Նուբար Չալիկյան
Նուբար Չալիկյան | |
---|---|
Նուբար Չալիկյանը ներկայացման ժամանակ | |
Ծնվել է | 1927 |
Ծննդավայր | Աթենք, Հունաստան |
Մահացել է | 2002[1] |
Կրթություն | Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ և Հայաստան |
Մասնագիտություն | դերասան |
Աշխատավայր | Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Նուբար Հակոբի Չալիկյան (1927, Աթենք, Հունաստան - 2002[1]), թատրոնի հայ դերասան, Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1971)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նուբար Հակոբի Չալիկյանը ծնվել է 1927 թվականին[2] Հունաստանի մայրաքաղաք Աթենքում։ 1932 թվականին ապագա դերասանի ընտանիքը տեղափոխվել է Հայաստան։ Դպրոցն ու բարձրագույն ուսումնական հաստատությունը Չալիկյանն ավարտել է Երևանում։ 1953 թվականին նա ավարտել է Երևանի թատերական ինստիտուտի (այժմ՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ) ռեժիսորական ֆոկուլտետը[3]։
Դրանից հետո նա աշխատանքի է անցել Երևանի պատանի հանդիսատեսի պետական թատրոնում[3], որտեղ մարմնավորել է ուսուցչի, բժշկի, գիտնականի կերպարներ։ Չալիկյանը մասնակցել է նաև ռադիոբեմադրություններին և կինոնկարների կրկնօրինակումներին[4]։
Չալիկյանը մահացել է 2002 թվականին։ Թաղված է Թոխմախի գերեզմանատանը[2]։
Դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Երևանի պատանի հանդիսատեսի պետական թատրոնում Նուբար Չալիկյանի կատարած դերերից առանձնանում են.
- Ռյաբինին (Բորիս Գորբատով, «Հայրերի պատանեկությունը»)
- Ալեքսեյ («Բարի հաջողություն»)
- Գենադի («Երջանկության ուղին»)
- Նեզնամով (Ալեքսանդր Օստրովսկի, «Անմեղ մեղավորները»)
- Ֆերդինանդ (Յոհան Ֆրիդրիխ Շիլլեր, «Սեր և խարդավանք»)
- Գիժ Դանիել (Ալեքսանդր Շիրվանզադե, «Չար ոգի»)
- Անդրեյ Պետրովիչ (Անատոլի Ալեքսին, «Զանգահարեցեք և եկեք»)[3]
Խաղացել է նաև «Քանդած օջախ» (1965), «Տհաս» (1967), «Մարդու ճակատագիրը» (1976), «Բոռ» (1984) ներկայացումներում[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 The memorial of Chalikyan Nubar (Նուբար Չալիկյան Հակոբի) buried at Yerevan's Tokhmakh cemetery
- ↑ 2,0 2,1 «The memorial of Chalikyan Nubar (Նուբար Չալիկյան Հակոբի) buried at Yerevan's Tokhmakh cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 11-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 Ստեփանյան, Գառնիկ (1990). Կենսագրական բառարան. հայ մշակույթի գործիչներ, երեք հատորով. Vol. հատոր Գ, գիրք 1, Մել-Ռ. Երևան: Սովետական գրող. էջեր 201–202. ISBN 5-550-00265-5.
- ↑ 4,0 4,1 ««Որ հիշենք. ՆՈՒԲԱՐ ՉԱԼԻԿՅԱՆ…». ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆ». TheՀայեր Մեդիահարթակ (անգլերեն). «ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակ. 13.06.2020. Վերցված է 2021 թ․ հունիսի 11-ին.
{{cite web}}
: Text "04:53" ignored (օգնություն)