Jump to content

Սարիբեկ Մանուկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանուկյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանուկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սարիբեկ Մանուկյան
Ծնվել էփետրվարի 10, 1917(1917-02-10)[1]
Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էփետրվարի 16, 2002(2002-02-16) (85 տարեկան)
Երևան, Հայաստան
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունգրականագետ
Հաստատություն(ներ)Գրականության ինստիտուտ[1]
Ալմա մատերԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1945)[1]
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր[1] (1972)
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Սարիբեկ Արմենակի Մանուկյան (փետրվարի 10, 1917(1917-02-10)[1], Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 16, 2002(2002-02-16), Երևան, Հայաստան[2]), հայ խորհրդային գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1972)։ ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1980, «Հայ նոր գրականության պատմություն» կոլեկտիվ աշխատության համար)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1958 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարիբեկ Մանուկյանը ծնվել է 1917 թվականի փետրվարի 10-ին, Երևանում։ 1937 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1941 թվականին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Կռվի ժամանակ կորցրել է աջ աչքը։ 1945 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Սովորել է Բաքվի հետևակային զինվորական դպրոցում և ստացել լեյտենանտի կոչում։ 1949 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։ 1951 թվականին «Գեղամ Սարյան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1972 թվականին «Հակոբ Հակոբյան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ Հրատարակել է «Գեղամ Սարյան» (1954), «Ժողովուրդների բարեկամության արտացոլումը սովետահայ գրականության մեջ» (1956), «Վահան Թոթովենց» (1959), «Պերճ Պռոյան» (1964), «Լևոն Բաշալյան» (1969), «Հակոբ Հակոբյան» (1975) աշխատությունները։ Մասնակցել է «Հայ նոր գրականության պատմության» (հ. 1-5, 1962-1979, ՀԽՍՀ պետական մրցանակ, 1980) ստեղծման գործին[3]։ ԽՄԿԿ անդամ 1955 թվականից։

  • ՀԽՍՀ պետական մրցանակ, 1980
  • Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
  • Կարմիր աստղի շքանշան
  • Գեղամ Սարյան, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1954, 132 էջ։
  • Ժողովուրդների բարեկամության արտացոլումը սովետահայ գրականության մեջ, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1956, 143 էջ։
  • Սովետահայ գրականության տարեգրությունը (հեղինակակիցներ Հ. Ղազարյան և Ա. Զաքարյան), Երևան, ԳԽՍՀ ԳԱ, 1957, 753 էջ։
  • Վահան Թոթովենց, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1959, 157 էջ։
  • Պերճ Պռոշյան, Երևան, Հայպետհրատ, 1964, 196 էջ։
  • Հակոբ Հակոբյանի կյանքի և գործունեության տարեգրությունը (հեղինակակից Խաժակ Գյուլնազարյան), Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1965, 298 էջ։
  • Լևոն Բաշալյան, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1969, 264 էջ[4]։
  • Հակոբ Հակոբյան, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1975, 386 էջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 255.
  2. «Zarkfoundation - Սարիբեկ Մանուկյան». zarkfoundation.com.
  3. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1986։ էջ 297-298
  4. Մանուկյան, Սարիբեկ (1969). Լեվոն Բաշալյան. Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարիբեկ Մանուկյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 255