Սաուլ Նիգես
Սաուլ իսպ.՝ Saúl | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Սաուլ Նիգես Էսկլապես | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 20, 1994 (30 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Էլչե, Իսպանիա | ||||||||||||||||||||
Հասակ | 182 սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 75 կգ | ||||||||||||||||||||
Դիրք | Կիսապաշտպան | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ատլետիկո Մադրիդ | ||||||||||||||||||||
Համար | 17 | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Սաուլ Նիգես Էսկլապես կամ Սաուլ (իսպ.՝ Saúl Ñíguez Esclápez, նոյեմբերի 21, 1994, Էլչե, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս «Ատլետիկո Մադրիդ» ակումբում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Էլչեում։ Մադրիդ է տեղափոխվել է 2008 թվականին, երբ էլ սկսել է խաղալ «Ռեալ Մադրիդի» երիտասարդական թիմում։ Մասնագիտական կարիերայում նա իր դեբյուտը կատարել է 2011 թվականի ապրիլի 10-ին, «Էստրեմադուրայի» դեմ խաղում (3-1)[1]։
2011 թվականի ամռանը Սաուլը միացավ «Ատլետիկոյի» հիմնական թիմին՝ նախամրցաշրջանային մարզմանը մասնակցելու։ Հուլիսի 10-ին նա «Արսանգել» ակումբի դեմ խաղում նա դարձավ դուբլի հեղինակ, իսկ «Ատլետիկոն» հաղթեց 19-1 հաշվով[2]։
2012 թվականի մարտի 8-ին, 17 տարեկանում, ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի խաղարկության «Բեշիկթաշի» դեմ խաղում Սաուլը «ատլետների» կազմում նշեց իր պաշտոնական դեբյուտը (3-1 տանը, 6-1 ընդհանուր հաշվով)[3]։ Երկրորդ պաշտոնական խաղը անցկացրեց սեպտեմբերի 20-ին, Եվրոպայի Լիգայի շրջանակներում, «Ապոել Թել-Ավիվ» ակումբի դեմ խաղում և նորից որպես փոխարինող[4]։ Երեք օր անց «Ռեալ Մադրիդ C»-ի դեմ խաղում նա խփեց իր թիմի երկու գոլերը, որտեղ «Ատլետիկոն» 2-1 հաղթեց։
Սաուլը Լա Լիգայում իր դեբյուտը նշեց 2013 թվականի ապրիլի 21-ին, երկու րոպե խաղալով «Սևիլյայի» դեմ (1-0)[5]։ Լա Լիգայում երկրորդ խաղը անցկացրեց մայիսի 4-ին, «Դեպորտիվո լա Կորունայի» դեմ (0-0), նորից փոխարինման դուրս գալով։
2013 թվականի հուլիսի 21-ին Սաուլը վարձավճարով տեղափոխվեց «Ռայո Վալեյկանո», որտեղ անցկացրեց մեկ մրցաշրջան։
2015 թվականի փետրվարի 7-ին Մադրիդյան դերբիում խաղի սկզբից 10 րոպե անց փոխարինեց վնասվածք ստացած Կոկեին և խփեց իր թիմի երկրորդ գոլը։ Արդյունքում «Ատլետիկոն» «Ռեալին» հաղթեց 4-0[6]։ 2015-16 մրցաշրջանում, Մարիո Սուարեսի հեռանալուց և Տիագու Մենդեշի վնասվածքից հետո, նա Դիեգո Սիմիոնեի գլխավորությամբ դարձավ Ատլետիկոյի հիմնական կիսապաշտպաններից մեկը[7][8]։
2016 թվականի ապրիլի 27-ին, Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչում, «Բավարիայի» դեմ խաղալով 85 րոպե, նա դարձավ «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում խփված միակ գոլի հեղինակը[9]։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսպանիայի բոլոր երիտասարդական հավաքականներում Սաուլը նվաճել է 47 գավաթ։ 2015 թվականի մայիսի 26-ին նա հրավիրվել է Կոստա Ռիկայի դեմ ընկերական և ՈւԵՖԱ Եվրո 2016-ի ընտրական փուլի շրջանակներում Բելառուսի դեմ խաղերին մասնակցելու[10], սակայն դեբյուտը չի կայացել։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սաուլի հայրը՝ Խոսե Անտոնիոն, մի քանի տարի խաղացել է «Էլչեում»՝ որպես հարձակվող, 1984-85 մրցաշրջանում խաղացել է Պրիմիերայում։ Սաուլի եղբայրներ Ահարաոնը և Խոնին նույնպես ֆուտբոլիստներ են[11]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ատլետիկո Մադրիդ[12]
- Արքայական գավաթ. 2012-13
- Սուպերկոպա դե Իսպանիա. 2014
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսպանիա Մ-19[12]
Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության հաղթող. 2012
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Atlético B win in Extremadura». Atlético Fans. 2011 թ․ ապրիլի 11. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ "Twenty goal spectacle in first friendly"/
- ↑ "Saúl Ñíguez debuta con el Atlético" Saúl Ñíguez makes Atlético debut
- ↑ Hapoel Tel Aviv 0-3 Atletico Madrid: Diego Simeone's men begin defence of title with an easy victory over Israeli side
- ↑ http://www.espnfc.com/en/report/348218/report.html?soccernet=true&cc=null
- ↑ "Atl Madrid 4–0 Real Madrid"
- ↑ "Simeone: "No necesito que Saúl se parezca a Tiago"
- ↑ "Saúl Ñíguez, el 'delantero revelación', afinado para el PSV"
- ↑ "Slick Atlético inflict more Spain pain on Bayern"
- ↑ Espanyol defender Ruben Duarte will train with Del Bosque's Spain squad in June
- ↑ Los Ñiguez, familia de futbolistas
- ↑ 12,0 12,1 «Saúl – Trophies». Արխիվացված է օրիգինալից 2021-01-14-ին. Վերցված է 2016-05-04-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրոֆիլը futbolme կայքում (Իսպաներեն)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում
- Պրոֆիլը bdfutbol կայքում (անգլերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաուլ Նիգես» հոդվածին։ |
|
|
- Ապրող անձինք
- 1994 ծնունդներ
- Նոյեմբերի 20 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Ատլետիկո Մադրիդի ֆուտբոլիստներ
- Իսպանացի տղամարդ ֆուտբոլիստներ
- Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Իսպանիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Ռայո Վալեկանոյի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