Սերգեյ Մատինյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մատինյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերգեյ Մատինյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 8, 1931[1] Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | սեպտեմբերի 8, 2017 (86 տարեկան) Դարհեմ, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Բնակության վայր(եր) | ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Հայաստան և ԱՄՆ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտ, Թբիլիսիի պետական համալսարան, Երևանի ֆիզիկայի ինստիտուտ, Երևանի պետական համալսարան, Դյուքի համալսարան և Հարավային Կարոլինա նահանգի համալսարան |
Գործունեության ոլորտ | տեսական ֆիզիկա |
Ալմա մատեր | Թբիլիսիի պետական համալսարան (1954)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[1] (1966) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Սերգեյ Հայկի Մատինյան (հունվարի 8, 1931[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - սեպտեմբերի 8, 2017, Դարհեմ, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), հայ ֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1969), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1990 , թղթակից անդամ՝ 1982 թվականից)[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1954 թվականին ավարտել է Թբիլիսիի համալսարանը։ 1968-1994 թթ. Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տարրական մասնիկների տեսության լաբորատորիայի վարիչ, 1970-1994 թթ.` նաև փոխտնօրեն։ 1994 թվականից ապրում է ԱՄՆ-ում։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատանքները վերաբերում են թույլ, էլեկտրամագնիսական և ուժեղ փոխազդեցությունների, տարրական մասնիկների տեսությանը, դաշտի քվանտային տեսությանը, բարձր էներգիայի միջուկային ֆիզիկային, քվանտային հիդրոդինամիկային (գերհոսունության տեսություն) և նեյտրոնային աստղաֆիզիկայի հարցերին։ Կարևոր արդյունքներ է ստացել չեզոք Κ-մեզոնների օպտիկայի, վեկտորական մեզոնների ֆոտոծնման բնագավառներում։ Հայտնաբերել է քվանտային քրոմոդինամիկայի վակուումի անկայունությունը, ինչպես նաև ոչաբելյան տրամաչափական դաշտերի դինամիկ քաոսը[3]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- С. Г. Матинян, "На пути объединения слабых, элекромагнитных и сильных взаимодействий: SU(5)", Успехи физических наук, т. 130, № 1, (1980).
- С. Г. Матинян, "Динамический хаос неабелевых калибровочных полей", Физика элементарных частиц и атомного ядра, т. 16, № 3, (1985)[4].
Մամուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոդվածների մատենագիտություն[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1981. — հատոր 7. — էջ 290.
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 29-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Սերգեյ Մատինյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Մատինյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 290)։ |
- Հունվարի 8 ծնունդներ
- 1931 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 8 մահեր
- 2017 մահեր
- Անգլիայում մահացածներ
- ԵՊՀ դասախոսներ
- Թբիլիսիի պետական համալսարանի շրջանավարտներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- Ամերիկացի ֆիզիկոսներ
- Խորհրդային ֆիզիկոսներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ
- Հայ ակադեմիկոսներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ ֆիզիկոսներ
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով