Սողոմոն Բալյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բալյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սողոմոն Բալյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 14, 1917[1][2] Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | մայիսի 15, 2002 (85 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | աշխարհագրագետ, գեոմորֆոլոգ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ և Երևանի պետական համալսարան[1][2] |
Ալմա մատեր | Գյումրու թիվ 6 հիմնական դպրոց (1935) և ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ (1940)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1][2] |
Գիտական աստիճան | աշխարհագրական գիտությունների դոկտոր[1][2] (1968) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Սողոմոն Պողոսի Բալյան (մարտի 14, 1917[1][2], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - մայիսի 15, 2002, Երևան, Հայաստան), հայ խորհրդային աշխարհագրագետ, գեոմորֆոլոգ։ Աշխարհագրական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1969), ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան (1971)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սողոմոն Բալյանը ծնվել է 1917 թվականին Ալեքսանդրապոլում՝ Ախալքալաքի Ալաստան գյուղից սերված Բալյանների ընտանիքում[3]։ 1935 թվականին ավարտել է Ալեքսանդրապոլի միջնակարգ դպրոցը, 1940 թվականին՝ Երևանի պետական համալսարանի աշխարհա-երկրաբանական ֆակուլտետը և աշխատանքի է անցել Երևանի Նորագավթի միջնակարգ դպրոցում, որպես տնօրեն։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմի գործողություններին։
1945 թվականից Բալյանը գիտական աշխատանքի է անցել ՀԽՍՀ ԳԱ էկոնոմիկայի բնագավառում։ 1949 թվականին տեղափոխվել է երկրաբանության ինստիտուտ, պաշտպանել է թեկնածուական, 1967 թվականին՝ դոկտորական ատենախոսություն, 1968 թվականին ստացել պրոֆեսորի կոչում։ 1951 թվականից աշխատել է ԵՊՀ-ում, 1969-1997 թվականներին եղել է ԵՊՀ քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնի հիմնադիր վարիչը։
Բալյանը հեղինակ է շուրջ 120 գիտական հոդվածների, քարտեզների, մենագրությունների։ Զբաղվել է Հայկական լեռնաշխարհի և դրան հարող շրջանների կառուցվածքային ու կիրառական գեոմորֆոլոգիայի հիդրոերկրաբանության հարցերով։ Նրա գիտական ուսումնասիրութունները նվիրված են ռեգիոնալ գեոմորֆոլոգիայի հարցերին, լավատակ ջրերի խնդրին, պլեյստոցենյան սառցապատումներին, հնէաշխարհագրությանը, նորագույն տեկտոնիկային, կիրառական գեոմորֆոլոգիային և գեոմորֆոլոգիական քարտեզագրմանը։ Նրա հետազոտությունների յուրատեսակ հանրագումարն է «Հայկական լեռնաշխարհի ու հարակից մարզերի կառուցվածքային գեոմորֆոլոգիան» (Երևան, 1969) աշխատությունը[4]։ ԽՄԿԿ անդամ (1947)
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսանդր Նևսկու շքանշան
- ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան, 1971
- «Կարմիր Աստղ» շքանշան
- «Պատվո նշան» շքանշան
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Бальян С. П. Структурная геоморфология Армянского нагорья и окаймляющих областей, 1969.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ Սարուխանյան, Պետրոս (2016). Արծաթի-Ալաստան։ 185 տարվա հեռավորություն. Երևան: Տիգրան Մեծ ՓԲԸ. էջեր 143–144. ISBN 978-9939-0-1938-3.
- ↑ «ՍՈՂՈՄՈՆ ՊՈՂՈՍԻ ԲԱԼՅԱՆ». www.ysu.am. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 236)։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սողոմոն Բալյան» հոդվածին։ |
|
- Մարտի 14 ծնունդներ
- 1917 ծնունդներ
- Գյումրի քաղաքում ծնվածներ
- Մայիսի 15 մահեր
- 2002 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ դասախոսներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Աշխարհագրական գիտությունների դոկտորներ
- Հայ աշխարհագրագետներ
- Հայ պրոֆեսորներ