Ռիչարդ Բերնշտեյն
Ռիչարդ Բերնշտեյն անգլ.՝ Richard Bernstein | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 31, 1939 |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | հոկտեմբերի 18, 2002 (62 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Նյու Յորք |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան, Կոլումբիայի համալսարանի Արվեստների դպրոց և Պրատտի ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ և դիզայներ |
Կայք | richardbernsteinart.com |
Ռիչարդ Ֆրեդերիկ Բերնշտեյն (անգլ.՝ Richard Frederick Bernstein, հոկտեմբերի 31, 1939, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հոկտեմբերի 18, 2002, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի նկարիչ, դիզայներ, լուսանկարիչ, ձևավորող, որն աշխատում է փոփ արտ ոճում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1939 թվականին Նյու Յորքում։ Ավարտել է Պրատտի ինստիտուտը, ավելի ուշ սովորել է Կոլումբիայի համալսարանում, որտեղ ստացել է գեղարվեստի մագիստրոսի աստիճան[1]։
Բերնշտեյնի առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել Փարիզի «Iris Clert» պատկերասրահում։ Նրա աշխատանքները նաև ներկայացվել են Լոնդոնի «Axiom» պատկերասրահում, Վենետիկի «Barozzi» պատկերասրահում, Ամստերդամի պատկերասրահում և Նյու Յորքի «Nancy Hoffman» պատկերասրահում։ Ներկայումս նրա աշխատանքները գտնվում են մի քանի թանգարանային հավաքածուներում, այդ թվում՝ Վաշինգտոնի Կորկորան արվեստի պատկերասրահում, Ամստերդամի Սթեյդլիկ թանգարանում, Մետրոպոլիտեն թանգարանում և Ժամանակակից արվեստի թանգարանում[2]։
Երկար ժամանակ եղել է Էնդի Ուորհոլի Interview ամսագրի շապիկի դիզայները։ Ուորհոլը հիանում էր Բերնշտեյնի աշխատանքներով, նաև եղել է նրա լավ ընկերը[3][4]։
Բերնշտեյնը աշխատում էր նաև որպես ալբոմների շապիկների ձևավորող։ Նրա ամենահայտնի աշխատանքը Գրեյս Ջոնսի ձայնասկավառակի շապիկը։
Ավելի քան քառասուն տարի ապրել է «Չելսի» հյուրանոցում։ Մահացել է 2002 թվականին Նյու Յորքում ՄԻԱՎ-ից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Richard Bernstein Art - Pop Art Genius in the Warhol Factory». richardbernsteinart.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Richard Bernstein, 62; Created Covers for Interview Magazine». The New York Times. 2002 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Paper Pursuits: fashion and design print collectibles -- Vintage Vogue, Harpers Bazaar, Couturier Patterns, Fashion Ads and Books». paperpursuits.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ DiGiacomo, Frank (2002 թ․ նոյեմբերի 4). «Richard Bernstein, 1939–2002». Observer. observer.com. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ричард Бернштейн, Андре Леон Телли Megastar. — Нью-Йорк: Indigo Books, 1984. — P. 95. — ISBN 9780394623054
|
- Հոկտեմբերի 31 ծնունդներ
- 1939 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 18 մահեր
- 2002 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Նյու Յորք նահանգում թաղվածներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի արվեստագետներ
- ՁԻԱՀ-ի հետ կապված հիվանդություններից մահացածներ
- Ամերիկացի դիզայներներ
- Ամերիկացի լուսանկարիչներ