Ռեյն Բիսնեկ
Ռեյն Բիսնեկ | |
---|---|
հունվարի 8, 1863 - մարտի 5, 1920 (57 տարեկան) | |
Ծննդավայր | Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Օմսկ, ՌԽՖՍՀ |
Զորատեսակ | հետևազոր |
Կոչում | գեներալ-մայոր |
Հրամանատարն էր | 164th Zakatal Infantry Regiment? |
Մարտեր/ պատերազմներ | Ռուս-ճապոնական պատերազմ, Առաջին համաշխարհային պատերազմ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ |
Պարգևներ |
Բիսնեկ Ռեյն Ռեյնովիչ (հունվարի 8, 1863, Ռուսական կայսրություն - մարտի 5, 1920, Օմսկ, ՌԽՖՍՀ), ռուս հրամանատար, գեներալ-մայոր, Առաջին համաշխարհային պատերազմի հերոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1886 թվականին ավարտել է Ռիգայի հետևակային յունկերական դպրոցի 2-րդ տարակարգը։ 1886 թվականին որպես պոդպրապորշիկ արձակվել է Յուրևյան 98-րդ հետևակային գունդ, նույն թվականին նրան շնորհվել է պոդպորուչիկի կոչում։ 1890 թվականին դարձել է պորուչիկ, 1900 թվականին՝ շտաբս-կապիտան, 1901 թվականին՝ կապիտան։
Ռուս-ճապոնական պատերազմի մասնակից է, պատերազմի ժամանակ վիրավորվել է։ Արիության համար պատերազմի ժամանակ պարգևատրվել է Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի սրերով, Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի սրերով և ժապավենով, Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի սրերով և ժապավենով շքանշաններով։
1909 թվականից եղել է Ալեքսանդրոպոլյան 161-րդ հետևակային գնդի հրամանատարը։
Առաջին համաշխարհային պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից է 1914 թվականից՝ նույն գնդի կազմում։ 1915 թվականի մայիսի 2-ին խիզախության համար պարգևատրվել է Գեորգիևյան զենքով.
1915 թվականին գնդապետի աստիճան է ստացել։ 1916 թվականի ապրիլի 13-ին նշանակվել է 164-րդ հետևակային Զակատալյան գնդի հրամանատար, իսկ 1917 թվականի ապրիլի 12-ին՝ 160-րդ հետևակային դիվիզիայի բրիգադի հրամանատար։ 1917 թվականի հունիսի 15-ին դարձել է գեներալ-մայոր։ 1917 թվականի նոյեմբերի 24-ին խիզախության համար պարգևատրվել է Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշանով՝
Քաղաքացիական պատերազմի տարիներին, 1919 թվականի փետրվարի 1-ից եղել է Բարնաուլ քաղաքի կայազորի ղեկավարը, այնուհետև՝ Օմսկի ռազմական օկրուգի պետական կարգի և հասարակական անվտանգության պահպանման գծով լիազոր հրամանատարը, Բարնաուլյան ռազմական օկրուգի ղեկավարը։
1920 թվականին ծովակալ Կոլչակի բանակում ծառայելու և գյուղացիական ապստամբությունները ճնշելու մեղադրանքվ ձերբակալվել է Համառուսաստանյան Արտակարգ հանձնաժողովի (ВЧК) աշխատակացի կողմից։ 5-րդ բանակի Հեղափոխական տրիբունալի որոշմամբ 1920 թվականի մարտի 4-ին դատապարտվել է գնդակահարման, վճիռը ի կատար է ածվել նույն օրը[1]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան (1890 թվական)։
- Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան՝ սրով և ժապավենով (1904 թվական)։
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան՝ սրով (1905 թվական)։
- Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան՝ սրով (1905 թվական)։
- Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան՝ սրով և ժապավենով (1905 թվական)։
- Գեորգիևյան զենք (02.05.1915 թվական)։
- Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան՝ սրերով (03.08.1915 թվական)։
- Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշան (24.11.1917 թվական)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ И.В.Купцов, А.М.Буяков, В.Л.Юшко «Белый генералитет на Востоке России в годы Гражданской войны. Биографический справочник». М.,2011 г.,стр.62
- Հունվարի 8 ծնունդներ
- 1863 ծնունդներ
- Մարտի 5 մահեր
- 1920 մահեր
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Ռուս ռազմական գործիչներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