Սոկրատ Աքմաքչյան
Սոկրատ Աքմաքչյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 15, 1922 |
Ծննդավայր | Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ |
Մահացել է | սեպտեմբերի 18, 2002 (80 տարեկան) |
Մահվան վայր | Վանաձոր, Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտացում | ռեժիսոր |
Պարգևներ |
Սոկրատ Վռամի Աքմաքչյան (հունվարի 15, 1922, Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ - սեպտեմբերի 18, 2002, Վանաձոր, Հայաստան), հայ բեմադրիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոկրատ Աքմաքչյանը ծնվել է 1922 թվականին, Ղարաքիլիսայում, իրավաբանի ընտանիքում։ Նրա հայրը՝ Վռամ Աքմաքչյանը, սիրում էր թատրոնը, բայց հեռու էր բեմարվեստից։ Պապը՝ Արշակը, հայտնի էր որպես «անուղղելի» թատերասեր, որը շատ անգամ ամառանոցային Ղարաքիլիսա քաղաքը ժամանող հայ արտիստների հետ հանդես էր գալիս ներկայացումերում։
Սովորել և ավարտել է Վանաձորի Վազգեն առաջինի անվան թիվ 1 դպրոցը։ 1940 թվականին Սոկրատ Աքմաքչյանը զորակոչվոել է բանակ, ծառայել Մերձբալթիկայում, ուր սահմանապահների հետ միասին Հայրենական մեծ պատերազմի սկզբում ընդունեց հիտլերյան զորքերի առաջին հարվածները։ Առողջական վիճակի պատճառով՝ զորացրվելով վերադառնում է հայրենի քաղաքը և աշխատանքի անցնում թատրոնում։
Ավարտել է Երևանի Թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը, այնուհետև աշխատանքի է անցել Կիրովականի թատրոնում։ Երկար տարիներ ղեկավարել է Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) թատրոնը։
1944 թվականին հոր պահանջով Սոկրատն ընդունելության քննություններ է հանձնում պետհամալսարանի պատմական ֆակուլտետի համար, որպեսզի հետագայում տեղափոխվի իրավաբանական։ Բայց, երբ նույն 1944 թ. բացվեց Երևանի թատերական ինստիտուտը, Սոկրատ Աքմաքչյանը փոխադրվում է թատերական ինստիտուտ, հանձնում քննություններ ռեժիսորական կուրսի համար։ Թատրոնն Աքմաքչյանին գրավել էր դեռ դպրոցական տարիներից. մասնակցել է դպրոցական ներկայացումներին՝ երրորդ դասարանից սկսած, իններորդ դասարանում հանդես է եկել «Պեպո» պիեսում՝ գլխավոր դերում։ 1936 թվականին, դպրոցական այս ներկայացման մեջ նրան տեսավ Վարդան Աճեմյանը, երբ Կիրովականի թատրոնում բեմադրվում էր Լ. Միքայելյանի «Գոշը», որի մեջ մասսայական տեսարանում Սոկրատ Աքմաքչյանը հանդես էր գալիս գյուղացու դերում։
1949 թվականի վերջին Սոկրատ Աքմաքչյանը Կիրովականի թատրոնում բեմադրում է իր դիպլոմային ներկայացումը՝ Ա. Մովզոնի «Կոստանտին Զասլոնովը» և նույն տարին ընդունվում է այդ թատրոնը որպեր ռեժիսոր։ Յոթ տարի անց նա դառնում է Կիրովականի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի գլխավոր ռեժիսոր, իր ռեժիսորական գործունեության տարիներին բեմադրելով 14 ազգությունների դրամատուրգների 40-ից ավելի պիես։ Մահացել է 2002թ. սեպտեմբերի 18-ին Վանաձորում[1]։
Բեմադրությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Նույն հարկի տակ» 1957 թ.
- «Սոս և Վարդիթեր» 1958 թ.
- «Հանգուցյալը շրջում է քաղաքում»
- «Չար ոգի»
- «Սևիլիայի աստղը»
- «Այսպիսին է սերը»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|