Սամվել Բաղդասարյան (քանդակագործ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաղդասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Բաղդասարյան (այլ կիրառումներ)
Սամվել Բաղդասարյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 20, 1956 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 20, 2017 (61 տարեկան) |
Վախճանի վայրը | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1975) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1980) |
Մասնագիտություն | քանդակագործ և նկարիչ |
Աշխատավայր | Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն |
Սամվել Սարգսի Բաղդասարյան (հունվարի 20, 1956, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 20, 2017, Երևան, Հայաստան), հայ արվեստագետ, քանդակագործ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սամվել Բաղդասարյանը ծնվել է 1956 թվականին, Երևանում։ 1975 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1980 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։
1983 թվականից Գեղագիտության ազգային կենտրոնի խեցեգործության արվեստանոցի դեկավարն է, 1997 թվականից՝ Կերպարվեստի և դեկորատիվ կիրառական արվեստի ստուդիա-քոլեջի տնօրեն, 1999 թվականից դասավանդում է Հայկական բաց համալսարանում (կերպարվեստի ֆակուլտետի հիմնադիրներից, 2004 թվականից՝ դեկան)[1]։
Աշխատանքները գտնվում են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում[2], Մոսկվայի Արևելքի թանգարանում, Սարդարապատի ազգային թանգարանում, Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանում, Չիկագոյի «Վիկի Հովհաննիսյան» ժամանակակից արվեստի պատկերասրահում, Երևանի «Ակադեմիա» պատկերասրահում և այլ անձնական հավաքածուներում[3]։
Ստեղծագործությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծագործել է հիմնականում խեցեգործության բնագավառում։ Ստեղծել է գեղանկարներ, ձևավորել հեռուստատեսային և օպերային ներկայացումներ։
Գործերից են՝
- «Սասնա ծռեր», 1984 թվական, քանդակախումբ, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
- «Արա Գեղեցիկ և Շամիրամ», 1985 թվական, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարան
- «Ասպետը», 1986 թվական, Սանկտ Պետերբուրգի «Արիադնա» պատկերասրահ
- «Հեթանոս խաղեր», 1986 թվական, ԺԱԹ
Ցուցահանդեսները
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստան. հին մշակույթի երկրի վերահայտնագործումը», Բոխում, Գերմանիա (1995)
- Վենետիկի XLVI բիենալեում Առաջին հայկական տաղավարը ՝ Վենետիկ, Իտալիա (1995)
- «Մոսկվա-Երևան. Տապանի հարցը» համադրողներից մեկը՝ Ժամանակակից արվեստի թանգարան, Երևան, (1995)
- «Geo-Kunst expedition» ակցիա, «Documenta X», Կասել, Գերմանիա (1997)
- «Great Atrophy». «Հայարտ» մշակութային կենտրոն, Երևան (1999 )
- «Հատման գիծ», «Հայարտ» մշակութային կենտրոն, Երևան (2003)
- «Adieu Parajanov». Kunsthalle, Վիեննա, Ավստրիա (2003)
- «Սովետական ԱգիտԱրտ։ Վերականգնում» (Soviet AgitArt. Restoration) Arsenal ժամանակակից արվեստի կենտրոն, Բիալիստոկ, Լեհաստան (2011)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Երևանի ժամանակակից արվեստի թանգարան». Artuyt. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Zarkfoundation - Սամվել Բաղդասարյան». zarkfoundation.com.
- Հունվարի 20 ծնունդներ
- 1956 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 20 մահեր
- 2017 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի շրջանավարտներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Քանդակագործներ այբբենական կարգով
- Հայ արվեստագետներ
- Հայ նկարիչներ
- Հայ քանդակագործներ