Jump to content

Փերիս Բարքլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փերիս Բարքլի
Ծննդյան թիվ՝հունիսի 30, 1956(1956-06-30)[1] (68 տարեկան)
Ծննդավայր՝Chicago Heights, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ
Ազգություն՝աֆրոամերիկացի
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝սցենարիստ, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային պրոդյուսեր, հեռուստառեժիսոր, արհմիութենական գործիչ և ռեժիսոր
Պարգևներ՝
IMDb։ID 0054077

Փերիս Քեյ․ Սի․ Բարքլի (անգլ.՝ Paris K. C. Barclay։ հունիսի 30, 1956(1956-06-30)[1], Chicago Heights, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի հեռուստատեսության ռեժիսոր և պրոդյուսեր, ինչպես նաև Ամերիկայի ռեժիսորների գիլդիայի նախագահ։ «Էմմի» կրկնակի մրցանակակիր, որն ամենազբաղված հեռուստառեժիսորների թվում է՝ մինչ օրս նկարահանելով շուրջ 150 էպիզոդ այնպիսի սերիալների համար, ինպիսին են «Նյու Յորքի ոստիկանությունը», «Շտապ օգնություն», «Արևմտյան թև», «C.S.I.․ Հանցագործության վայրը», «Կորուսյալները», «Հաուս», «Օրենք և կարգ», «Դետեկտիվ Մոնկ», «Թվեր», «Քաղաքային հրեշտակները», «Դետեկտիվ Ռաշ», «Անարխիայի որդիները», «Մենտալիստը», «Ծովային ոստիկանություն․ Լոս Անջելես», «Glee», «Հաջողություն», «Լավ կին», «Մարդկային ցեղ» և «Մանհեթեն»։

2011-2014 թվականներին Բարքլին եղել է FX հեռուստաալիքի ամենաբարձր ռեյտինգ ունեցող «Անարխիայի որդիները» սերիալի գործադիր պրոդյուսերը և գլխավոր ռեժիսորը[2]։ 2015 թվականին նա զբաղվել է FX հեռուստաալիքի մեկ ուրիշ նախագծի՝ «Դահիճ-բաստարդ» սերիալի արտադրությամբ։

Բարքլին ծնվել է Իլինոյս նահանգի Չիկագո-Հայթս քաղաքում։ Հաճախել է Ինդիանա նահանգի Լա-Պորտե քաղաքի Լյա Լյումերի դպրոց-ինտերնատ։ Հետո Բարքլին ընդունվել է Հարվարդի համալսարան, որտեղ նա շատ ակտիվ է եղել մյուզիքլերի բեմադրման ժամանակ և ա կապելլա երգող The Harvard Krokodiloes խմբում։ Այնտեղ անցկացրած չորս տարիների ընթացքում գրել է 16 մյուզիքլ, այդ թվում՝ երգ «Hasty Pudding» ամենամյա երկու շոուների համար։ Նա ընդունվել է Լյա Լյումերի դպրոց և Հարվարդի համալսարան Ջոն Ռոբերտսի հետ, որը դարձել է Գերագույն դատարանի գլխավոր դատավորը։ Հարվարդի համալսարանում նրա սենյակակիցն է եղել Արթուր Գոլդենը՝ «Գեյշայի հուշերը» վեպի հեղինակը։

Կարիերա կիոնյում և հեռուստատեսությունում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փերիսը իր հաջողված կարիերան հեռուստատեսությունում սկսել է «Հրեշտակի փողոց» սերիալի էպիզոդներից մեկով։ Նրան վարձել է Ջոն Ուելսը, որը դեբյուտ է ունեցել որպես գործադիր պրոյուսեր։

Բարքլին զբաղվել է Շոն Ուեյանսի և Մառլոն Ուեյանսի առաջին լիամետրաժ «Don't Be a Menace to South Central While Drinking Your Juice in the Hood» (1996) ֆիլմի ռեժիսորությամբ, որում նկարահանվել են Կինեն Այվորին, Վիվիկի Ֆոքսն ու Բերնի Մակը։ Չնայած ֆիլմը ստացել է խառը արձագանք, այն ունեցել է հաջողված դրամարկղային հավաքներ և թողարկումից անմիջապես հետո դարձել է կուլտային։ Բարքլին նաև HBO հեռուստաալիքի համար նկարահանել է «Չերոկիներ» ֆիլմը, որի գլխավոր դերերում նկարահանվել են Սինբադը, Ջեյմսոն Քոբերնը, Բյորտ Ռեյնոլդսը, Գրեգորի Հայնս և Էյ Մարտինեսը։

