Jump to content

Սուալիհո Մեյտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուալիհո Մեյտե
Soualiho Meïté
Մեյտեն 2013 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար
Ծննդյան ամսաթիվ մարտի 17, 1994(1994-03-17)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Փարիզ
Հասակ 187 սմ
Քաշ 80 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Տորինո
Համար 23
Պատանեկան կարիերա
2002-2006 Ֆրանսիա Ժյոբելին
2006-2007 Ֆրանսիա Վենսեն
2007-2011 Ֆրանսիա Օսեր
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2011-2013 Ֆրանսիա Օսեր B 30 (2)
2011-2013 Ֆրանսիա Օսեր 22 (1)
2013-2016 Ֆրանսիա Լիլ B 19 (2)
2013-2017 Ֆրանսիա Լիլ 30 (2)
2016-2017   Բելգիա Զյուլտե Վարեգեմ 52 (1)
2017-2018 Ֆրանսիա Մոնակո 2 (0)
2018   Ֆրանսիա Բորդո 18 (1)
2018-ներկա Իտալիա Տորինո 11 (2)
Ազգային հավաքական
2009 Ֆրանսիա Ֆրանսիա Մ16 5 (0)
2010-2011 Ֆրանսիա Ֆրանսիա Մ17 17 (1)
2012-2013 Ֆրանսիա Ֆրանսիա Մ19 7 (0)
2013-2014 Ֆրանսիա Ֆրանսիա Մ20 2 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 16-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 16-ի, 2018

Սուալիհո Մեյտե (ֆր.՝ Soualiho Meïté, մարտի 17, 1994(1994-03-17)[1], Փարիզ), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Տորինոյի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[2]։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեյտեն Օսերի ակադեմիայի սան է։ 2011 թվականի մարտի 14-ին նա կնքեց իր առաջին պայմանագիրը, որը նախատեսված էր 3 տարվա համար։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց նոյեմբերի 20-ին՝ փոխարինման մտնելով Վալենսյենի դեմ խաղում[3][4]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց 2012 թվականի մարտի 25-ին՝ Թուլուզի դեմ խաղում[5]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Մեյտեն խփեց օգոստոսի 7-ին՝ Ֆրանսիայի լիգայի գավաթի Ամյենի դեմ խաղում[6]։ Առաջնությունում առաջին գոլը խփեց 2013 թվականի փետրվարի 15-ին՝ Լիգա 2Իստրի դեմ խաղում[7]։ Օսերի առաջին թիմի կազմում Մեյտեն անցկացրեց 24 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։

2013 թվականի հունվարի 29-ին Մեյտեն 4․5 տարվա պայմանագիր կնքեց Լիլի հետ, սակայն մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով վերադարձավ Օսեր[8][9]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 10-ին՝ փոխարինման մտնելով Լորյանի դեմ խաղում[10]։ Առաջին հանդիպումը Լիլի մեկնարկային կազմում անցկացրեց օգոստոսի 25-ին՝ Սենտ Էտիենի դեմ խաղում[11]։ Եվրոպական առաջնություններում իր առաջին հանդիպումը Մեյտեն անցկացրեց 2014 թվականի հուլիսի 30-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման 3-րդ փուլի Գրասհոպերի դեմ խաղում[12]։ Իր դեբյուտը Եվրոպայի Լիգայում նշեց դեկտեմբերի 11-ին՝ փոխարինելով Իդրիսա Գեյեին խմբային փուլի Վոլֆսբուրգի դեմ խաղում[13]։ Լիլի առաջին թիմի կազմում Մեյտեն անցկացրեց 41 հանդիպում բոլոր մրցաշարերում։

2016 թվականի ձմռանը Մեյտեն վարձավճարով միացավ Զյուլտե Վարեգեմին։ Իր դեբյուտը նշեց փետրվարի 6-ին՝ Շառլեռուայի դեմ խաղում[14]։ Մարտի 5-ին նա հեռացվեց խաղադաշտից Կորտրեյկի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով փոխարինման մտնելուց 1 րոպե անց[15]։ Նոյեմբերի 27-ին ֆրանսիացին կարմիր քարտ ստացավ Ստանդարտ Լյեժի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով 23-րդ րոպեին[16]։ Իր առաջին գոլը Զյուլտե Վարեգեմի կազմում խփեց նոյեմբերի 30-ին՝ Բելգիայի գավաթի Գելի դեմ խաղում[17]։ Բելգիայի առաջնությունում առաջին գոլը Մեյտեն խփեց դեկտեմբերի 21-ին՝ Գենկի դեմ խաղում[18]։ 2017 թվականի մարտի 18-ին նա խաղադաշտ դուրս եկավ Բելգիայի գավաթի եզրափակչի Օստենդեի դեմ խաղում՝ իրացնելով 11-մետրանոց հարվածը և օգնելով իր թիմին նվաճել գավաթը հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[19][20]։ Զյուլտե Վարեգեմի կազմում Մեյտեն անցկացրեց 58 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

