Jump to content

Ուոլտեր Լորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուոլտեր Լորդ
Walter Lord
Ծնվել էհոկտեմբերի 8, 1917(1917-10-08)[1][2][3]
ԾննդավայրԲալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ
Վախճանվել էմայիսի 19, 2002(2002-05-19)[3][1][2] (84 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանԳրին Մաունթ գերեզմանոց
Մասնագիտությունգրող, պատմաբան
Լեզուանգլերեն
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿրթությունՓրինսթոնի համալսարան, Եյլի իրավունքի դպրոց և Գիլման դպրոց
Ստեղծագործական շրջան1952-1986-ական թվականներ
Ժանրերպատմական պատմվածքներ
ԱշխատավայրՌազմավարական ծառայությունների գրասենյակ

Ուոլտեր Լորդ (անգլ.՝ Walter Lord, հոկտեմբերի 8, 1917(1917-10-08)[1][2][3], Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ - մայիսի 19, 2002(2002-05-19)[3][1][2], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆամերիկացի գրող, հայտնի է «Վերջին գիշերը» վավերագրական-պատմական գրքով, որը պատմում է լայներ «Տիտանիկի» կործանման մասին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորդը ծնվել է Բալթիմորում, , Ջոն Ուոլտերհաուսի և Գենրիետա Հոփմանի ընտանիքում։ Նրա հայրը, ով փաստաբան էր, մահացել էր, երբ Ուոլտերը երեք տարեկան էր։ Նրա պապը՝ Ռիչարդ Կուրզոն Հոփմանը 1890-ական թվականներին «Baltimore Steam Packet Company» շոգենավային ընկերության նախագահն էր[4]։

Ուոլտեր Լորդի հիշատակինստարան

Լորդը ավարտել է Ջիլմա միջնակարգ դպրոցը, իսկ 1939 թվականին՝ Փրինսթոնի համալսարանը, որտեղ պատմություն էր ուսումնասիրում։ Ավելի ուշ ընդունվել է Ելսի իրավունքի դպրոցը, սակայն կիսատ է թողել կրթությունը, որպեսզի բանակ զորակոչվի[5]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ստրատեգիական ծառայությունների գրասենյակում նշանակվել է կլերկ։ Պատերազմի ավարտին եղել է գործակալության քարտուղար։ Դրանից հետո Լորդը վերադարձել է Ելսի համալսարան, որտեղ աստիճան է ստացել իրավունքի բնագավառում[5][6]։

Չնայած գրել է տասներկու բեստսելեր, ինչպիսիք են՝ «Ամոթի օր» (1957 թվական), «Անհավանական հաղթանակներ» (1967 թվական), «Ժամանակն է կանգնել» (1961), «Լավ տարի» (1962 թվական), «Միայնակ ջրառվույտ» (1977 թվական), բայց ամենահայտնի բեստսելերը 1955 թվականին ստեղծված «Վերջին գիշերն» է, որը պատմում է «Տիտանիկի» կործանման մասին։ 1958 թվականին գրքի հիման վրա մկարահանվել է համանուն ֆիլմը[7]։ Գրքի համար Լորդը փնտրել է նավի ողջ մնացած 63 ուղևորներին[8]։

Ուոլտեր Լորդի տապանաքարը Գրին Մաունտ գերեզմանոցում

Շուտով Ջ. Ուոլտերի գովազդային գործակալությունում աշխատելով  քոփիռայթեր, Լորդը հրապարակում է Ֆիրմանտլի օրագիրը, որը պատմում էր բրիտանացի պաշտոնյա Արտուր Ֆլեմանտլեի ԱՄՆ-ի հարավ կատարած ուղևորության մասին՝ 1863 թվականին երեք ամիսների ընթացքում[6]։

Հետագայում Լորդը մասնակցել է «Տիտանիկ» պատմական հասարակության նիստերին և դասախոսություններին։ 1997 թվականին «Տիտանիկ» ֆիլմի նկարահանման ժամանակ ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի խորհրդատուն էր։ 2003 թվականի «Անդունդի ուրվականները» վավերագրական ֆիլմը նվիրված էր Ուոլտեր Լորդի հիշատակին[5][9]։

Ուոլտեր Լորդը մահացել է 2002 թվականի մայիսի 19-ին, Մանհեթենում, Նյու Յորքում պարկինսոնյան հիվանդության դեմ եկար պայքարելուց հետո։ Պատմաբան Դեվիդ Մակալոուն ասել էր, որ Լորդը «ամենաշռայլ և բարի գրողներից էր, ում նա երբևէ ճանաչել էր։ Ես միշտ պարտական եմ լինելու նրան։»

Լորդին հուղարկավորել են Գրանտ Մաունտ պատմական գերեզմանոցում, Բալտիմորում։

2009 թվականին ամերիկացի գրող Ջեննի Լոուրենսը հրամարակեց Լորդ Ուոլտերի մասին կենսագրական գիրք ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Babelio (ֆր.) — 2007.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. Alexander Crosby Brown (1961). Steam Packets on the Chesapeake. Cambridge, Maryland: Cornell Maritime Press. Կաղապար:LCCN. Կաղապար:LCC
  5. 5,0 5,1 5,2 Frederick N. Rasmussen (2002 թ․ մայիսի 21). «Baltimore-born author dies, wrote classic Titanic book». The Baltimore Sun.
  6. 6,0 6,1 «NationMaster - Encyclopedia: Walter Lord». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 17-ին.
  7. Lord edited and annotated but did not write The Fremantle Diary
  8. Walter Lord (1917-2002) - Find A Grave Memorial
  9. Walter Lord Obituary

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]