Նովոռոսիյսկ
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Նովոռոսիյսկ | |||||
ռուս.՝ Новороссийск | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Դաշնային սուբյեկտ | Կրասնոդարի երկրամաս | ||||
Քաղաքային օկրուգ | Նովոռոսիյսկի քաղաքային օկրուգ | ||||
Քաղաք | Նովոռոսիյսկի քաղաքային օկրուգ[1] | ||||
Քաղաքապետ | Դյաչենկո Իգոր Ալեքսեևիչ | ||||
Հիմնադրված է | 1838 թ. | ||||
Տվյալ կարգավիճակում | 1866 թվականից | ||||
Մակերես | 81,1[2] կմ² | ||||
ԲԾՄ | 10 մ | ||||
Բնակչություն | 273 278 մարդ (2018) | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 8617 | ||||
Փոստային դասիչ | 353900—353925 | ||||
Պաշտոնական կայք | admnvrsk.ru (ռուս.) | ||||
| |||||
Նովոռոսիյսկ (ռուս.՝ Новороссийск), քաղաք Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասում, հանդիսանում է Նովոռոսիյսկի քաղաքային օկրուգի վարչական կենտրոնը։ Տեղաբաշխված է երկրամասի հարավ-արևմուտքում, Սև ծովի ափին։
Կարևորագույն տրանսպորտային կենտրոն է։ Այստեղ է գտնվում Ռուսաստանի Դաշնության Նավատորմի ռազմա-ծովային բազան և Ռուսաստանի ամենախոշոր սևծովյան նավահանգիստը։
Հերոս քաղաք է 1973 թվականի սեպտեմբերի 14-ից։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը ձգվում է 25 կմ Ցեմեսկի ծովախորշի ափերով, և շրջապատված է Հյուսիսայի Կովկասի լեռներով։ Նովոռոսիյսկից 14 կմ հեռու է գտնվում Կրասնոդարի երկրամասի ամենամեծ քաղցրահամ ջրով լիճը՝ Աբրաու։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ազգային կազմը
2010 թվականի համառուսաստանյան մարդահամարի տվյալների համաձայն[3]՝
Ազգություն | Քանակ, մարդ |
Մասը ամբողջ բնակչության մեջ, % |
---|---|---|
ռուսներ | 212 931 | 88,01 % |
հայեր | 8 164 | 3,37 % |
ուկրաինացիներ | 5 767 | 2,38 % |
թաթարներ | 2 153 | 0,89 % |
հույներ | 1 718 | 0,71 % |
Այլ | 7 188 | 2,97 % |
Ազգությունը չեն նշել | 4 031 | 1,67 % |
Ընդամենը | 241 952 | 100,0 % |
Հայերը Նովոռոսիյսկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նովոռոսիյսկը հիմնվել է 1838-ին՝ հայազգի ծովակալ Լազար Սերեբրյակովի (Արծաթագործյան) նախաձեռնությամբ։ 1840-ին այստեղ հայեր են հաստատվել Ղրիմից, 1868-ին՝ Սամսունի և Տրապիզոնի շրջաններից։ 1849-ին կազմավորվել է հայկական ծխական համայնք։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Նովոռոսիյսկում կար 1800, 1920-ական թվականների կեսին՝ 4 հազարից ավելի հայ։ Հայրենական մեծ պատերազմից հետո համայնքը համալրվել է Վրաստանի հայաշատ շրջաններից և Շիրակի գյուղերից եկած հայերով։ 1990-ական թթ. Նովոռոսիյսկի հայ բնակչությունը կտրուկ աճել է ի հաշիվ Հարավային Կովկասից գաղթած հայերի։ 2003 թվականի այստեղ բնակվում է շուրջ 20 հազար հայ։
1990-ական թթ. սկզբից գործում է «Լույս» հայկական մշակութալուսավորական ընկերությունը։ Լույս է տեսնում «Լույս» (1992, ռուսերեն, հայերեն) թերթը։
Նովոռոսիյսկի քաղաքային դումայի պատգամավոր է եղել Ռ. Մինասյանը[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ОКТМО. 185/2016. Southern FD
- ↑ Генеральный план городского округа муниципального образования город Новороссийск Краснодарского края. Схема административно-территориальных границ.
- ↑ «Население по национальности и владению русским языком по муниципальным образованиям Краснодарского края» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ Հայ սփյուռք հանրագիտարան, Ե., 2003, էջ 473։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նովոռոսիյսկ» հոդվածին։ |
|