Քերոլայն Ռոուզ Հանթ
Քերոլայն Ռոուզ Հանթ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 8, 1923[1] |
Ծննդավայր | Էլդորադո, Արկանզաս, ԱՄՆ |
Մահացել է | նոյեմբերի 13, 2018[1] (95 տարեկան) |
Մահվան վայր | Դալաս |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Օսթինի տեխասյան համալսարան, Հոքադեյ դպրոց և Մերի Բոլդվին համալսարան |
Մասնագիտություն | գործարար |
Ծնողներ | հայր՝ Հարոլդսոն Հանթ |
Քերոլայն Ռոուզ Հանթ (անգլ.՝ Caroline Rose Hunt, հունվարի 8, 1923[1], Էլդորադո, Արկանզաս, ԱՄՆ - նոյեմբերի 13, 2018[1], Դալաս), ամերիկացի հյուրանոցատեր, որը մի ժամանակ եղել է ամենահարուստ կինն ԱՄՆ-ում[2]։ 1979 թվականին հիմնել է «Rosewood Hotels & Resorts» հյուրանոցների և առողջավայրերի ցանցը։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1923 թվականի հունվարի 8-ին նավթարդյունաբերող Հարոլդսոն Հանթի (1889–1974) և Լայդա Բանկերի (1889–1955) ընտանիքում[3][4][5][6][7]։ Ծնողներն ունեցել են վեց երեխա[3]։ Նրա մանկության տարիներին ընտանիքն ապրել է արևելյան Տեխասի Թայլեր քաղաքում[8]։ Հանթն ասել է, որ մանկության տարիներին տեղյակ չի եղել ընտանիքի հարստության մասին, մինչև Life ամսագրում չի գտել իր հայրիկի նկարը հետևյալ հարցով․ «Սա՞ է աշխարհի ամենահարուստ մարդը»։
Կրթությունն ստացել է Դալասում, աղջիկների գիշերօթիկ Հոքադեյ դպրոցում[2][9], որից հետո երկու տարի հաճախել է Մերի Բոլդվին քոլեջը[7] Վիրջինիա նահանգի Սթոնտոն քաղաքում ու տեղափոխվել Օստինի տեխասյան համալսարան։ Ստացել է արվեստի պատմության բակալավրի աստիճան[10]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախքան առաջին ամուսնությունն աշխատել է իր հայրիկի՝ Դալասում գտնվող գրասենյակում[7]։ Հետագայում որպես գործակատար աշխատել է Դալասի «Նիման Մարկուս» հանրախանութում[7]։ Առաջին ամուսության տարիներին և երկրորդ ամուսնության մեծ մասի ընթացքում կենտրոնացել է իր ընտանիքի ու բարեգործության վրա, որևէ պաշտոն չի զբաղեցրել, մինչև 55 տարեկանում հյուրանոցային բիզնես մուտք գործելը[7][11]։
1979 թվականին Դալասի Թըթըլ Քրիք կոչվող տարածքում շքեղ հյուրանոց է բացել հարակից ռեստորանով[3][4][9][12][13]։ Նույն տարում հիմնել է «Rosewood Hotels & Resorts» ընկերությունը, որի պատվավոր նախագահն էր իր մահվան պահին[3][4][9][12]։ Ընկերությանն է պատկանել Լոս Անջելեսի Բել Էյր հյուրանոցը, որն այն վաճառել է 1989 թվականին[4][7]։ Ներկայումս ընկերությանն է պատկանում Մանհեթենում գտնվող Քարլայլ հյուրանոցն ի թիվս այլ շքեղ հյուրանոցների[3]։ 2013 թվականի մայիսին ընդգրկվել է անշարժ գույքի գործակալների հյուսիսային Տեխասի առևտրական ասոցիացիայի փառքի սրահում[14]։
«Lady Primrose» կոչվող լոգանքի ու մաշկի խնամքի պարագաների արտադրություն է ունեցել[2][3], որը 1987 թվականին Անգլիայում ընկերուհու հետ բացած հնաոճ իրերի խանութի մասնաճյուղն է հանդիսացել[15]։ Որոշ ժամանակ նրա հյուրանոցներում հյուրերին ապահովել են այդ ապրանքատեսակներով[16]։
