Ջեյ Աբրահամ
Ջեյ Աբրահամ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 8, 1949 (75 տարեկան) |
Ծննդավայր | Ինդիանապոլիս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | գործարար |
Կայք | abraham.com |
Ջեյ Աբրահամ (անգլ.՝ Jay Abraham, հունվարի 8, 1949, Ինդիանապոլիս, ԱՄՆ), ամերիկացի մարկետոլոգ, խորհրդատու, գիտաժողովների խոսնակ և հեղինակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյ Աբրահամը ծնվել է 1949 թվականի հունվարի 8-ին Ինդիանապոլիսում (Ինդիանա, ԱՄՆ)։ Հայտնի է դարձել 1970-ականներին ուղղակի մարքեթինգի ռազմավարությունների մշակման շնորհիվ[1]։ 2000 թվականին Forbes-ը նրան ընդգրկել Է ԱՄՆ-ի ղեկավարների համար թրեյներների լավագույն հնգյակում[2]։ Նա Abraham Group-ի հիմնադիրն ու գլխավոր տնօրենն է, որը մարքեթինգի խորհրդատվական ընկերություն է և մասնագիտացած է ձեռնարկությունների զարգացման ռազմավարությունների մշակման մեջ[3][4]։
Մասնագիտական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյ Աբրահամը The Abraham Group-ի հիմնադիրն ու գլխավոր տնօրենն է, որը մասնագիտացած է ուղղակի արձագանքի մարքեթինգի ոլորտում։ Նրա հաճախորդները ներառում են ինչպես փոքր մասնավոր ընկերությունների, այնպես էլ միջազգային կորպորացիաներ։ Խորհրդակցությունների գլխավոր ուղղությունը ընկերությունների զարգացման ռազմավարությունների մշակումն է։ Աբրահամը բիզնեսի և մարքեթինգի գծով խորհրդատուի դերում աջակցել է ավելի քան 10 000 ընկերությունների աշխարհի ավելի քան 400 տարբեր ոլորտներից[5][6]։ Նա բեսթսելերների հեղինակ է, որոնք նվիրված են ընկերությունների զարգացման տնտեսական ռազմավարություններին 1990-ականների սկզբին տեղի ունեցած անկումից և 2008 թվականի ռեցեսիայից հետո[7][8]։ Աբրահամը նաև հայտնի է որպես կորպորատիվ միջոցառումների և կոնֆերանսների առաջատար խոսնակ ամբողջ աշխարհում, այդ թվում, ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Ռուսաստանում, Չինաստանում և Ավստրալիայում[9][10][11]։
Հանդիսանում է Factor.com-ի խորհրդական 2011 թվականից[12]։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Abraham, Jay (2000). Getting Everything You Can Out of All You’ve Got: 21 Ways You Can Out-Think, Out-Perform, and Out-Earn the Competition, Truman Talley Books, 384 pages. ISBN 978-0312204655
- Abraham, Jay (2009). The Sticking Point Solution: 9 Ways to Move Your Business from Stagnation to Stunning Growth in Tough Economic Times, Vanguard Press, 272 pages. ISBN 978-1593155100
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Inside the mail order business». Chicago Tribune. 1977 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Grover, Mary Beth (2000 թ․ մարտի 6). «Preshrunk - Executive coaches are getting to be such a fad that one wealthy company cofounder wound up with two of them». Forbes. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 14-ին.
{{cite news}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ Hollie, Pamela (1983 թ․ հոկտեմբերի 16). «The Market is Wide Open for Marketing Experts». The New York Times.
- ↑ D'nan Bass, Carla (2000 թ․ ապրիլի 16). «Top salesman makes jump to consulting Abraham learned job the old-fashioned way». The Dallas Morning News.
- ↑ logo
- ↑ Funk, Susan (2001 թ․ նոյեմբերի 11). «Consultant Helps Companies Fight the Recessionary Blues». The Freelance Star.
- ↑ Hollie, Pamela (October 16, 1983). "The Market is Wide Open for Marketing Experts". The New York Times.
- ↑ D'nan Bass, Carla (April 16, 2000). "Top salesman makes jump to consulting Abraham learned job the old-fashioned way". The Dallas Morning News.
- ↑ «Jay Abraham is about to launch his China Shakes the tour». News.B2b168.com. 2013 թ․ մարտի 29. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 2-ին.
- ↑ Solomon, Andrew (1996 թ․ փետրվար). «Can you feel the Force». BusinessAge.
- ↑ Michaels, Nancy; Magnacca, Mark (1998 թ․ հունիսի 7). «Reverse Risk and Make a Sale». Pittsburgh Post Gazette.
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)