Նովակ Ջոկովիչ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նովակ Ջոկովիչ սերբական կիրիլիցա՝ Новак Ђоковић Novak Đoković | |
---|---|
Սեռ | Արական |
Քաղաքացիություն | Սերբիա |
Բնակվելու վայր | Մոնտե Կառլո, Մոնակո |
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 22, 1987 (37 տարեկան) |
Ծննդավայր | Սերբիա |
Հասակ | 188 սմ |
Քաշ | 80 կգ |
Կարիերայի սկիզբ | 2003 |
Աշխատող ձեռք | Աջ |
Հարված ձախից | երկձեռքանի |
Մարզիչ | Մարիան Վայդա |
Պարգևավճար, USD | 36 206 641 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 1124–222[1] |
Ամենաբարձր վարկանիշ | 1 (հուլիսի 2 2011) |
Ներկայիս վարկանիշ | 2 (սեպտեմբերի 24 2012) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | հաղթող (2008),(2011-2013) |
Ֆրանսիա | 1/2 եզրափակիչ (2007-08, 2011) |
Ուիմբլդոն | հաղթող (2011) |
ԱՄՆ | հաղթող (2011) |
Խաղեր Հ/Պ | 64–80[1] |
novakdjokovic.com(անգլ.)(սերբ.) | |
Թարմացվել է՝ 2012 թ. սեպտեմբերի 29 |
Նովակ Ջոկովիչ (սերբ.՝ Новак Ђоковић, մայիսի 22, 1987[1][2][3][…], Բելգրադ, ՀՍՖՀ[1]), սերբ պրոֆեսիոնալ թենիսիստ։
Ընդհանուր տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոկովիչը ծնվել է 1987 թվականի մայիսի 22-ին Բելգրադում, Հարավսլավիայում։ Հայրը Սրջանն է, մայրը Դիանան։ Կրտսեր եղբայրներից Մարկոն և Ջորջեն նույնպես պրոֆեսիոնալ թենիսիստներ են։ Ջոկովիչը ապրում է Մոնտե - Կարլոյում։ 2006 թվականից Ջոկովիչի մարզիչը դառնում է նախիկին սլովակ թենիսիստ Մարյան Վայդան։ Ռոջեր Ֆեդերերի նման Ջոկովիչը իրեն անվանում է լեզուների երկրպագու և խոսում է 4 լեզուներով. սերբերեն, անգլերեն, գերմաներեն և իտալերեն։ 2005 թվականի վերջին հանդիպում է Ելենա Ռիստիչի հետ։
Սկսել է թենիս խաղալ 4 տարեկանում։ 1993 թվականի ամռանը, 6 տարեկանում, նրան նկատել է թենիսի հարավսլավիական լեգենդ Ելենա Գենչիչը։ Տեսնելով տաղանդավոր Նովակի խաղը հայտարարեց. «Սա ամենամեծ տաղանդն է, որ ես տեսել եմ Մոնիկա Սելեշի ժամանակներից»։ Հաջորդ վեց տարիների ընթացքում Գենչիչը աշխատեց Նովակի հետ, սակայն հայտնի դարձավ, որ Ջոկովիչը պետք է երկրից հեռանա, որպեսզի աճի դեպի հեռուն։ Դրա համար նա կապնվեց Նիկոլ Պիլիչի հետ և 1999 թվականի սեպտեմբերին Ջոկովիչը գնաց Պիլիչի թենիսի ակադեմիա Գերմանիայում , որտեղ անցկացրեց 4 տարի։ 14 տարեկանում արդեն Նովակը սկսեց իր միջազգային կարիերան, հաղթելով Եվրոպայի առաջնությունը, միայնակ, զույգերով և թիմային կարգերում։
Ջոկովիչը հայտնի է նաև այլ խաղացողների հումորային նմանակումներով, որոնցից շատերը նրա ընկերներն են։ Դա առաջին անգամ 2007 թվականին ԱՄՆ-ի բաց առաջնության քառորդ եզրափակչում Կառլոս Մոյայի դեմ տարած հաղթանակից հետո էր։ Այդ ժամանակ նա ուրախացրեց հանդիսատեսին Ռաֆայել Նադալին և Մարիա Շարապովային նմամակելով։ 2009 թվականին ԱՄՆ-ի արաջնության ժամանակ չորրորդ տուրից հետո նա նմանակեց նաև Ջոն Մակինրոյին,որից հետո հաղթեց նրան։ Իր ուրախ բնավորության շնորհիվ է Ջոկովիչը ստացել «Ջոկեր» մականունը, որը իր ազգանվան և անգլերեն «Joke» բառի, որը նշանակում է կատակ միաձուլումն է։
Նովակ Ջոկովիչը «Չեմպիոններ հանուն խաղաղության» կազմակերպության անդամ է։ Այս կազմակերպությանը անդամակցում են այն հայտնի սպորտսմենները, ովքեր ցանկանում են ծառայել խաղաղությանը և սպորտին։ Այն միջազգային ընկերություն է և գտնվում է Մոնակոյում։ Ջոկովիչը ուղղափառ քրիստոնյա է։ 2011 թվականի ապրիլի 28-ին Սերբիայի պատրիարք Իրենիուսը պարգևատրել է Ջոկովիչին Սուրբ Սավայի առաջին կարգի շքանշանով, այն Սերբիայի ուղղափառ եկեղեցու ամենաբարձր պարգևն է։ Նա այդ պարգևը ստացել է սերբիական ժողովրդին, Կոսովոի և Մետոխիայի եկեղեցիներին և մատուռներին օգնելու համար։
2012 թվականի փետրվարի 13-ին նա պարգևատրվեց Սերբիայի բարձրագույն պարգևով։
Ջոկովիչը ֆուտբոլի մեծ երկրպագու է։ Երկրպագում է սերբական «Ցրվենա Զվեզդա», իտալական «Միլան» և պորտուգալական «Բենֆիկա» ակումբներին։ Ջոկովիչը ընկերություն է անում սերբ այլ թենիսիստների Յանկո Տիպսարեվիչի և Վիկտոր Տրոիցկու հետ, ինչպես նաև թենիսիստուհի Աննա Իվանովիչի, ում ճանաչում է դերևս մանկության և պատանեկության տարիներից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 ATP վեբկայք
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նովակ Ջոկովիչ» հոդվածին։ |
|
- Ապրող անձինք
- 1987 ծնունդներ
- Մայիսի 22 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Թենիսիստներ այբբենական կարգով
- Բելգրադ քաղաքում ծնվածներ
- Տղամարդկանց թենիսի առաջին ռակետներ
- Ավստրալիայի թենիսի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի հաղթողներ
- Ֆրանսիայի թենիսի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի հաղթողներ
- Ուիմբլդոնի մրցաշարի տղամարդկանց մենախաղի հաղթողներ
- ԱՄՆ-ի թենիսի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի հաղթողներ
- Սերբ թենիսիստներ
- ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններ
- 2008 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