Jump to content

Նանդոր Հիդեգկուտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նանդոր Հիդեգկուտի
հունգ.՝ Hidegkuti Nándor
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Նանդոր Կալտենբրուներ
Ազգությունը հունգար
Քաղաքացիությունը  Հունգարիա
Մականուն Ծեր (Öreg), Թափառող կենտրոնական հարձակվող
Ծննդյան ամսաթիվ մարտի 3, 1922(1922-03-03)[1]
Ծննդավայր Հունգարիա Բուդապեշտ, Հունգարիա
Մահվան ամսաթիվ փետրվարի 14, 2002(2002-02-14) (79 տարեկան)
Մահվան վայր Հունգարիա Բուդապեշտ, Հունգարիա
Հասակ 179 սմ
Քաշ 73 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող
Պատանեկան կարիերա
1934-1940 Հունգարիա Ույլակի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1940-1943 Հունգարիա Գազմյուվեկ
1943-1945 Հունգարիա Էլեկտրոմոշ 53 (27)
1945-1946 Հունգարիա Հերմինամեզեյ 26 (16)
1946-1958 Հունգարիա ՄՏԿ[2] 314 (226)
1940-1958 Ընդհանուր կարիերայում 393 (269)
Ազգային հավաքական
1945-1958 Հունգարիա Հունգարիա 69 (39)
Մարզչական կարիերա
1959-1960 Հունգարիա ՄՏԿ
1960-1962 Իտալիա Ֆիորենտինա
1962-1963 Իտալիա Մանտովա
1963-1965 Հունգարիա ԷՏՕ Դյոր
1966 Հունգարիա Տատաբանյա
1967-1968 Հունգարիա ՄՏԿ
1968-1971 Հունգարիա Սպարտակուս (Բուդապեշտ)
1972 Լեհաստան Ստալ (Ժեշուվ)
1973 Հունգարիա Էգրի Դոժցա
1973-1980 Եգիպտոս Ալ Ահլի (Կահիրե)
1983-1985 ԱՄԷ Ալ Ահլի (Դուբայ)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Նանդոր Հիդեգկուտի (հունգ.՝ Hidegkuti Nándor, 3 մարտի, 1922, Բուդապեշտ, Հունգարիա14 փետրվարի, 2002, Բուդապեշտ), իսկական անունը՝ Նանդոր Կալտենբրուներ[4] (հունգ.՝ Kaltenbrunner Nándor), հունգարացի ֆուտբոլիստ և մարզիչ։ Խաղացել է Հունգարիայի ազգային հավաքականում հետ քաշված հարձակվողի դիրքում՝ դառնալով առաջին կենտրոնական հարձակվողն աշխարհում, ով խաղացել է դաշտի կենտրոնին մոտ[5]։ Եղել է հայտնի «Ոսկե թիմի» անդամ, որ 32 խաղ անընդմեջ անցկացրել է առանց պարտության։ 1954 թվականի աշխարհի առաջնությունում ազգային հավաքականի կազմում արժանացել է արծաթե մեդալի, իսկ 1952 թվականին դարձել է օլիմպիական չեմպիոն։ Եղել է Անգլիայի հավաքականի դեմ խաղում Հունրգարիայի հաղթանակի կերտողներից մեկը՝ խաղի ընթացքում ձևակերպելով հեթ-տրիկ․ այդ խաղում անգլիացիներն առաջին անգամ տնային խաղում պարտվել են ոչ Մեծ Բրիտանիայից եկած թիմի[6]։

Նանդոր Հիդեգկուտիի անունն է կրում մարզադաշտ Բուդապեշտում[7]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նանդոր Հիդեգկուտին ծնվել է 1922 թվականի մարտի 3-ին Բուդապեշտի Օբուդան թաղամասում, միջին դասի ընտանիքում։ Ֆուտբոլ խաղալ սկսել է «Ույլակի» աղյուսի գործարանի թիմում։ Այնտեղից նա տեղափոխվել է այլ գործարանների թիմեր՝ նախ «Գազմյուվեկ», ապա «Էլեկտրոմոշ»։ 1945 թվականին Հիդեգկուտին տեղափոխվել է «Հերմինամեզեյ» ակումբ։

1946 թվականին Նանդոր Հիդեգկուտին տեղափոխվել է ՄՏԿ ակումբ, որի կազմում երեք անգամ դարձել է Հունգարիայի չեմպիոն և մեկ անգամ նվաճել է Հունգարիայի գավաթը։

