Նիկոլա Մաքսիմովիչ
Մաքսիմովիչը Սպարտակ Մոսկվայի կազմում 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը | Սերբիա | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 25, 1991[1][2] (32 տարեկան) | ||
Ծննդավայր | Bajina Bašta, Սերբիայի Հանրապետություն, ՀՍՖՀ | ||
Հասակ | 193 սմ | ||
Քաշ | 82 կգ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Նապոլի | ||
Համար | 19 | ||
Պատանեկան կարիերա | |||
2002-2004 | Կոսմոս Բայինա Բաշտա | ||
2004-2006 | Դովեր Ատլետիկ | ||
2006-2008 | Սլոբոդա Ուժիցե | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2008-2012 | Սլոբոդա Ուժիցե | 63 | (3) |
2012-2013 | Ցրվենա Զվեզդա | 25 | (1) |
2013-2014 | → Տորինո | 23 | (0) |
2014-2016 | Տորինո | 43 | (0) |
2016-ներկա | Նապոլի | 10 | (1) |
2018 | → Սպարտակ Մոսկվա | 9 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2009 | Սերբիա Մ19 | 2 | (0) |
2011 | Սերբիա Մ21 | 2 | (0) |
2012-ներկա | Սերբիա | 20 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Նիկոլա Մաքսիմովիչ (սերբ.՝ Никола Максимовић, նոյեմբերի 25, 1991[1][2], Bajina Bašta, Սերբիայի Հանրապետություն, ՀՍՖՀ), սերբ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Նապոլիի և Սերբիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[3]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սլոբոդա Ուժիցե
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Մաքսիմովիչը սկսել է Սլոբոդա Ուժիցեում[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2008 թվականի օգոստոսի 17-ին՝ փոխարինման մտնելով Դինամո Վրանեի դեմ խաղում[5]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց 2009 թվականի հուլիսի 16-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 2-րդ փուլի Կաունասի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց հոկտեմբերի 31-ին՝ Կոլումբարայի դեմ խաղում[7]։ 2011 թվականի մարտի 5-ին սերբը գոլի հեղինակ դարձավ Հայդուկ Կուլայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[8]։ Օգոստոսի 21-ին՝ Պարտիզանի դեմ խաղում նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ թիմի ավագի թևկապով[9]։ Սլոբոդա Ուժիցեի կազմում Մաքսիմովիչը անցկացրեց 70 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Ցրվենա Զվեզդա
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի ձմռանը Մաքսիմովիչը 300․000 եվրոյի դիմաց տեղափոխվեց Ցրվենա Զվեզդա։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց մարտի 3-ին՝ Սպարտակ Սուբոտիցայի դեմ խաղում[10]։ Մայիսի 16-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Սերբիայի գավաթի եզրափակչի Բորաց Չաչակի դեմ խաղում[11]՝ օգնելով Ցրվենա Զվեզդային հաղթել 2-0 հաշվով և նվաճել գավաթը։ 2011-12 մրցաշրջանում Մաքսիմովիչը անցկացրեց 28 հանդիպում՝ ընդգրկվելով Սերբիայի առաջնության խորհրդանշական հավաքականում[12]։ 2012 թվականի հոկտեմբերի 20-ին սերբը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բորչայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 7-0 հաշվով[13]։ Ցրվենա Զվեզդայի կազմում Մաքսիմովիչը անցկացրեց 35 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Տորինո
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի հուլիսի 23-ին Մաքսիմովիչը 1 տարվա վարձավճարով միացավ Տորինոյին[14][15]։ Իր դեբյուտը նշեց հոկտեմբերի 6-ին՝ փոխարինելով Դանիլո Դ'Ամբրոզիոյին Սամպդորիայի դեմ խաղում[16]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց դեկտեմբերի 15-ին՝ Ուդինեզեի դեմ խաղում[17]։ 2014 թվականի մայիսի 27-ին Մաքսիմովիչը լրիվ տրանսֆերով տեղափոխվեց Տորինո՝ ակումբի հետ կնքելով 4 տարվա պայմանագիր[18]։ Իր առաջին հանդիպումը Եվրոպայի Լիգայում անցկացրեց սեպտեմբերի 18-ին՝ Բրյուգգեի դեմ խաղում[19]։ Տորինոյի կազմում անցկացրեց 3 մրցաշրջաններում Մաքսիմովիչը անցկացրեց 76 հանդիպում՝ դառնալով 4 գոլային փոխանցման հեղինակ։
Նապոլի
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի օգոստոսի 31-ին Մաքսիմովիչը 1 տարվա վարձավճարով միացավ Նապոլիին[20][21][22], ապա ակումբը գնեց նրա լրիվ տրանսֆերը 20 միլիոն եվրոյի դիմաց[23][24]։ Իր դեբյուտը Նապոլիի կազմում նշեց սեպտեմբերի 28-ին՝ Բենֆիկայի դեմ Չեմպիոնների Լիգայի խաղում[25]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 23-ին՝ Կրոտոնեի դեմ խաղում[26]։ 2018 թվականի հունվարի 26-ին Մաքսիմովիչը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Մոսկվայի Սպարտակին[27][28]։ Իր դեբյուտը Ռուսաստանի առաջնությունում նշեց մարտի 4-ին՝ Լոկոմոտիվ Մոսկվայի դեմ խաղում[29]։ Սպարտակի կազմում Մաքսիմովիչը անցկացրեց 11 հանդիպում[30]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաքսիմովիչը ներկայացրել է Սերբիան մինչև 19 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ Իր դեբյուտը Սերբիայի ազգային հավաքականում նշեց 2012 թվականի մայիսի 31-ին՝ Ֆրանսիայի դեմ ընկերական խաղում[31]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի օգոստոսի 19-ի դրությամբ[32]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Սլոբոդա Ուժիցե | 2008–09 | Սերբիայի Առաջին Լիգա | 7 | 0 | 0 | 0 | — | — | 7 | 0 | ||
2009–10 | 24 | 2 | 0 | 0 | 3 | 0 | 27 | 2 | ||||
2010–11 | Սերբիայի Սուպեր Լիգա | 20 | 1 | 3 | 0 | — | 23 | 1 | ||||
2011–12 | 12 | 0 | 1 | 0 | 13 | 0 | ||||||
Ընդհանուր | 63 | 3 | 4 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 70 | 3 | ||
Ցրվենա Զվեզդա | 2011–12 | Սերբիայի Սուպեր Լիգա | 12 | 0 | 3 | 0 | — | — | 15 | 0 | ||
2012–13 | 13 | 1 | 1 | 0 | 6 | 0 | 20 | 1 | ||||
Ընդհանուր | 25 | 1 | 4 | 0 | 6 | 0 | 0 | 0 | 35 | 1 | ||
Տորինո | 2013–14 | Սերիա A | 23 | 0 | 0 | 0 | — | — | 23 | 0 | ||
