Jump to content

Ռուսլան Աբդուլլաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսլան Աբդուլլաև
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Ադրբեջան
Ծննդյան ամսաթիվ մարտի 7, 1944(1944-03-07)
Ծննդավայր Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ հունվարի 30, 2002(2002-01-30) (57 տարեկան)
Մահվան վայր Բաքու, Ադրբեջան
Հասակ 174 սանտիմետր
Քաշ 67 կգ
Դիրք հարձակվող
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1963-1965 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Նեֆթչի (Բաքու) 13 (0)
1966 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո (Կիրովաբադ) 25(5)[1]
1967-1968 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Նեֆթչի (Բաքու) (Բաքու) 11 (2)
1968 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո (Կիրովաբադ) 34 (7)
1969-1972 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Նեֆթչի (Բաքու) 52 (11)
Մարզչական կարիերա
1974 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Նեֆթչի (Բաքու) օգնական
1978-1979 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Նեֆթչի (Բաքու) օգնական
1982 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Արազ (Նախիջևան)
1983-1984 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Նեֆթչի (Բաքու) օգնական
1984 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Նեֆթչի (Բաքու)
1985 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Նեֆթչի (Բաքու) օգնական
1985-1986 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Նեֆթչի (Բաքու)
1990-1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Նեֆթչի (Բաքու)
1993 Ադրբեջան Նեֆթչի (Բաքու)
1994-1995 Սլովակիա Պեշտյանի
1997-1998 Ադրբեջան Նեֆթչի (Բաքու)
1997-1998 Ադրբեջան Կյապազ
1999-2000 Թուրքիա Էրզուրումսպոր
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ռուսլան Աբդուլլայի Աբդուլլաև (մարտի 7, 1944(1944-03-07), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 30, 2002(2002-01-30), Բաքու, Ադրբեջան[2]), խորհրդային ադրբեջանցի ֆուտբոլիստ և մարզիչ։ Խաղացել է հարձակվողի դիրքում։ ԽՍՀՄ սպորտի վարպետ (1966): Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր մարզիչ (1990): Համարվում է խորհրդային ժամանակաշրջանի ադրբեջանական ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչներից մեկը[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսլան Աբդուլլաևն իր կարիերան սկսել է 19 տարեկան հասակում Բաքվի «Նեֆտյանիկ» ակումբում, որտեղ նա անցկացրել է 3 մրցաշրջան՝ մասնակցելով 13 խաղի։ Այնուհետև Կիրովաբադի «Դինամո» ակումբի կազմում խաղացել է երկրորդ լիգայում, ապա վերադարձել «Նեֆտյանիկ»։ Այնուհետեւ նա մեկ մրցաշրջան է անցկացրել «Դինամոյում» և ավարտել իր կարիերան «Նեֆթչիում» 1972 թվականին։

1974 թվականին Ռուսլան Աբդուլլաևը դարձել է «Նեֆթչիի» մարզիչ, սակայն աշխատել է միայն մեկ մրցաշրջան։ 1978-1979 թվականներին աշխատել է որպես «Նեֆթչի» ակումբի գլխավոր մարզիչ Գենադի Բոնդարենկոյի օգնական։ Բոնդարենկոյի հեռանալուց հետո Աբդուլաևը նույնպես լքել է ակումբը։

1982 թվականին Աբդուլլաևն առաջին անգամ ինքնուրույն գլխավորել է ակումբ. նա դարձել է «Արազի» գլխավոր մարզիչ։ Այնուհետև մինչև ԽՍՀՄ փլուզումն աշխատել է «Նեֆտչիում», որից 5 տարի եղել է գլխավոր մարզիչ։ 1980-ականների վերջին աշխատել է Ալժիրում[4]։ 1990-ականներին մարզել է «Թուրան» (Թովուզ), Ֆարիդ (Բաքու), Դինամո (Բաքու) ակումբները։ 1994/95 մրցաշրջանում նա աշխատել է Սլովակիայի 3-րդ լիգայի «Պեշտյանի» ակումբում, որը ղեկավարում էր ադրբեջանցի գործարար Մարատ Մանաֆովը[5]։ Աբդուլլաևի օրոք ակումբն անցել է երկրորդ լիգա, բայց արդեն օգոստոսին՝ առաջնության մեկնարկից առաջ, Աբդուլաևը Մանաֆովի հետ հեռացել է ակումբից։

1997/98 մրցաշրջանում նա մարզել է «Նեֆթչին»[6]։ Ակումբը պետք է ելույթ ունենար Եվրոպայի Չեմպիոնների գավաթի խաղարկության նախնական փուլում, որտեղ նրա մրցակիցը Լեհաստանի «Վիձև» ակումբն էր։ Չնայած մարզիչի ջանքերին՝ «Նեֆթչին» չի կարողացել արժանապատիվ խաղ ցուցադրել. ակումբը տնային խաղում պարտվել է 0:2 հաշվով, իսկ հյուրերի դաշտում՝ 0:8: Մրցաշրջանի կեսին Աբդուլլաևը տեղափոխվել է «Կյապազ», որը մրցաշրջանի արդյունքում նվաճել է չեմպիոնի տիտղոսը[7]։

1999-2000 թվականներին աշխատել է թուրքական «Էրզուրումսպոր» ակումբում, սակայն «Գալաթասարայ» ակումբի դեմ խաղում կրած 0։7 հաշվով պարտությունից հետո հեռացել է պաշտոնից[8]։

2002 թվականի հունվարի 30-ին Ռուսլան Աբդուլլաևը մահացել է ինսուլտից։ Մարզիչի սիրտը չի դիմացել կնոջը կորցնելու ցավին, որ մահացել էր քառասուն օր առաջ։

Ադրբեջանում ավանդաբար անցկացվում է Ռուսլան Աբդուլլաևի հիշատակին նվիրված մրցաշար 1995 թվականին ծնված պատանիների միջև[9]։

Ռուսլան Աբդուլլաևի որդին՝ Էլխան Աբդուլլաևը, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է և մարզիչ[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Статистика на сайте www.footbook.ru; на ФФ - 28(5)
  2. «Агасалим Мирджавадов: Раз меня поддержали, значит, мы чего-то добились». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 10-ին.
  3. …А потом он лёг и захандрил…
  4. «Нефтчи обманули в «деле Пономарева», чемпионы мира и женский футбол…». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 10-ին.
  5. Amikor a harmincezer is kevés…
  6. Главный тренер — директор базы
  7. Аллахвердиеву в арийском манеже уже рукоплескали
  8. «Азербайджанские футболисты взяли реванш в «Аду»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 10-ին.
  9. «Баку» U-16 примет участие в традиционном турнире(չաշխատող հղում)
  10. ««В этой стране не было тренера лучше, чем мой отец»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]