1954 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1965 թվականից դասախոսել է ԵՊՀ-ում։ 1966-1969 թվականներին եղել է ՀՀ դատական փորձաքննությունների լաբորատորիայի տնօրեն, 1983-1988 թվականներին` ԵՊՀ պետական վարչական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ։ 1988-1990 թվականներին` ՀԽՍՀ դատախազ, 1995-2001 թվականներին` ՀՀ ԱԺ իրավաբանական վարչության պետ, 2001 թվականից` ՀՀ Սահմանադրական դատարանի գիտական կենտրոնի խորհրդական։ Մասնակցել է ՀՀ Սահմանադրության, քաղաքացիական և քաղաքացիական դատավարական օրենսգրքերի նախագծերի կազմման աշխատանքներին։
Աշխատությունները վերաբերում են պետական իրավունքի տեսության հարցերին[1][2][3]։