«Շտապ օգնություն» հեռուստասերիալի ռեժիսորությունից հետո Փերիսը նկարահանել և, վերջնական հաշվով, դարձել է «Նյու Յորքի ոստիկանություն» հեռուստասերիալի պրոդյուսերը։ Երեք տարի անց Բարքլին ստացել է երկու «Էմմի» մրցանակ լավագույն ռեժիսորության համար․ երկրորդ էպիզոդը կոչվում է «Hearts and Souls», որը ներառում է Ջիմի Սմիթսի կերպարի՝ Բոբի Սայմոնի մահը։ Էպիզոդը «TV Guide»-ի վարկածով ներառվել է «բոլոր ժամանակների 100 լավագույն էպիզոդների» ցուցակում[3]։ Բարքլին այդ ժամանակից ի վեր վերամիավորվել է Սմիթսի հետ՝ «Անարխիայի որդիներ» ֆիլմում խաղալով Ներո Պադիլիի դերը[4]։

2000-ական թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին Բարքլին միավորել է ջանքերը «Նյու Յորքի ոստիկանություն» հեռուստասերիալի գործընկերների՝ պրոդյուսեր Սթիվեն Բոչկոյի և Նիկոլաս Վուտոնի հետ «Քաղաքային հրեշտակներ» բժշկական դրաման ստեղծելու համար, որի դերասանական կազմում հիմնականում ներառված էին աֆրոամերիկացի դերասաններ, այդ թվում՝ Բլեր Անդերվուդը, Վիոլա Դևիսը, Օկտավիա Սպենսերը, Մայա Ռուդոլֆը և Վիվիկա Ֆոքսը։ Շոուն ցուցադրվել է CBS-ով և շահել է «Գունավոր մարդկանց առաջընթացի ազգային ասոցիացիայի» երկու մրցանակ։

2002 թվականին նա վերադարձել է Ջոն Ուելսի մոտ, որպեսզի դառնա «Մեծ հաջողություն» ֆիլմի պիլոտային էպիզոդի, որի գլխավոր դերերում նկարահանվել են Քրիստինա Հենդրիքսը, Մոլի Ռինգուոլդը և Քրիստոֆեր Լլոյդը, ռեժիսորն ու պրոդյուսերը, որը, վերջին հաշվով, եթեր է հեռարձակվել որպես երկու ժամ տևողությամբ ֆիլմ[5]։

Հաջորդող տարիների ընթացքում Բարքլին աշխատել է զանազան հեռուստասեսային դրամաներում և կատակերգություններում։ Եղել է «Դետեկտիվ Ռաշ» սերիալի համագործադիր պրոդյուսերը և ռեժիսորը, որի համար նկարահանել է 9 էպիզոդ։ Մնացած շոուները, որոնք նա նկարել է մեկ տասնամյակի ընթացքում, հետևյալն են՝ «Արևմտյան թև», «Բժիշկ Հաֆ», «Օրենք և կարգ», «Թվեր», «Կորուսյալները», «Հաուս», «Դետեկտիվ Մոնկ», «Լավ կին», «Ծովային ոստիկանություն։ Լոս Անջելես», «Անարխիայի որդիներ», «C.S.I.․ հանցագործության վայր», «Մենտալիստը» և «Glee» հեռուստասերիալի 9 էպիզոդ։

2008 թվականին Բարքլին վերադարձել է HBO հեռուստաալիք, որտեղ նա եղել է «Պացիենտ»-ի գործադիր պրոդյուսերն ու վերջինիս 36 էպիզոդների ռեժիսորը։

2010-2015 թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Բարքլին դարձել է FX հեռուստաալիքի «Անարխիայի որդիները» սերիալի չորրորդ եթերաշրջանի գործադիր պրոդյուսերն ու հիմնական ռեժիսորը։

2013 թվականին Բարքլին բեմադրել է «Glee», «Diva»[6] և «Lights Out»[7] սերիալների երկուական էպիզոդ։ «Diva» հեռուստասերիալում իր աշխատանքի համար Բարքլին առաջադրվել է «Էմմի» մրցանակի կատակերգական սերիալի լավագույն ռեժիսորության համար[8]։ Իր երկրորդ «Էմմի» անվանակարգը ստացել է «Glee» հեռուստասերիալի համար։ Այդ ժամանակ Բարքլին նկարահանել է «Նոր կարգ» հեռուստասերիալի Էպիզոդներից մեկն ու ABC հեռուստաալիքի «Վերջին հույսը» սերիալի նախավերջին էպիզոդը։

2014 թվականին Բարքլին նկարահանել է «Անարխիայի որդիներ» սերիալի պրեմիերային և նախավերջին էպիզոդները։ Որպես հավելում «Անարխիայի որդիներ» սերիալի պարտականություններին՝ Բարքլին նաև նկարահանել է «Լավ կին», «Մարդկային ցեղ» և «Մանհեթեն» հեռուստասերիալների էպիզոդները, ինչպես նաև «Glee» հեռուստասերիալի «100» էպիզոդ, որի համար առաջադրվել է «Էմմի» մրցանակի հերթական անվանակարգին[9]։

