Ռոբերտ Եսայան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Եսայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռոբերտ Եսայան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 6, 1951 (73 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Ռոբերտ Գևորգի Եսայան (օգոստոսի 6, 1951, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, դեկորատիվ-կիրառական արվեստի ներկայացուցիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1977 թվականին ավարտել է ԵՌՕԼՄԻ
- 1994 թվականից՝ Հայաստանի նկարիչների միության դեկորատիվ-կիրառական մասնաճյուղի նախագահ[1]
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծել է «Կանանց զարդահամալիրներ» (1970-2004, արծաթ, կիսաթանկարժեք քարեր, Սանկտ Պետերբուրգի Արևելքի ժողովուրդների թանգարան), «Զատկի ձու» (1980-ից, «Զատկի ձու», 2001, արծաթ, նռնաքար) շարքերը, դեկորատիվ գավաթներ (32-րդ միջազգային շախմատի օլիմպիադայի (1996, Երևան) մրցանակներ, 1996, օբսիդիան, արծաթ, «Կենաց ծառ», 1999, օնիքս, արծաթ, Լեհաստանի Օսվենցիմ հուշահամալիրի թանգարան), Փարաջանովին նվիրված «Նռան գույն» կոմպոզիցիան (1986, պղինձ, արծաթ, Մոսկվայի պատմության թանգարան) և այլն։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1988 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Ավստրիայում (Վիեննա, Բրեգենս)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռոբերտ Եսայան Արխիվացված 2021-04-21 Wayback Machine