2017 թվականի հունիսի 17-ին Մեյտեն 5 տարվա պայմանագիր կնքեց Մոնակոյի հետ[21][22][23][24]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 16-ին՝ փոխարինելով Ռադամել Ֆալկաոյին Ստրասբուրգի դեմ խաղում[25]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցկացրեց դեկտեմբերի 6-ին՝ Պորտուի դեմ խաղում[26]։ Մոնակոյի կազմում անցկացրած 3 հանդիպումներից հետո, 2018 թվականի հունվարի 2-ին Մեյտեն մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Բորդոյին[27][28]։ Իր դեբյուտը նշեց հունվարի 13-ին՝ Տրուայի դեմ խաղում[29]։ Առաջին գոլը Լիգա 1-ում խփեց ապրիլի 15-ին՝ Մոնպելիեի դեմ խաղում[30]։ Բորդոյի կազմում Մեյտեն անցկացրեց 19 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

2018 թվականի հուլիսի 10-ին Մեյտեն միացավ Տորինոյին[31][32][33], իսկ Անտոնիո Բարեկան տեղափոխվեց հակառակ ուղղությամբ[34][35][36]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 12-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Իտալիայի գավաթի Կոզենցայի դեմ խաղում[37]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց օգոստոսի 19-ին՝ Ռոմայի դեմ խաղում[38]։ Իր առաջին գոլը Տորինոյի կազմում խփեց օգոստոսի 26-ին՝ Ինտեր Միլանի դեմ խաղում[39]։ Սեպտեմբերի 16-ին Մեյտեն գոլի հեղինակ դարձավ Ուդինեզեի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[40]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեյտեն ներկայացրել է Իտալիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Իտալիայի Մ17 հավաքականի կազմում նա 2011 թվականին մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[41]՝ խաղադաշտ դուրս գալով բոլոր հանդիպումներում և գոլի հեղինակ դառնալով Սերբիայի դեմ խաղում[42]։ 2011 թվականին նա մինչև 17 տարեկանների հավաքականի հետ մասնակցեց նաև աշխարհի առաջնությանը՝ այստեղ անցկացնելով 4 հանդիպում[43]։ Իտալիան հասավ մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ 1-2 հաշվով պարտվեց Մեքսիկային[44][45]։

Կարիերայի վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի նոյեմբերի 16-ի դրությամբ[46]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Օսեր B 2010–11 Լիգա 3 4 0 4 0
2011–12 20 2 20 2
2012–13 6 0 6 0
Ընդհանուր 30 2 0 0 0 0 0 0 30 2
Օսեր 2011–12 Լիգա 1 2 0 0 0 2 0
2012–13 Լիգա 2 20 1 2 1 22 2
Ընդհանուր 22 1 2 1 0 0 0 0 24 2
Լիլ 2013–14 Լիգա 1 19 0 4 0 23 0
2014–15 8 0 3 0 3 0 14 0
2015–16 3 0 1 0 4 0
Ընդհանուր 30 0 8 0 3 0 0 0 41 0
Լիլ B 2013–14 Լիգա 3 2 0 2 0
2014–15 8 0 8 0
2015–16 Լիգա 4 9 2 9 2
Ընդհանուր 19 2 0 0 0 0 0 0 19 2
Զյուլտե Վարեգեմ (վարձավճար) 2015–16 Ժյուպիլեր Լիգա 3 0 9 0 12 0
2016–17 30 1 6 1 10 0 46 2
Ընդհանուր 33 1 6 1 0 0 19 0 58 2
Մոնակո 2017–18 Լիգա 1 2 0 0 0 1 0 0 0 3 0
Բորդո (վարձավճար) 2017–18 18 1 1 0 0 0 0 0 19 1
Տորինո 2018–19 Սերիա A 11 2 1 0 12 2
Կարիերայի ընդհանուր 165 9 18 2 4 0 19 0 206 11

