Ռութ Ուիլյամս Կհամա
Ռութ Ուիլյամս Կհամա | |||
Ռութ Ուիլյամս և Սերետսե Կհամաները և նրանց երեք որդիները | |||
| |||
---|---|---|---|
սեպտեմբերի 30, 1966 - հուլիսի 13, 1980 | |||
Հաջորդող | Գլեդիս Օլեբիլ Մասիր | ||
Կուսակցություն՝ | Բոտսվանայի դեմոկրատական կուսակցություն | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | ||
Ծննդյան օր | դեկտեմբերի 9, 1923[1] | ||
Ծննդավայր | Բլեքհիթ | ||
Վախճանի օր | մայիսի 22, 2002 (78 տարեկան) | ||
Վախճանի վայր | Գաբորոնե, Բոտսվանա | ||
Թաղված | Սերովե | ||
Քաղաքացիություն | Բոտսվանա | ||
Հայր | George Williams? | ||
Ամուսին | Սերետսե Կհամա[2] | ||
Զավակներ | Յան Կհամա և Տսհեկեդի Կհամա II | ||
Ռութ Ուիլյամս Կհամա, Լեդի Կհամա (անգլ.՝ Ruth Williams Khama, Lady Khama, դեկտեմբերի 9, 1923[1], Բլեքհիթ - մայիսի 22, 2002, Գաբորոնե, Բոտսվանա), եղել է Բոտսվանայի առաջին նախագահ, Բամանգվատո ցեղի ավագ ղեկավար Սըր Սերետսե Կհամայի կինը։ 1966-1980 թվականներին եղել է Բոտսվանայի առաջին Առաջին տիկինը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեդի Կհամայի ծննդյան անունը Ռութ Ուիլյամս է, ծնվել է հարավարևելյան Լոնդոնի Էլթհեմ շրջանում[3][4]՝ Ջորջ և Դորոթի Ուիլյամսների ընտանիքում[5]։ Հայրը Հնդկաստանում եղել է Բրիտանական բանակի կապիտան, հետագայում աշխատել է ծովային առևտրի ոլորտում։ Ռութը մտերիմ է եղել քրոջ՝ Մուրիել Ուիլյամս-Սենդերսոնի հետ[6]։
Ռութ Ուիլամսը սովորել է Էլթհեմի ավագ դպրոցում, այնուհետև Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Անգլիայի հարավում եղել է Կանանց օժանդակ օդային ուժերի շտապ օգնության վարորդ տարբեր օդանավակայաններում։ Պատերազմից հետո Լոնդոնի Լլոյդս անդերռայթինգ ֆիրմայում Քաթբերթ Հիֆի մոտ աշխատել է որպես քարտուղար։
Ամուսնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1947 թվականի հունիսին Լոնդոնյան միսիոներական ընկերության կողմից կազմակերպված Nutford House-ում պարի ժամանակ Ռութի քույրը նրան ներկայացրեց այն ժամանակվա արքայազն Սերետսե Կհամայի հետ։ Նա Բամանգվատո ժողովրդի գլխավոր ղեկավար Սեկգոմա II- ի որդին էր, և մեկ տարի Օքսֆորդի Բալիոլի քոլեջում սովորելուց հետո Լոնդոնում իրավագիտություն էր ուսանում Inner Temple-ում։ Զույգը ջազի սիրահար էր և արագ սիրահարվեցին միմյանց[7]։ Նրանց ամուսնության պլանները հակասություն առաջացրեցին ինչպես Բեկուանալենդի (Հարավային Աֆրիկայում Մեծ Բրիտանիայի պրոտեկտորատ) ցեղային ավագների, այնպես էլ Հարավային Աֆրիկայի կառավարության հետ, որը հաստատել էր ռասայական սեգրեգացիայի համակարգ, որը հայտնի է որպես ապարտհեյդ։
Բրիտանական կառավարությունը միջամտել է ամուսնությունը դադարեցնելու փորձին։ Լոնդոնի եպիսկոպոս Ուիլյամ Վանդը հայտարարել է, որ թույլ կտա եկեղեցական հարսանիք միայն այն դեպքում, եթե կառավարությունը համաձայներ[8]։ 1948 թվականի սեպտեմբերին զույգն ամուսնացել է Քենսինգթոնի գրանցման գրասենյակում[9]։ Հարավային Աֆրիկայի վարչապետ Դանիել Մալան նրանց ամուսնությունը նկարագրել է որպես «գարշելի»[8][10]։ Այն ժամանակ ուսանող-ուսուցիչ, հետագայում Տանզանիայի նախագահ Ջուլիուս Ներերեն ասել է, որ այն «աշխարհի ամենահրաշալի սիրային պատմություններից մեկն է»[9]։
Զույգը վերադարձավ Բեկուանալենդ, որն այն ժամանակ Բրիտանիայի պրոտեկտորատն էր և աջակցություն ստացավ այնտեղ։ 1950 թվականին Սերետսեին կանչեցին Լոնդոն բանակցելու բրիտանացի պաշտոնյաների հետ և արգելեցին տուն վերադառնալ, և նա մնաց աքսորում։ Ռութը միացավ նրան Անգլիայում և մինչև 1951 թվական ամուսիններն որպես աքսորյալներ ապրեցին Կրոյդոնում[8]։
Բեկուանալենդում շարունակվում էր ժողովրդական աջակցությունը և բողոքը։ Ամուսիններին թույլատրեցին վերադառնալ 1956 թվականին, երբ Բամանգվատոյի ժողովուրդը հեռագիր ուղարկեց թագուհի Եղիսաբեթ II-ին։ Սերետսեն հրաժարվեց իր ցեղի գահից և Սերովեում դարձավ ֆերմեր։
