Վալենտին Չեռնիկով
Վալենտին Չեռնիկով | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 1, 1937[1][2] |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | հունվարի 5, 2002[1][2] (64 տարեկան) |
Մահվան վայր | Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան[1][2] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | սուսերամարտիկ |
Պարգևներ և մրցանակներ |
Վալենտին Չեռնիկով (ռուս.՝ Валентин Михайлович Черников), (ապրիլի 1, 1937, Երևան[3] - հունվարի 5, 2002[4], Նիժնի Նովգորոդ), ԽՍՀՄ սուսերամարտիկ, աշխարհի չեմպիոն (1961), սուսերամարտի թիմային մրցույթների Օլիմպիական խաղերի մրցանակակիր (1960)։ ԽՍՀՄ սպորտի վարպետ (1958)։ Պարգևատրվել է «Աշխատանքային ծառայության համար» մեդալով (1960)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վալենտին Չեռնիկովը ծնվել է 1937 թվականի ապրիլի 1-ին Երևանում։ Սուսերամարտով սկսել է զբաղվել 1953 թվականից՝ Հենրիխ Հարությունյանի մոտ։ Իր մասնագիտացման մեջ ընտրել է սրերով սուսերամարտy։ 1958 թվականին պատանիների շրջանում դարձել է աշխարհի չեմպիոն, ինչպես նաև ԽՍՀՄ գավաթի առաջին խաղարկությանն անձնական հաշվով նույնպես հաղթել է։ 1956-1963 թվականներին ընդգրկվել է ԽՍՀՄ ազգային հավաքականի մեջ։ ԽՍՀՄ կազմում Հռոմի օլիմպիական խաղերին դարձել է մրցանակակիր, իսկ թիմային մրցույթներում՝ աշխարհի չեմպիոն։ 1964 թվականին ավարտել է սպորտային կարիերան։ Հետագայում երկար տարիներ՝ Սպարտակ ընկերությունում և Երևանի պատանի հնգամարտիկների դպրոցում զբաղվել է մարզչական գործունեությամբ։ Մասնակցել է աշխարհի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի մրցանակակիր Աշոտ Կարագյանի և ԽՍՀՄ չեմպիոն Արմեն Նավասարդյանի պատրաստումներին։
1994 թվականին տեղափոխվել է Նիժնի Նովգորոդ, որտեղ անցկացրել է կյանքի վերջին տարիները։ Մահացել է 2002 թվականի հունվարի 5-ին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://infosport.ru/person/fehtovanie/chernikov-valentin-mihailovich
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.sports-reference.com/olympics/athletes/ch/valentin-chernikov-1.html
- ↑ Որոշ աղբյուրներում Չեռնիկովի ծննդավայրը սխալմամբ նշվում է Կիրովական (այժմ Վանաձոր)
- ↑ Որոշ աղբյուրներում Չեռնիկովի մահվան տարեթիվը սխալմամբ նշվում է 2001
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սեմենով Ի. Յա. Ռոսները Հայաստանի պատմության մեջ. — Երևան: Լուսաբաց, 2009. — 297 с.
- Տիշլեր Դ. Ա. Սուսերամարտ։ հանրագիտարան. — Մոսկվա: Չելովեկ, 2011. — 702 с.