Պենտեն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պենտեն | |
---|---|
Քիմիական բանաձև | C₅H₁₀ |
Դասակարգում | |
CAS համար | 25377-72-4 |
EINECS համար | 246-916-6 |
ЕС | 246-916-6 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Պենտեններ, C5H10 բանաձևն ունեցող ալկեններ։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուրաքանչյուր պենտեն պարունակում է մեկ կրկնակի կապ իր մոլեկուլային կառուցվածքում։ Գոյություն ունեն այս դասին պատկանող 6 իզոմեր միացություններ, այդ թվում նաև ցիս- և տրանս- իզոմերները՝
- պենտեն-1 (α-ամիլեն) CH2=CH-CH2-CH2-CH3
- Ցիս-պենտեն-2 (Ցիս-β-ամիլեն) CH3-CH=CH-CH2-CH3
- Տրանս-պենտեն-2 (Տրանս-β-ամիլեն) CH3-CH=CH-CH2-CH3
- 2-մեթիլբութեն-1 (γ-իզոամիլեն) CH2=C(CH3)-CH2-CH3
- 3-մեթիլբութեն-1 (α-իզոամիլեն) CH2=CH-CH(CH3)-CH3
- 2-մեթիլբութեն-2 (β-իզոամիլեն) CH3-CH=C(CH3)-CH3
1-պենտենը և 2-պենտենը իրարից տարբերվում են առաջին կամ երկրորդ C-C կրկնակի կապիդիրքից։ 1-պենտենը հանդիսանում է α-օլեֆին։
Հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պենտենները ցածր եռման ջերմաստիճան ունեցող հեղուկներ են, ջրում չեն լուծվում, բայց լուծվում են օրգանական լուծիչներում։ Հալման ջերմաստիճանը -168,5 °C ից (3-մեթիլբութեն-1) մինչև -137,56 °C է (2-մեթիլբութեն-1), եռման ջերմաստիճանը տատանվում է 20,06 °Cից (3-մեթիլբութեն-1) մինչև 38,57 °Cի սահմաններում (2-մեթիլբութեն-2)։ Պենտեններն ունեն ալկեններին բնորոշ բոլոր հատկությունները։
Ստացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Առավել հաճախակի ձևավորվում է որպես երկրորդային վերջանյութ նավթի ջերմային կամ կատալիտիկ կրեկինգի արդյունքում կամ որպես երկրորդային վերջանյութ էթիլենի կամ պրոպենի ածխածնային խառնուրդից ջերմային կրեկինգի արդյունքում։ 1-պենտենը ոչ հաճախ, բայց հանդիպում է խառնուրդի տեսքով և այդ պատճառով միշտ շփոթում են այլ ածխաջրածինների հետ։ Իզոբութանով ալկիլացման միջոցով հնարավոր է ստանալ 1-պենտեն, որի միակ կոմերցիոն արտադրողը հանդիսանում է հարավ-աֆրիկյան Sasol Ltd նավթաքիմիական ընկերությունը, որն այն ստանում է հանելով չմաքրված նավթից, Ֆիշեր-Տրոպշայի սինթեզի գործընթացով։