Jump to content

Չարլզ Կոխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չարլզ Կոխ
անգլ.՝ Charles de Ganahl Koch[1]
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 1, 1935(1935-11-01)[2] (89 տարեկան)
ԾննդավայրՈւիչիտո, Կանզաս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Գիտական աստիճանգիտության բակալավր և գիտության մագիստր
Ազդվել էԱլեքսիս դը Տոկվիլ, Ադամ Սմիթ, Michael Polanyi?, Յոզեֆ Շումպետեր, Julian Simon?, Փոլ Ջոնսոն, Thomas Sowell?, Charles Murray?, Leonard Read?, F. A. Harper?, Լյուդվիգ ֆոն Միզես և Ֆրիդրիխ Հայեկ
ԵրկերThe Science of Success? և Good Profit?
Մասնագիտությունգործարար
ԱշխատավայրArthur D. Little?[3] և Koch, Inc.?
Ծնողներհայր՝ Ֆրեդ Կոխ, մայր՝ Mary Clementine Koch?[4]
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Անդամություն«Մոն Պելերին» համայնք և Beta Theta Pi?
ԵրեխաներElizabeth Koch? և Chase Koch?
Կայքcharleskoch.com
news.kochind.com/media-resources/leadership-bios/charles-koch
charleskochfoundation.org
charleskochinstitute.org/about-us/charles-g-koch
Ստորագրություն
Изображение автографа
 Charles Koch Վիքիպահեստում

Չարլզ Կոխ (անգլ.՝ Charles de Ganahl Koch, նոյեմբերի 1, 1935(1935-11-01)[2], Ուիչիտո, Կանզաս, ԱՄՆ), ամերիկացի գործարար և մարդասեր։ Koch Industries ընկերության համասեփականատերն է, խորհրդի նախագահը և գործադիր տնօրենը, մինչդեռ եղբայրը՝ Դևիդ Կոխը, գործադիր փոխնախագահն է։ Չարլզը և Դևիդը յուրաքանչյուրը տնօրինում է կոնգլոմերատի 42%-ը։ Եղբայրները բիզնեսը ժառանգել են իրենց հորից՝ Ֆրեդ Կոխից, այնուհետև ընդարձակել այն[5]։ Koch Industries-ը սկզբնապես զբաղվում էր միայն նավթավերամշակմամբ և քիմիկատներով, սակայն այժմ զբաղվում է նաև աղտոտման վերահսկման գործընթացով և տեխնոլոգիաներով՝ պոլիմերներով և մանրաթելերով, միներալներով, պարարտանյութերով, լայն սպառման ապրանքների առևտրով և ծառայություններով, անտառային և լայն սպառման ապրանքներով և ագարակներով։ Բիզնեսները թողարկում են հայտնի բրենդներ, ինչպիսիք են Ինվիստա կարպետը, սպանդեքս մանրաթելի Լայկրա բրենդը, Georgia-Pacific անձեռոցիկները և Դիքսի Քափը (թղթե բաժակներ)։

2007 թվականին Կոխը հրատարակեց «Հաջողության գիտությունը» գիրքը, որտեղ հեղինակը պատմում է կառավարման իր փիլիսոփայությունը, որը կարելի է կոչել «Շուկայի վրա հիմնված կառավարում»[6]։

Ըստ Ֆորբսի 2010 թվականի հարցումների՝ Koch Industries-ը ԱՄՆ-ի երկրորդ ամենամեծ մասնավոր ընկերությունն է իր եկամուտով[7]։ 2014 թվականի փետրվարին Կոխը, ըստ Հուրուն Ռեփորթ ամսագրի, ճանաչվել է աշխարհի 9-րդ հարուստ մարդը[8]՝ ունենալով 36 մլրդ ԱՄՆ դոլար։ 2012 թվականի հոկտեմբերին, ըստ Bloomberg Billionaires Index-ի, նա 6-րդն էր՝ 34 մլրդ ԱՄՆ դոլարով[9], իսկ 2011 թվականին Ֆորբսի միլիարդատերերի ցանկում զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը՝ 25 մլրդ ԱՄՆ դոլարով, որն ստացել է Koch Industries-ի իր 42 % մասնաբաժնից[10]։

Կոխն աջակցում է դեպի ազատ շուկան ուղղվածություն ունեցող մի շարք կրթական հաստատությունների, ներառյալ՝ Մարդասիրական հետազոտությունների ինստիտուտը և Ջորջ Մեյսոնի համալսարանի Մերկատուս կենտրոնը։ Նա նաև աջակցում է Հանրապետական կուսակցությանը և նրա թեկնածուներին, ազատական խմբերի և տարբեր բարեգործական և մշակութային կառույցների։ Համահիմնադրել է Վաշինգտոնի Կատոյի ինստիտուտը։ Koch Cultural Trust կազմակերպությունը, որը հիմնել է Չարլ Կոխի կինը՝ Էլիզաբեթը, ևս աջակցում է մի շարք նախագծեր և ստեղծարար արտիստների[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.politico.com/magazine/story/2015/03/charles-koch-overcriminalization-115512
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. https://www.newnetherlandinstitute.org/history-and-heritage/dutch_americans/charles-g-koch/
  4. 4,0 4,1 4,2 Cascone S. Hated Koch Family Makes $10.5 Million Donation to Obscure Wichita Art Center // Artnet — 2015.
  5. Ferguson, Andrew (2011 թ․ ապրիլի 21). «The 2011 TIME 100». TIME. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 22-ին.
  6. The Science Of Success www.kochind.com. Retrieved April 2011.
  7. The Top 10, America's Largest Private Companies Forbes.com. Retrieved April 2011.
  8. [1] Արխիվացված 2014-08-08 Wayback Machine Hurun Report Global Rich List 2014
  9. «Bloomberg Billionares Index». Bloomberg LP. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 31-ին.
  10. «"Charles Koch", Forbes profiles».
  11. «History». Koch Cultural Trust. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 3-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]