Վլադիմիր Կարապետով
Վլադիմիր Կարապետով | |
---|---|
Ծնվել է | հունվարի 8, 1876[1] Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 11, 1948[1] (72 տարեկան) |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԱՄՆ |
Մասնագիտություն | համալսարանի դասախոս և գյուտարար |
Հաստատություն(ներ) | Կոռնելի համալսարան |
Անդամակցություն | Էլեկտրական և Էլեկտրոնիկական ճարտարագետների ինստիտուտ |
Պարգևներ |
Վլադիմիր Մկրտչի Կարապետով (երբեմն՝ Նիկիտիչ, անգլ.՝ Vladimir Karapetoff[3], հունվարի 8, 1876[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - հունվարի 11, 1948[1]), ծագումով հայ ռուս-ամերիկացի էլեկտրիկ ճարտարագետ, գյուտարար, պրոֆեսոր։ Սկսել է սովորել Սանկտ Պետերբուրգի հաղորդակցության ուղիների պետական համալսարանում, ուսման ընթացքում դասավանդել է էլեկտրատեխնիկա և հիդրոտեխնիկա Սանկտ Պետերբուրգի երեք դպրոցներում։ 1899 թվականին տեղափոխվել է Դարմշտադտի տեխնիկական համալսարան, որտեղ շարունակել է ուսումնասիրել էներգետիկ համակարգերը։ 1903 թվականին արտագաղթել է ԱՄՆ։ 1928 թվականին Ֆրանկլինի ինստիտուտը նրան պարգևատրել է Էլիոթ Կրեսոնի մեդալով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վլադիմիր Կարապետովը ծնվել է 1876 թվականի հունվարի 8-ին Սանկտ Պետերբուրգում Մկրտիչ (Նիկիտա) Հովհաննեսի Կարապետովի և Աննա Հովակիմի (Իվանովնա) Կարապետովայի ընտանիքում։ Վլադիմիրը նախ ընդունվել է և սկսել է սովորել Սանկտ Պետերբուրգի հաղորդակցության ուղիների պետական համալսարանում՝ 1897 թվականին հաջողությամբ հանձնելով առաջին պետական քննությունները, իսկ երկրորդը՝ 1902 թվականին։ Ուսումնառության տարիներին եղել է Ռուսական կայսրության կառավարության խորհրդատու և միաժամանակ դասավանդել էլեկտրատեխնիկա և հիդրավլիկա մայրաքաղաքային երեք գիմնազիաներում[4]։
1899 թվականին Կարապետովը տեղափոխվել է Դարմշտադտի տեխնիկական համալսարան, որտեղ շարունակել է ուսումնասիրել էներգետիկ համակարգերը։ Մեկ տարի անց Շտուտգարտում լույս է տեսել նրա «Անհամաչափ բեռներով բազմաֆազ էներգահամակարգերի մասին» գիրքը (գերմ.՝ Über mehrphasige Stromsysteme bei ungleichmässiger Belastung)։ 1903 թվականին նա արտագաղթել է ԱՄՆ, որտեղ սկսել է աշխատել և սովորել «Westinghouse Electric and Manufacturing Company»-ում։ Հաջորդ տարի նա սկսել է համագործակցել Կոռնելի համալսարանի հետ, որտեղ հրավիրվել է որպես էլեկտրատեխնիկայի պրոֆեսոր[5]։
Կարապետովն իր «Բարձրագույն մաթեմատիկայի ինժեներական կիրառումը» (անգլ.՝ Engineering Applications of Higher Mathematics) աշխատության առաջին մասը հրապարակել է 1911 թվականին։ Երկրորդից հինգերորդ մասերը հաջորդել են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1916 թվականին։ Նույն թվականին հրատարակել է նաև «Էլեկտրական չափումներ և փորձարկում, հաստատուն և փոփոխական հոսանք» (անգլ.՝ Electrical Measurements and Testing, Direct and Alternating Current) գիրքը։ Միացյալ Նահանգների Էլեկտրիկ ինժեներների ինստիտուտի անդամ է դարձել 1912 թվականին։ Այնուհետև 1915 թվականին նա դարձել է Համալսարանական պրոֆեսորների ամերիկյան ասոցիացիայի (AAUP) անդամ։ Բացի այդ, Կարապետովը 1917-1926 թվականներին եղել է «Electrical World» ամսագրի գիտական խմբագիրը։ Որպես Ամերիկայի սոցիալիստական կուսակցության անդամ 1910 թվականին նա առաջադրվել է Նյու Յորք նահանգի Սենատ[6]։ 1914 թվականին նա առաջին անգամ փորձել է ընտրվել Նյու Յորք նահանգի ճարտարագետի և տեսուչի պաշտոնում (անգլ.՝ New York State Engineer and Surveyor)[7]։ Նա կրկնել է այդ փորձերը 1920 և 1924 թվականներին։ Նա նաև մի քանի հոդվածներ է գրել հարաբերականության հատուկ տեսության վերաբերյալ «Optical Society» ընկերության ամսագրում։
1928 թվականին Ֆրանկլինի ինստիտուտը նրան պարգևատրել է Էլիոթ Կրեսոնի մեդալով։ Կարապետովը նաև պրոֆեսիոնալ թավջութակահար էր. 1934 թվականին Նյու Յորքի երաժշտական քոլեջը նրան շնորհել է երաժշտության պատվավոր դոկտորի կոչում։ Նյու Յորքի համալսարանի Բրուքլինի պոլիտեխնիկական ինստիտուտը 1937 թվականին նրան շնորհել է գիտությունների դոկտորի կոչում։ Վլադիմիր Կարապետովը մահացել է 1948 թվականի հունվարին և թաղվել Իթակա քաղաքում[8]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Историческая справка и некоторые разъяснения к работе о многофазных электрических системах при неравномерной нагрузке / В. Карапетов. — Санкт-Петербург։ Ин-т инж. пут. сообщ. …, 1902. — 11 с.