Սերետսեն հիմնադրել է ազգայնական Բեկուանալենդի դեմոկրատական կուսակցությունը և հաղթել 1965 թվականի ընդհանուր ընտրություններում։ Որպես Բեկուանալենդի վարչապետ, նա պայքարեց անկախության համար, որին երկիրը հասավ 1966 թվականին։ Սերետսե Կհաման դարձավ անկախ Բոտսվանայի առաջին նախագահը և արժանացավ Բրիտանական կայսրության շքանշանի։ Ամուսնու պաշտոնավարման չորս անընդմեջ ժամկետներում՝ 1966-1980 թվականներին, Լեդի Կհաման եղել է ազդեցիկ և քաղաքականապես ակտիվ Առաջին տիկին։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կհաման և ամուսինն ունեցել են չորս երեխա։ Անդրանիկ զավակը՝ Ջակլինը, ծնվել է Բեկուանալենդում 1950 թվականին, Սերետսեի աքսորից որոշ ժամանակ անց։ Առաջին որդին՝ Յան Կհաման, ծնվել է 1953 թվականին՝ Անգլիայում, և երկվորյակներ՝ Էնթոնի և Տսհեկեդի Կհամաները Բեկուանալենդում 1958 թվականին (Էնթոնիի անունը դրել են Թոնի Բենի պատվին, հայտնի որպես Էնթոնի Ուեդվուդ Բեն, ով 1950-ական թվականներին օգնել է նրանց վերադառնալու աքսորից[10]): Ռութ Ուիլյամս Կհաման Բոտսվանայում է մնացել ամուսնու մահից հետո և նրան անվանել են "Mohumagadi Mma Kgosi" (մայր թագուհի)։
Նրանց որդիներից երկուսը՝ Յանն ու Տսեկեդին, հայտնի քաղաքական գործիչներ են Բոտսվանայում։ Յան Կհաման 2008 թվականին ընտրվել է Բոտսվանայի նախագահ։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կհաման մահացել է կոկորդի քաղցկեղից 78 տարեկան հասակում Գաբորոնեում։ Թաղված է Բոտսվանայում՝ ամուսնու կողքին[8][10]։
Հանրահայտ մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թվականին Կհամայի մասին նկարահանվել է «Անհարմար ամուսնություն» ֆիլմը՝ հիմնված Մայքլ Դաթֆիլդի համանուն գրքի վրա[11]։ Colour Bar գիրքը պատմում է Կհամայի հարաբերությունների ու պայքարի մասին[12]։
Լեդի Կհամայի դերը ռեժիսոր Ամմա Ասանտեի 2016 թվականին նկարահանված «Միացյալ թագավորություն» ֆիլմում մարմնավորել է Ռոզամունդ Փայկը[13]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Williams, Susan. 2006. Colour Bar. Allen Lane. 0-7139-9811-3
- Dutfield, Michael. 1990. "A Marriage of Inconvenience, The Persecution of Ruth and Seretse Khama". Routledge. 0-04-440495-6
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://en.wikipedia.org/wiki/Ruth_Williams_Khama
- ↑ Q. N. Parsons, ‘Khama, Sir Seretse (1921–1980)’, Oxford Dictionary of National Biography, Oxford University Press, 2004; online edn, May 2011 accessed 23 Mar 2016
- ↑ Sometimes described as being in Lewisham or Blackheath.
- ↑ A Life of Service - Lady Khama Արխիվացված 2018-10-27 Wayback Machine, Sunday Standard, 20 August 2012
- ↑ Sir Seretse Khama’s sister in law, Muriel Sanderson, is no more Արխիվացված 2019-11-12 Wayback Machine, The Monitor, 29 June 2015
- ↑ Ruth Williams Khama obituary, The Independent, 30 May 2002
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Obituary: Lady Ruth Khama, The Guardian, 29 May 2002
- ↑ 9,0 9,1 Lady Khama (Ruth Williams) Արխիվացված 2017-08-12 Wayback Machine, The Scotsman, 30 May 2002
- ↑ 10,0 10,1 10,2 Lady Khama, The Daily Telegraph, 24 May 2002
- ↑ A Marriage of Inconvenience (1990), IMDb, 14 August 1990
- ↑ The bride wore black, The Guardian, 19 August 2006
- ↑ 'Belle' Filmmaker to Direct David Oyelowo, Rosamund Pike in 'A United Kingdom, The Hollywood Reporter, Kit Borys
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- A Marriage of Inconvenience(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Նախորդող Պաշտոնը ստեղծվել է |
Բոտսվանայի առաջին տիկին Ռութ Ուիլյամս Կհամա սեպտեմբերի 30, 1966 - հուլիսի 13, 1980 |
Հաջորդող Գլեդիս Օլեբիլ Մասիր |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռութ Ուիլյամս Կհամա» հոդվածին։ |
|