Ծնվել է 1945 թվականին Արդվինի մարզիՅուսուֆելի քաղաքում։ Ընտանիքի հետ 1946 թվականին տեղափոխվել է Ստամբուլ։ Բարձրագույն կրթությունը ստացել է Ստամբուլի համալսարանի ճարտարապետության պատմության բաժնում։ 1972 թվականին ավարտել է աստվածաբանության ֆակուլտետը, իսկ 1974 թվականին՝ ճարտարապետության բաժինը։ Աշխատել է որպես քարոզիչ և ուսուցիչ Էդիրնեում։ 1994- 1998 թվականներին եղել է Ստամբուլի նախկին քաղաքապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական՝ զբաղվելով օսմանյան պատմական պալատների և շենքերի վերականգնմամբ։ Նա Բեյօղլուում ունի սեփական ռեստորան՝ «Saray Muhallebicisi» անվամբ։ Էրդողանի վարչապետ նշանակվելուց հետո, Թոփբաշը դարձել է Բեյօղլու շրջանի ղեկավար, որտեղ էլ բնակվում է ներկայումս։ Դեռևս 1977 և 1987 թվականներին առաջադրել էր իր թեկնածությունը՝ Արդվինի մարզիցԹուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր դառնալու համար, սակայն երկու փորձն էլ ձախողվել է։ Մահացել է 2021 թվականի փետրվարի 13-ին, Ստամբուլում։