Ջեյմս Կիլեր
Ջեյմս Կիլեր James Edward Keeler | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 10, 1857[1][2][3] LaSalle, ԼաՍելլ շրջան, Իլինոյս, ԱՄՆ |
Մահացել է | օգոստոսի 12, 1900[4][3] (42 տարեկան) Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Allegheny Observatory[5][6] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | աստղագետ, աստղաֆիզիկոս և ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Փիթսբուրգի համալսարան, Լիկի աստղադիտարան և Allegheny Observatory? |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[7], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Բրիտանական թագավորական աստղագիտական ընկերություն[7] և Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[8] |
Ալմա մատեր | Հայդելբերգի համալսարան և Ջոնս Հոփքինսի համալսարան |
Գիտական աստիճան | Բակալավր[7] (հունիս 1881) |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Պարգևներ | |
Հայր | William Frederick Keeler?[10] |
Մայր | Ann Eliza Keeler?[10] |
James Edward Keeler (astronomer) Վիքիպահեստում |
Ջեյմս Էդվարդ Կիլեր (անգլ.՝ James Edward Keeler, սեպտեմբերի 10, 1857[1][2][3], LaSalle, ԼաՍելլ շրջան, Իլինոյս, ԱՄՆ - օգոստոսի 12, 1900[4][3], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի աստղագետ, աշխատել է Լիկի և Ալեգեյնի աստղադիտարաններում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Լա Սալայում (Իլինոյս նահանգ), 1881 ավարտել է Ջոնս Հոպկինսի համալսարանը Բալթիմորում։ Այնուհետև աշխատել է Ալեգեյնի աստղադիտարանում։ Մեկ տարվա ընթացքում (1883 - 1884) շարունակել է ուսումը Հեյդելբերգում և Բեռլինում Ռոբերտ Բունզենի և Գերման Գելմգոլցի մոտ, որից հետո վերադարձել է Ալեգեյնի աստղադիտարան։ 1886 - 1891 թվականներին աշխատել է Լիկի աստղադիտարանում, 1891 - 1898 թվականներին եղել է Ալեգեյնի աստղադիտարանի տնօրեն, 1898 թվականից՝ Լիկի աստղադիտարանի տնօրեն։
Կիլերի հիմնական աշխատությունները վերաբերվում են միգամածությունների և մոլորակների սպեկտրների ուսումնասիրությանը։ Ցույց է տվել, որ գազային միգամածությունները, ինչպես և աստղերը, ունեն նկատելի ճառագայթային արագություններ, և չափել է որոշ դիֆուզային և մոլորակային միգամածությունների արագությունները (1890)։ 1895 թվականին կատարել է Սատուրնի օղակների առանձին մասերի ճշգրիտ ճառագայթային արագությունների չափումները և հայտնաբերել է, որ օղակի ներքին մասերը պտտվում են ավելի արագ քան արտաքին մասերը, դրանով իսկ ապացուցեց Ջեյմս Մաքսվելի առաջ քաշած վարկածը այն մասին, որ օղակները կազմված են ոչ մեծ մասնիկներից, որոնք շարժվում են իրարից անկախ։ Լիկի աստղադիտարանի 36 դյույմանոց Կրոսլեյան ռեֆլեկտորով ստացված, Միգամածությունների մեծ թվով լուսանկարների ուսումնասիրության հիման վրա, Կիլերը եկավ այն եզրահանգման, որ նրանց մեջ գերակայում են սպիրալային միգամածությունները, որոնք հետագայում նույնականացվեցին գալակտիկաների հետ։ Ջորջ Հեյլի հետ համատեղ եղել է «Աստղաֆիզիկական ամսագրի (Astrophysical Journal)» առաջին խմբագիրներից մեկը։ Հայտնաբերել է երկու աստերոիդ՝ (452) Համիլտոնիան և (20958) A900 MA-ը։
ԱՄՆ ազգային գիտությունների ակադեմիայի անդամ է 1900 թվականից։
Պարգևատրվել է Ամերիկական արվեստների և գիտությունների ակադեմիայի Ռումֆորդի մեդալով (1898) և ԱՄՆ ազգային ԳԱ Հենրի Դրեյպերի մեդալով (1899)։
Նրա պատվին են անվանվել խառնարաններ Լուսնի և Մարսի վրա, համար 2261 աստերոիդը և Սատուրնի Ա օղակի Կիլերի ճեղքը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://www.youtube.com/watch?v=lV_MWdAmnk8&t=1557s
- ↑ https://www.rasc.ca/honorary-member-james-edward-keeler
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 encyclopedia.com — HighBeam Research.
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ https://www.nasonline.org/programs/awards/henry-draper-medal.html
- ↑ 10,0 10,1 Geni(բազմ․) — 2006.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Campbell, W. W. (1900 թ․ նոյեմբեր). «James Edward Keeler». Astrophysical Journal. 12: 239–253. doi:10.1086/140764. Դ. Է. Կիլերի կենսագրությունը (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Կիլեր» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 10 ծնունդներ
- 1857 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Օգոստոսի 12 մահեր
- 1900 մահեր
- Սան Ֆրանցիսկո քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Հայդելբերգի համալսարանի շրջանավարտներ
- Ջոն Հոփքինսի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի աստղագետներ
- Աստերոիդ հայտնաբերողներ
- Ամերիկացի ֆիզիկոսներ
- Աստղաֆիզիկոսներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Ամերիկացի աստղաֆիզիկոսներ