Որպես մարզիչ՝ Նանդոր Հիդեգկուտին աշխատել է ոչ միայն հունգարական, այլև արտասահմանյան մի շարք թիմերի հետ։ Իտալական «Ֆիորենտինա» ակումբի հետ նա նվաճել է Գավաթների գավաթը, «Դյոր» ակումբի հետ հաղթել է Հունգարիայի առաջնությունում և հասել մինչև Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։

Առօրյա կյանքում աչքի է ընկել չափազանց հանգիստ բնավորությամբ[4]։ 1956 թվականին՝ Հունգարական հեղափոխությունից հետո, Նանդոր Հինդեգկուտին Հունգարիայի հավաքականի այն քիչ թվով ֆուտբոլիստներից մեկն էր, որ վերադարձել է հայրենիք[4]։

Նանդոր Հիդեգկուտին մահացել է 2002 թվականի փետրվարի 14-ին Բուդապեշտում։

Նանդոր Հիդեգկուտիի անվամբ է կոչվում ՄՏԿ ակումբի մարզադաշտը[8]։

Նա բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկն է Հունգարիայում։
- Ենյո Բուզանսկի

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշրջան Ակումբ Լիգա Խաղեր Գոլեր
1940/41 Գազմյուվեկ Երկրորդ լիգա ? ?
1941/42 Գազմյուվեկ Երկրորդ լիգա ? ?
1942/43 Գազմյուվեկ Երկրորդ լիգա ? ?
1942/43 Էլեկտրոմոշ Առաջին լիգա 15 4
1943/44 Էլեկտրոմոշ Առաջին լիգա 27 14
1944 Էլեկտրոմոշ Առաջին լիգա 11 8
1945 Էլեկտրոմոշ Երկրորդ լիգա ? ?
1945/46 Հերմինամեզեյ Առաջին լիգա 26 16
1946/47 ՄՏԿ Առաջին լիգա 27 10
1947/48 ՄՏԿ Առաջին լիգա 29 21
1948/49 ՄՏԿ Առաջին լիգա 28 26
1949/50 Տեքստիլ Առաջին լիգա 30 23
1950 Բաշտյա Առաջին լիգա 14 12
1951 Բաշտյա Առաջին լիգա 25 21
1952 Բաշտյա Առաջին լիգա 26 28
1953 Վյորյոշ Լոբոգո Առաջին լիգա 26 23
1954 Վյորյոշ Լոբոգո Առաջին լիգա 25 18
1955 Վյորյոշ Լոբոգո Առաջին լիգա 25 16
1956 Վյորյոշ Լոբոգո Առաջին լիգա 16 8
1957 ՄՏԿ Առաջին լիգա 11 10
1957/58 ՄՏԿ Առաջին լիգա 20 6

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես խաղացող

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Օլիմպիական չեմպիոն - 1952
  • Աշխարհի փոխչեմպիոն - 1954
  • Կենտրոնական Եվրոպայի գավաթի դափնեկիր - 1953
  • Հունգարիայի չեմպիոն - 1951, 1953, 1958
  • Հունգարիայի գավաթակիր - 1952
  • Միտրոպայի գավաթի դափնեկիր - 1955
  • Տարվա ֆուտբոլիստ Հունգարիայում - 1953

Որպես մարզիչ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գավաթների գավաթի դափնեկիր - 1961
  • Հունգարիայի չեմպիոն - 1963
  • Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկության կիսաեզրափակչի մասնակից - 1965
  • Աֆրիկայի չեմպիոնների գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից - 1983
  • Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի Գավաթների գավաթի դափնեկիր - 1984, 1985
  • Եգիպտոսի չեմպիեն - 1974/75, 1975/76, 1976/77, 1978/79, 1979/80, 1984/85
  • Եգիպտոսի գավաթակիր - 1977/78

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. FBref.com(բազմ․)
  2. 1949/50 մրցաշրջանում ակումբը կոչվել է «Տեքստիլ», 1950 թվականից մինչև 1952 թվականը՝ «Բաշտյա», 1952-1956 թվականներին՝ «Վյորյոշ Լոբոգո»։
  3. http://onkormanyzat.gyor.hu/getAttachement/133/93659/Gy%C5%91r%20D%C3%ADszpolg%C3%A1rai
  4. 4,0 4,1 4,2 «Гордость и боль венгерского футбола». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  5. «Էջը ronaldofan.net կայքում». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  6. Нандор Хидегкути: блуждающий центрфорвард
  7. Nándor Hidegkuti Stadion
  8. Стадион Нандор Хидегкути

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նանդոր Հիդեգկուտի» հոդվածին։