեց «Պատահականություն» կինոնկարում, որի համար նա ներկայացվեց Filmfare Award-ի՝ կանացի լավագույն դերի համար։ Ընդհանուր առմամբ Նանդան այդ մրցանակին ներկայացվել է հինգ անգամ` «Bhabhi» (1957 թ.), «Aanchal» (1960 թ.), «Պատահականություն» (1969 թ.), «Քայլ առ քայլ» (1981 թ.) և «Սիրային հիվանդություն» (1982 թ.) ֆիլմերի համար, սակայն մրցանակն ստացել է միայն «Aanchal» կինոնկարի համար։
Նանդայի հետագա ֆիլմերից են «Հողն է կանչում» (1969 թ.), «Հանուն սիրո» (1969 թ.), «Արդարադատություն» (1971 թ.) և այլ կինոնկարներ։ 1972 թվականին Մանոջ Կումարի «Աղմուկ» կինոնկարում կատարելով ոչ մեծ դեր, Նանդան սկսեց նկարահանվել հազվադեպ։ Նա իր վերջին ֆիլմերում հիմնականում կատարում էր մայրերի դերեր։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր ողջ կյանքում Նանդան չի ունեցել ոչ մի սիրավեպ, իսկ երբ նրան սիրահետում էին, նա հրաժարվում էր ամուսնանալուց։ Դա հիմնականում նրա ամաչկոտ ու երկչոտ բնավորության արդյունքն էր։ Այնուամենայնիվ 1992 թվականին նրան համոզեցին ամուսնանալ ռեժիսոր Մանմոհան Դեսաիի հետ։ Երկու տարի անց՝ 1994 թվականին Դեսաին զոհվեց՝ ցած ընկնելով պատշգամբից, իսկ Նանդան մինչև կյանքի վերջը մնաց միայնակ։ Նա ընկերական հարաբերություններ էր պահպանում բոլիվուդյան դերասանուհիներ Վահիդա Ռեհմանի, Հելենի և Մալա Սինհայի հետ։
Նանդան մահացել է 2014 թվականի մարտի 25-ին՝ իր տանը, սրտի նոպայից։
Մասնակի ֆիլմագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1954 | Անգլիացին | Angarey | - |
1959 | Ծաղիկը փոշու մեջ | Dhool Ka Phool | Մալտի |
1959 | Կրտսեր քույրիկը | Chhoti Bahen | Մինա |
1960 | Օրենք | Kanoon | Մինա Պրասադ |
1960 | Նա ասաց | Usne Kaha Tha | - |
1960 | Սև շուկա | Kala Bazar | Սապնա |
1962 | Սիրեցյալը | Aashiq | - |
1962 | Քո ձեռքերը զարդարված են հինայով | Mehndi Lagi Mere Haath | Ռաջնի |
1962 | Մենք երկուսով ենք | Hum Dono | Ռումա |
1963 | Իշխանությունը չի իշխում սիրո վրա | Aaj Aur Kal | Ռաջկումարի Հեմլատա, Հեմա |
1963 | Պարողը | Nartakee | Լաքշմի |
1965 | Գաղտնի ծիսակատարություն | Gumnaam | Աշա |
1965 | Երբ բացվում են ծաղիկները | Jab Jab Phool Khile | Ռիտա Կհաննա |
1965 | Երեքից մեկը | Teen Devian | Նանդա |
1965 | Տոնական լապտերիկ | Akashdeep | - |
1966 | Իմ երազներն ու քո երազանքները | Neend Hamari Khwab Tumhare | Նիշադ |
1966 | Ամուսին և կին | Pati Patni | Գաուրի |
1968 | Սխալվելու իրավունք | Juaari | - |
1968 | Ընտանիք | Parivar | Մինա |
1969 | Պատահականություն | Ittefaq | Ռեքհա |
1969 | Դուստրը | Beti | Սուդհա Վերմա |
1969 | Հողն է կանչում | Dharti Kahe Pukarke | Ռադհա |
1969 | Հանուն սիրո | Raja Saab | Պունամ |
1969 | Ավագ քույրը | Badi Didi | Բհավնա |
1970 | Գնացք | The Train | Նիտա, Գիտա |
1971 | Արդարադատություն | Adhikar | Միրա |
1972 | Երջանկություն` վարձույթով | Joroo Ka Ghulam | Կալպանա |
1972 | Աղմուկ | Shor | Գիտա |
1973 | Ափիոն | Naya Nasha | Ռինա |
1981 | Քայլ առ քայլ | Ahista Ahista | Սանգիտա |
1982 | Սիրային հիվանդություն | Prem Rog | Վիրենդրայի կինը |
1983 | Սևագործ բանվորը | Mazdoor | Ռադհա |
1995 | Հանգած կանթեղը | Diya Aur Toofan | - |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նանդա (դերասանուհի)» հոդվածին։ |
|