Զյուլտե Վարեգեմ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «France - S. Meïté - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  3. «Valenciennes FC - AJ Auxerre, Nov 20, 2011 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  4. «LFP.fr - Ligue de Football Professionnel - Ligue 1 - Saison 2011/2012…». archive.is. 2012 թ․ հուլիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  5. «FC Toulouse - AJ Auxerre, Mar 25, 2012 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  6. «SC Amiens - AJ Auxerre, Aug 7, 2012 - Coupe de la Ligue - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  7. «Istres Football Club - AJ Auxerre, Feb 15, 2013 - Ligue 2 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  8. «Lille sign teenager Meite from Auxerre». Eurosport. 2013 թ․ հունվարի 29. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  9. «Lille signs Soualiho Meite from Auxerre | Football Top.com». www.footballtop.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  10. «LOSC Lille - FC Lorient, Aug 10, 2013 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  11. «LOSC Lille - AS Saint-Étienne, Aug 25, 2013 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  12. «Grasshopper Club Zurich - LOSC Lille, Jul 30, 2014 - UEFA Champions League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  13. «LOSC Lille - VfL Wolfsburg, Dec 11, 2014 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  14. «SV Zulte Waregem - RSC Charleroi, Feb 6, 2016 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  15. «KV Kortrijk - SV Zulte Waregem, Mar 5, 2016 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  16. «Standard Liège - SV Zulte Waregem, Nov 27, 2016 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  17. «AS Verbroedering Geel - SV Zulte Waregem, Nov 30, 2016 - Beker van Belgie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  18. «SV Zulte Waregem - KRC Genk, Dec 21, 2016 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  19. «KV Oostende - SV Zulte Waregem, Mar 18, 2017 - Beker van Belgie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  20. 20,0 20,1 uefa.com (2017 թ․ մարտի 19). «Zulte Waregem win second Belgian Cup». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  21. «Monaco sign midfielder Meite Soualiho Meite from Lille». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  22. «Monaco confirm signing of Soualiho Meite on a five-year deal». Squawka Football News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  23. «Monaco seal move for Meite». beIN SPORTS Australia (ավստրալիական անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  24. «Monaco signs promising midfielder Meite - Daily Times». Daily Times (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունիսի 18. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  25. «AS Monaco - RC Strasbourg Alsace, Sep 16, 2017 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  26. «FC Porto - AS Monaco, Dec 6, 2017 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  27. «Official | Bordeaux sign Soualiho Meïté on loan from Monaco | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  28. «Soualiho Meité explique le choix Bordeaux». Foot Mercato : Info Transferts Football - Actu Foot Transfert (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  29. «ES Troyes AC - FC Girondins Bordeaux, Jan 13, 2018 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  30. «HSC Montpellier - FC Girondins Bordeaux, Apr 15, 2018 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  31. «Meité to Torino - AS Monaco». AS Monaco (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հուլիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2020-02-03-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  32. «Official: Torino sign Meite | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  33. «OFFICIAL - Torino sign Soualiho MEITE from AS Monaco». GhanaSoccernet. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.(չաշխատող հղում)
  34. «Antonio Barreca joins AS Monaco - AS Monaco». AS Monaco (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հուլիսի 10. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.(չաշխատող հղում)
  35. «Official: Monaco sign Barreca | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  36. «Antonio Barreca becomes Monaco's ninth signing of the summer». Squawka Football News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  37. «Torino FC - Cosenza Calcio, Aug 12, 2018 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  38. «Torino FC - AS Roma, Aug 19, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  39. «Inter Milan - Torino FC, Aug 26, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  40. «Udinese Calcio - Torino FC, Sep 16, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  41. uefa.com. «Under-17 - Technical report - Team analysis - France – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  42. «Serbia U17 - France U17, May 6, 2011 - U17-Europameisterschaft 2011 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  43. FIFA.com. «FIFA U-17 World Cup Mexico 2011 - Teams - France - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.(չաշխատող հղում)
  44. «France U17 - Mexico U17, Jul 5, 2011 - U17-Weltmeisterschaft 2011 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  45. FIFA.com. «Mexico edge French to last four». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  46. «Soualiho Meïté». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուալիհո Մեյտե» հոդվածին։