Սեբուանո
Սեբուանո | |
---|---|
Տեսակ | լեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | Binisayâ? |
Երկրներ | Ֆիլիպիններ[1] |
Խոսողների քանակ | 15 900 000 մարդ (2019)[2] |
Վերահսկող կազմակերպություն | Visayan Academy of Arts and Letters? |
Գրերի համակարգ | լատինական այբուբեն |
IETF | ceb |
ԳՕՍՏ 7.75–97 | себ 587 |
ISO 639-2 | ceb |
ISO 639-3 | ceb |
Cebuano language Վիքիպահեստում |
Սեբուանո, Ավստրոնեզյան լեզվաընտանիքին պատկանող լեզու։ Հիմնականում օգտագործվում է Ֆիլիպիններում։ Ունի շուրջ 20 միլիոն լեզվակիր, հիմնականում Կենտրոնական Վիսարյայում, արևելյան Նեգրոս կղզու շրջանում, Արևելյան Վիսարյայի արևմտյան մասում և Մինդանաոի հիմնական մասում, որոնց մեծ մասը պատկանում են Վիսայյա էթնիկ խմբին[3]։ Այսպես կոչված Վիսայան լեզվաընտանիքի լեզուներից ամենամեծ տարածում ունեցող լեզուն է և սերտորեն կապված է այլ Ֆիլիպինո լեզուներին։
Այն ունի մայրենի լեզվակիրների ամենամեծ քանակը Ֆիլիպինների բնակչության շրջանում, չնայած պաշտոնապես չի ուսուցվել դպրոցներում կամ համալսարաններում մինչև 2012 թվականը[4]։ Այն լինգվա ֆրանկա է համարվում Կենտրոնական Վիսարյայի, արևելյան Նեգրոս կղզում, Արևելյան Վիսարյայի արևմտյան մասում և Մինդանաոյի հիմնական մասում։ Սերբուանո անվանումը ծագել է Սեբու կղզու անունից, որը լեզվի նախահայրենիքն է[5][6]։ Սեբուանոն նաև Արևմտյան Լեյտեյի հիմնական լեզուն է, ակնհայտորեն Օրմոքում և քաղաքի շրջակա այլ մունիցիպալիտետներում[7]։ ISO 639-2 եռանիշ կոդը՝ ceb է,սակայն չունի ISO 639-1 երկնիշ կոդ։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեբուանոն խոսվում է Սոբու կղզում և նրան շրջապատող 167 կղզիներում՝ Բահոլում և Սիքուիջորում, արևելյան Նեգրոս կղզի շրջանում, հարավային Մասբատեում, Լեյտեյի արևմտյան մասում, արևմտյան Բիլիրանում, Սամարի մոքր հատվածներում և Մինդանաոյի հիմնական մասերում (Ֆիլիպինների երկրորդ ամենամեծ կղզին)[5]։ Բացի դա, «Զամբոանգա թերակղզու, Դավաո շրջանի և Կոտաբատոյի բնակչությանը մի մեծ մաս խոսում է սեբուանո»[5]։ Լեզվի որոշ բարբառներ սեբուանոյի համար տարբեր անվանումներ ունեն։ Սեբու կղզու սեբուանո խոսող էթնիկ խմբերը կոչվում են «Սեբուանո», Բոհոլի լեզվակիրները՝ «Բոհոլանո», իսկ Լեյտեյի լեզվակիրները իրենց բարբառը կոչում են Կանա։ Մանդանաոյի և Լուզոնի լեզվակիրները պարզապես կոչում են բինիսայա կամ բիսայա[7]։
Արտահայտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ովքե՞ր են նրանք - Kinsa sila?
- Ինչպե՞ս եք? - Kumusta ka(եզակի)?, Kumusta kamo(հոգնակի)?, Unsa may imong(եզակի) kahimtang?, Unsa may inyong(հոգնակի) kahimtang?
- Բարի լույս - Maayong buntag
- Բարի կեսօր - Maayong hapon
- Բարի երեկո - Maayong gabii
- Հաջողություն - Ayoayo (պաշտոնական), Adios (հազվադեպ), Babay (ոչ պաշտոնական), Amping («լավ մնացեք»), Hangtud sa sunod («ցտեսություն»)
- Շնորհակալություն - Salamat nimo(եզակի), salamat ninyo(հոգնակի)
- Որտեղի՞ց եք - Taga diin ka(եզակի)?, taga diin mo(հոգնակի)?
- Ինչպե՞ս կարող եմ ասել ․․․ սեբուանոյով - Unsaun pagsulti sa ... sa Sinugbuanon/Binisaya?
- Ինչպե՞ս կարող եմ գնալ ... - Unsaon naku pag-adto sa...?
- Հասկանու՞մ եք - Nakasabut ka(sing.)?, Nakasabut mo(pl.)?
- Ինչպե՞ս է եղանակը - Kumusta ang panahon?
- Ի՞նչ է դա - Unsa na?
- Ժամը քանի՞սն է - Unsa nang orasa?/Unsang orasa na?
- Դադարեցրեք դա - Hunonga na
- Այո - Oo
- Ոչ - Dili («ոչ», օգատգործվում է ապառնի ժամանակում), Wala («ոչինչ, ինչ–որ բանի բացակայություն», օգտագործվում է անցյալ և պրոգրեսիվ ժամանակաձևում)[8]
- Լավ - Sige, Patek
- Հիանալի է - Ngilngig, Kuyaw
- Օ՜հ (ձայնարկություն) - "Oy!", Hala!, Sus! (կրճատված Hesus!)[9][10],
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ScriptSource - Philippines
- ↑ Ethnologue — 25, 19 — Dallas, Texas: SIL International, 1951. — ISSN 1946-9675
- ↑ Lewis, M. Paul (2009). «Cebuano». Ethnologue. Վերցված է 2011 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ Ulrich Ammon; Norbert Dittmar; Klaus J. Mattheier (2006). Sociolinguistics: an international handbook of the science of language and society. Vol. Volume 3. Walter de Gruyter. էջ 2018. ISBN 978-3-11-018418-1.
{{cite book}}
:|volume=
has extra text (օգնություն) - ↑ 5,0 5,1 5,2 http://www.gutenberg.ph/previews/wolff/WCED-complete.pdf
- ↑ "John Woff, "Cebuano" in Facts About the World's Languages: An Encyclopedia of the World's Major Languages, Past and Present (New York: H. W. Wilson, 2001). https://archive.org/details/rosettaproject_ceb_detail-2
- ↑ 7,0 7,1 John Kingsley Pangan, Church of the Far East (Makati: St. Pauls), 19.
- ↑ «Wala / Dili». Learn Cebuano: Cebuano-Visayan Language Lessons. Վերցված է 2011 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Sus». Tagalog Lang. Վերցված է 2011 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «sus». Tagalog Dictionary. Վերցված է 2011 թ․ հունիսի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bansa.org Cebuano Dictionary Արխիվացված 2017-10-11 Wayback Machine
- Cebuano Dictionary
- Cebuano English Searchable Dictionary Արխիվացված 2017-02-27 Wayback Machine
- A Dictionary of Cebuano Visayan by John U. Wolff
- Ang Dila Natong Bisaya
- Lagda Sa Espeling Rules of Spelling (Cebuano)
- Language Links.org - Philippine Languages to the world - Cebuano Lessons
- Language Links.org - Philippine Languages to the World
- Online E-book of Spanish-Cebuano Dictionary, published in 1898 by Fr. Felix Guillén
- Cebuano dictionary
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեբուանո» հոդվածին։ |
|