2014–15 | 27 | 0 | 1 | 0 | 9 | 0 | 37 | 0 | ||||
2015–16 | 16 | 0 | 0 | 0 | — | 16 | 0 | |||||
Ընդհանուր | 66 | 0 | 1 | 0 | 9 | 0 | 0 | 0 | 76 | 0 | ||
Նապոլի | 2016–17 | Սերիա A | 8 | 1 | 2 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 12 | 1 |
2017–18 | 2 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 4 | 0 | ||
Ընդհանուր | 10 | 1 | 3 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 16 | 1 | ||
Սպարտակ (վարձավճար) | 2017–18 | Ռուսաստանի Պրեմիեր Լիգա | 9 | 0 | 2 | 0 | — | 11 | 0 | |||
Կարիերայի ընդհանուր | 173 | 5 | 14 | 0 | 21 | 0 | 0 | 0 | 208 | 5 |
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի օգոստոսի 19-ի դրությամբ[32]
Սերբիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2012 | 4 | 0 |
2014 | 1 | 0 |
2015 | 2 | 0 |
2016 | 8 | 0 |
2017 | 4 | 0 |
2018 | 1 | 0 |
Ընդհանուր | 20 | 0 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ցրվենա Զվեզդա
- Սերբիայի գավաթ․ 2011–12
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սերբիայի առաջնության խորհրդանշական հավաքական․ 2011–12[12]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Serbia - N. Maksimović - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Nikola Maksimović - Who is Spartak's New Defender? - Futbolgrad». Futbolgrad (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2018-03-31-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «FK Sloboda Uzice - Dinamo Vranje, Aug 17, 2008 - Prva liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «FK Sloboda Uzice - FBK Kaunas, Jul 16, 2009 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «FK Sloboda Uzice - FK Kolubara Lazarevac, Oct 31, 2009 - Prva liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «FK Sloboda Uzice - FK Hajduk Kula, Mar 5, 2011 - SuperLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «FK Sloboda Uzice - FK Partizan Belgrade, Aug 21, 2011 - SuperLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Red Star Belgrade - FK Spartak Subotica, Mar 3, 2012 - SuperLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Red Star Belgrade - FK Borac Cacak, May 16, 2012 - Kup Srbije - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ 12,0 12,1 «JSL tim: Partizan 4, Zvezda 5». B92.net (սերբերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Red Star Belgrade - FK BSK Borca, Oct 20, 2012 - SuperLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Official: Torino sign Maksimovic | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Transfer news: Torino sign Nikola Maksimovic from Red Star Belgrade». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «UC Sampdoria - Torino FC, Oct 6, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Udinese Calcio - Torino FC, Dec 15, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Maksimovic è del Toro». TORINO FC 1906 SITO UFFICIALE (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Club Brugge KV - Torino FC, Sep 18, 2014 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Napoli sign Torino's Maksimovic on loan». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «OFFICIAL: Torino defender Maksimovic makes Napoli switch | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Official: Maksimovic to Napoli | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Summer transfers: the latest deals across Europe». World Soccer (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Summer 2017 Transfer Window: All Confirmed Deals and Live Updates». The Winning Assist (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունիսի 8. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.(չաշխատող հղում)
- ↑ «SSC Napoli - SL Benfica, Sep 28, 2016 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «FC Crotone - SSC Napoli, Oct 23, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Никола Максимович перешел в «Спартак»». spartak.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Napoli defender seals loan move to Spartak Moscow». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Lokomotiv Moscow - Spartak Moscow, Mar 4, 2018 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Nikola Maksimovic | Football Stats | Napoli | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «France - Serbia, May 31, 2012 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ 32,0 32,1 «Nikola Maksimović». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մաքսիմովիչը transfermarkt-ում
- Մաքսիմովիչը soccerbase.com-ում
- Մաքսիմովիչը WhoScored.com կայքում
- Մաքսիմովիչը Տորինոյի պաշտոնական կայքում
- Մաքսիմովիչը Նապոլիի պաշտոնական կայքում Արխիվացված 2017-11-09 Wayback Machine
- Մաքսիմովիչը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Մաքսիմովիչը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2016-04-07 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլա Մաքսիմովիչ» հոդվածին։ |
|
|
- Նոյեմբերի 25 ծնունդներ
- 1991 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Նապոլիի ֆուտբոլիստներ
- Սերբ ֆուտբոլիստներ
- Սերբիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Սլոբոդա Ուժիցեի ֆուտբոլիստներ
- Սպարտակ Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
- Տորինոյի ֆուտբոլիստներ
- Ցրվենա Զվեզդայի ֆուտբոլիստներ