Ստեպան Օսիպովիչ Մակարով (ռուս.՝ Степан Осипович Макаров, հունվարի 8, 1849(1849-01-08) կամ դեկտեմբերի 27 1848(հունվարի 81849)[1], Նիկոլաև, Q4320559?, Ռուսական կայսրություն[2] - ապրիլի 13, 1904(1904-04-13) կամ մարտի 31 (ապրիլի 13), 1904[1], Լյույշունկոու, Կվանտունյան մարզ[3]), ռուսնավատորմավար, օվկիանոսագետ, բևեռախույզ, նավաշինարար, դերծովակալ (1896)։ Ծառայել է խաղաղօվկիանոսյան, Բալթիական և Սևծովյան նավատորմերում։ Մակարովի նախագծով ստեղծված առաջին ականակիր նավերն ու տորպեդավոր կատերները օգտագործվել են 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ։ 1881 թվականին ջրաբանական հետազոտություններ է կատարել Բոսֆորինեղուցում։ 1886-1889 թվականներին («Վիտյազ» կորվետով (հետախուզական ռազմանավ)) և 1894-1896 թվականներին կատարել է շուրջերկրյա գիտահետազոտական ճանապարհորդություններ։ Իր նախագծով և ղեկավարությամբ կառուցված «Երմակ» հզոր սառցահատով ձեռնարկել է մի շարք բևեռախուզական արշավանքներ։ 1904-1905 թվականների ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ նշանակվել է խաղաղօվկիանոսյան նավատորմիկի հրամանատար։ Զոհվել է Պորտ Արթուրի պաշտպանության ժամանակ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 171)։