2015 թվականին Փերիսը դարձել է FX հեռուստաալիքի «Դահիճ-բաստարդ» հերթական շոուի գործադիր պրոդյուսերն ու ռեժիսորը։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարքլին բացահայտ համասեռամոլ է եղել դեռ քոլեջում սովորելու տարիներից[10]։ Նա տարիներ շարունակ ներդրում է ունեցել The Advocate ամսագրում։ 2008 թվականից ամուսնացած է սննդի արդյունաբերության կառավարիչ Քրիստոֆեր Բարքլիի հետ[11]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանած էպիզոդներ՝

  • «Պացիենտներ» / «in Treatment» (36 էպիզոդ, գործադիր պրոդյուսեր, «Ոսկե գլոբուս»-ի երկու անվանակարգ, DGA-ի երկու անվանակարգ և NAACP Image Award-ի անվանակարգ)
  • «Անարխիայի որդիները» / «Sons Of Anarchy» (15 էպիզոդ, առաջադրվել է «NAACP Image Award» մրցանակի, գործադիր պրոդյուսեր)
  • «Նյու Յորքի ոստիկանություն» / «NYPD Blue» (12 էպիզոդ, երկու «Էմմի» մրցանակ)
  • «Դետեկտիվ Ռաշ» / «Cold Case» (9 էպիզոդ, գործադիր պրոդյուսեր, «NAACP Image Award»)
  • «Glee» / Glee (9 էպիզոդ, «Էմմի» մրցանակի 3 անվանակարգ, DGA երկու անվանակարգ)
  • «Քաղաքային հրեշտակներ» / «City of Angels» (4 էպիզոդ, «NAACP Image Awards» մրցանակ լավագույն դրամատիկական սերիալի համար, գործադիր պրոդյուսեր և համահեղինակ)
  • «C. S. I.․ հանցագործության վայրը» / «CSI: Crime Scene investigation» (4 էպիզոդ, «NAACP Image Award» մրցանակի երկու անվանակարգ)
  • «Shield» / «the Shield» (3 էպիզոդ, «NAACP Image Award» մրցանակի անվանակարգ)
  • «Արևմտյան թև» / «the West Wing» (3 էպիզոդ, «Էմմի» մրցանակի անվանակարգ, DGA-ի երեք անվանակարգ)
  • «Շտապ օգնություն» / «ER» (3 էպիզոդ, DGA-ի անվանակարգ)
  • «Անհասկացողները» / «Clueless» (2 էպիզոդ)
  • «Դետեկտիվ Մոնկ» / «Monk» (2 էպիզոդ)
  • «Ծովային ոստիկանություն․ Լոս Անջելես» / «NCIS: Los Angeles» (2 էպիզոդ)
  • «Ցեխ» / «Dirt» (2 էպիզոդ)
  • «Քրեական մրցավազք» / «Fastlane» (2 էպիզոդ)
  • «Դետեկտիվ Հաֆ» / «Huff»
  • «Կորուսյալները» / «Lost»
  • «Թվեր» / «Numb3rs»
  • «Հաուս» / «House MD» (DGA անվանակարգ)
  • «Դուրման» / «Weeds» (DGA անվանակարգ)
  • «Մենտալիստը» / «The Mentalist»
  • «Մայամիի հիվանդանոց» / «Miami Medical»
  • «Նոր կարգ» / «The New Normal»
  • «Վերջին հույսը» / «Last Resort»
  • «Օրենքի իշխանությունը» / «The Chicago Code»
  • «Օրենք և կարգ» / «Law & Order»

Ֆիլմեր

  • «Մի սպառնա Հարավային կենտրոնին՝ քո թաղամասում հյութ խմելով» / «Don’t Be a Menace to South Central While Drinking Your Juice in the Hood», գլխավոր դերերում Շոն և Մառլոն Ուեյանս։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. Busis, Hillary (2010 թ․ հոկտեմբերի 7). «Breaking: FX renews 'Sons of Anarchy' | Inside TV | EW.com». Insidetv.ew.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 12-ին.
  3. «What's the best episode of all-time?». Aoltv.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 12-ին.
  4. «Nero Padilla (Character)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
  5. The Big Time (TV Movie 2002) — IMDb
  6. «Glee» Diva (TV Episode 2013) — IMDb
  7. «Glee» Lights Out (TV Episode 2013) — IMDb
  8. «アーカイブされたコピー». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 22-ին.
  9. [1]
  10. «Powerful Gay Men in Hollywood». AfterElton. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 13-ին.
  11. Stockwell, Anne. «Love Stories Paris Barclay and Christopher Mason». Advocate.com. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փերիս Բարքլի» հոդվածին։