- О сопротивлении движению судов внутреннего плавания։ Ч. 1- / В. Карапетов, инж. пут. сообщ. — Санкт-Петербург։ Ин-т инж. пут. сообщ. …, 1902.
- О сопротивлении движению речных судов։ Докл. инж. Карапетова / VI Съезд рус. деятелей по водяным путям. — Санкт-Петербург։ тип. т-ва «Нар. польза», 1899. — 42 с.
- О многофазных электрических системах при неравномерной нагрузке։ [Дис.] / [Соч.] В. Карапетова, инж. пут. сообщ. — Санкт-Петербург։ Ин-т инж. пут. сообщ. …, 1901. — [4], 87 с.
- Über mehrphasige Stromsysteme bei ungleichmässiger Belastung. Stuttgart։ Enke, 1900.
- «Aberration of light in terms of the theory of relativity as illustrated on a cone and a pyramid», Journal of the Optical Society of America, 1924, 9(3)։223-33.
- «Straight-line relativity in oblique coordinates; also illustrated by a mechanical model», Journal of the Optical Society of America, 1926, 13։155.
- «Relativity transformation of an oscillation into a travelling wave, and DeBroglie’s postulate in terms of velocity angle», Journal of the Optical Society of America, 1929, 19։253.
- «Restricted relativity in terms of hyperbolic functions of rapidities», American Mathematical Monthly, 1936, 43։70-82.
- «A general outline of restricted relativity», Scripta Mathematica, 1941, 8։145-63.
- «The special theory of relativity in hyperbolic functions», Reviews of Modern Physics, 1944, 16։33-52.
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]1936 թվականի նոյեմբերի 25-ին Վլադիմիր Կարապետովը Վեսթչեսթեր շրջանի Դոբս Ֆերի գյուղում ամուսնացել է Ռոզալի Մարգարեթ Քոբի հետ[9]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]1992 թվականից «Eta Kappa Nu» (IEEE-HKN) կազմակերպությունը, էլեկտրիկ ճարտարագետների շրջանում ակնառու տեխնիկական նվաճումների համար, շնորհում է Վլադիմիր Կարապետովի անվան մրցանակը[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
- ↑ https://www.fi.edu/en/laureates/vladimir-karapetoff
- ↑ C. Stewart Gillmor Fred Terman at Stanford: Building a Discipline, a University, and Silicon Valley. — Stanford University Press, 2004. — С. 112. — 686 с. — ISBN 9780804749145
- ↑ James E. Brittain (1997) "Vladimir Karapetoff: A Pioneer Electrical Engineering Educator", Proceedings of the IEEE 85(10):1662, weblink from IEEE Explore
- ↑ «КАРАПЕТОВ Владимир Никитич это». interpretive.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-01-26-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 25-ին.
- ↑ SOCIALISTS NAME PROFESSOR in NYT on September 20, 1910
- ↑ C. E. RUSSELL FOR SENATOR in NYT on July 6, 1914
- ↑ V. KARAPETOFF DIES, New York Times, January 12, 1948, p. 19 (subscription required)
- ↑ Marilyn Ogilvie, Joy Harvey The Biographical Dictionary of Women in Science: Pioneering Lives From Ancient Times to the Mid-20th Century. — Routledge, 2003. — С. 276. — 798 с. — ISBN 9781135963439
- ↑ Eta Kappa Nu Outstanding Technical Achievement Award
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Электрический дирижер»։ Изобретение инж. В. Карапетова // Новое русское слово.— Нью-Йорк, 1933.— 19 сентября (№ 7541).— С. 3.
- В. Н. Биологический взгляд на людские поступки։ Лекция проф. В. Н. Карапетова в Об-ве Друзей Русской Культуры // Новое русское слово.— Нью-Йорк, 1934.— 8 апреля (№ 7742).— С. 7.
- Умер профессор В. Карапетов // Новое русское слово.— Нью-Йорк, 1948.— 13 января (№ 13046).— С. 2.
- «V. KARAPETOFF DIES», New York Times, January 12, 1948, p. 19.
- James E. Brittain (1997) «Vladimir Karapetoff: A Pioneer Electrical Engineering Educator», Proceedings of the IEEE 85(10)։1662
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lee Sorensen. «Saxl, Fritz». arthistorians.info (անգլերեն). Dictionary of Art Historians. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 20-ին.
|