Սպիով դեմքը (ֆիլմ, 1932)
Արտաքին տեսք
- Այս հոդվածը 1932 թ. ֆիլմի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Սպիով դեմքը (այլ կիրառումներ)։
«Սպիով դեմքը», 1932 թվականին ռեժիսոր Հովարդ Հոուքսի նկարահանած գանգստերական ֆիլմ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը սկսվում է Չիկագոյի Սաութ-Սայդ թաղամասի քրեական աշխարհի պարագլխի սպանությունով։ Ամեն ինչ տանում է նրան, որ սպանությունը կատարվել է նրա թիկնապահ, իտալոամերիկացի Տոնի Կամոնտեի կողմից։ Սպանության պատվիրատուն մեկ այլ քրեական հեղինակություն բոս Ջոննի Լովոն է, ով դրանից հետո առաջարկում է Տոնիին դառնալ իր «աջ թևը»։
Ոչ սովորական դաժանությամբ Տոնին հաստատում է իր հեղինակությունն այդ թաղամասում, իսկ այդ ընթացքում փորձում է սիրավեպի մեջ մտնել Լովոյի ընկերուհու՝ Պոպպի հետ։ Չանսալով Ջոննի Լովոյի հեղինակությանը, նա փորձում է իր ձեռքը վերցնել քաղաքի մի մասը։ Տոնին վստահ է, որ զենքի ուժով նա կարող է լուծել ամեն հարց ...
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պոլ Մունի - Տոնի Կամոնտե
- Էնն Դվորակ - Չեսկա Կամոնտե
- Կարեն Մոռլի - Պոպպի
- Օսգուդ Պերկինս - Ջոննի Լովո
- Հենրի Գորդոն - Բեն Գուարինո
- Ջորջ Ռաֆթ - Ջինո Ռինալդո
- Վինս Բարնետտ - Անջելո
- Բորիս Կառլոֆֆ - Հաֆնի
- Ինես Պալանգե - միսսիս Կամոնտե
- Էդվին Մաքսվելլ - ոստիկանապետ
Հետաքրքիր փաստեր ֆիլմի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմի գլխավոր հերոսը նմանեցրած է այդ ժամանակների հայտնի գանգստեր Ալ Կապոնեին, ում երբեմն անվանում էին Scarface՝ «Սպիով դեմք».
- Ըստ պատմվող լեգենդի ֆիլմի սցենարիստ Բեն Հեխտը իր լրագրող աշխատելու տարիներին ծանոթ է եղել Չիկագոյի շատ գանգստերների հետ, այդ թվում Ալ Կապոնեի, և նկարահանումների ժամանակ նրա տուն են այցելել Ալ Կապոնեի մարդիկ և հարցրել են թե արդյոք ֆիլմի գլխավոր հերոսին ի նկատի չի ունեցել հենց Ալ Կապոնեին։ Սակայն նա պատասխանել է, որ որպես նախատիպ ինքը վերցրել է երկու այլ գանգստերների՝ Ջիմ Կոլոսիմոյի և Չառլզ Դիոն Օ'Բեննիոնին։ Իսկ նրանց այն հարցին թե ինչու է այդ դեպքում ֆիլմը անվանվում Սպիով դեմքը, Հեխտը պատասխանել է, որ դիտողները կարծեն թե խոսքը Ալ Կապոնեի մասին է, դա արված է ուղղակի ֆիլմի եկամուտը ապահովելու համար։ Պատմում են նաև, որ Ալ Կապոնեին շատ է դուր եկել այս ֆիլմը, և նա իր մոտ ունեցել է ֆիլմի բնօրինակ ժապավեններից մեկը.
- 1983 թվականին չնայած շատ կինոքննադատների հակասական կարծիքներին, Բրայան դե Պալման նկարահանել է ֆիլմի ռիմեյքը՝ «Սպիով դեմքը», ուր գլխավոր հերոս Տոնի Մոնտանային փայլուն մարմնավորել է Ալ Պաչինոն.
- Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում, որպես գանգստերական ֆիլմ 6-րդն է իսկ 1983 թվականի «Սպիով դեմքը» նույն ցանկում 10-րդն է.
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցուցակում Տոնի Կամոնտեն որպես բացասական հերոս 47-րդն է.
- Ֆիլմը 1994 թվականին ընդգրկվել է Ամերիկյան ֆիլմերի ազգային ռեեստրում.
- Ֆիլմի մոնտաժողներից մեկը ապագա հայտնի ռեժիսոր Լյուիս Մայլսթոունն է.
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սպիով դեմքը 1983 թվականի ֆիլմ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 http://www.imdb.com/title/tt0023427/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 http://www.ofdb.de/film/10629,Scarface
- ↑ 3,0 3,1 3,2 Internet Movie Database — 1990.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 http://www.fotogramas.es/Peliculas/Scarface-el-terror-del-hampa
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 http://www.filmaffinity.com/es/film124591.html
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 http://www.virtual-history.com/movie/film/2083/scarface
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 7,17 7,18 7,19 http://www.imdb.com/title/tt0023427/fullcredits?ref_=tt_ov_st_sm
- ↑ 8,0 8,1 8,2 http://bbfc.co.uk/releases/scarface-1970-11
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 9,8 ČSFD (չեխերեն) — 2001.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- IMDb-ում ֆիլմի էջ
- allrovi.com կայքում(չաշխատող հղում)
- kinopoisk.ru կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիով դեմքը (ֆիլմ, 1932)» հոդվածին։ |
|
Կատեգորիաներ:
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1932 ֆիլմեր
- United Artists ֆիլմեր
- ԱՄՆ-ի ֆիլմերի ազգային գրանցամատյանի ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան սև-սպիտակ ֆիլմեր
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Ամերիկյան քրեական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան քրեական ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Հովարդ Հոուքսի ֆիլմեր
- Սև-սպիտակ ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1920-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Չիկագոյում
- 1930-ականների ամերիկյան ֆիլմեր
- Ֆիլմեր դիսֆունկցիոնալ ընտանիքների մասին
- Գրաքննված ֆիլմեր
- 1930-ականների անգլերեն ֆիլմեր