2000 թվականին գրել է «Primrose Past: The 1848 Journal of Young Lady Primrose» վեպը[3], ինչպես նաև խոհարարական երկու գիրք[10]։ Իր հյուրանոցների և խոհարարական գրքերի շնորհիվ հանդիսացել է Դալասյան «Les Dames d'Escoffier» կազմակերպության անդամ, որտեղ ընդգրկված էին սննդով, ըմպելիքներով ու հյուրընկալությամբ զբաղվող պրոֆեսիոնալ կանայք[8][17]։ 2009 թվականին ի ճանաչումն իր խոհարարական նվաճումների, արժանացել է «Savor Dallas' Lone Star» մրցանակի[8]։ 1999 թվականին ընդգրկվել է տեխասյան բիզնեսի փառքի սրահում[9]։
Բարեգործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քսան տարի եղել է Մերի Բոլդվին մասնավոր համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ[10]։ 1991 թվականին իր քրոջ՝ Մարգարեթի հետ, վճարումներ է կատարել համալսարանական մասնաշենքերից մեկի վերանորոգման համար[18]։ Պատվավոր կոչումներ է ստացել Մերի Բոլդվին և Չառլսթոն համալսարաններից[10]։
Հանդիսացել է «United Way» Դալասյան կազմակերպության համահիմնադիր, պատվավոր փոխնախագահ և կարևոր նվիրատու[9][10][19]։ Ազգային պարգևի է արժանացել այդ կազմակերպության թոքվիլյան ընկերությունից[10]։ 2013 թվականին Էրիկ Ջոնսոնի մրցանակի է արժանացել նույն կազմակերպության Դալասյան մասնաճյուղի կողմից[20]։
Նվիրատվություններ է արել Կանացի արվեստի ազգային թանգարանին, Ամերիկյան կարմիր խաչին, պահպանողական «Ժառանգություն հիմնադրամին», Կոնգրեսի գրադարանի Ջեյմս Մեդիսոն խորհրդին[9][10], տասը տարի եղել է Վաշինգտոնի՝ Ջոն Քենեդու անվան կատարողական արվեստների կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ[9][10]։ Հարավարևմուքում գործող «Ցանցաթաղանթի հիմնադրամ» ընկերության պատվավոր նախագահն է եղել․ ընկերությունը ոչ առևտրային կազմակերպություն էր, որն զբաղվում էր մակուլոդեգեներացիայի (որից տառապում էր նաև ինքը) ուսումնասիրությամբ[2] և տեսողության կորստի վերականգնմամբ[21]։ Փսորիազի ազգային հիմնադրամի խորհրդատվական խորհրդի անդամ է եղել[22]։
Դալասում նվիրատվություններ է արել մի շարք կազմակերպությունների, այդ թվում՝ Դալասի օպերային, Դալասի սիմֆոնիկ նվագախմբին, Դալասի կանանց ակումբին[2][9][10] , Փերոթ թանգարանին[23]։ Առաջին տիկին Բարբարա Բուշի հիմնադրած «Ընտանեկան գրագիտության Բարբարա Բուշի հիմնադրամի» համանախագահ է եղել[24]։ Դալասի բուսաբանական այգուն ավելի քան 10,000 ԱՄՆ դոլլար նվիրաբերելու համար իր անունով կոչվող վարդ է ստացել[25], 2013 թվականին նվիրատվություններ է արել նաև Դալասի մանկական թատրոնին[26], հանդիսացել է «Նեքսուս» վերականգնողական կենտրոնի օժանդակ անդամ[27], իր նվիրատվությունների համար «The Arts Community Alliance» կազմակերպությունից 2012 թվականին ստացել է արծաթե գավաթ[9]։
Դալասի պրեսբիտերական Հայլենդ պարկ եկեղեցում եղել է դրա առաջին կին սարկավագը[10], նաև Դալասի պրեսբիտերական հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի անդամ[10]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացել է երկու անգամ[6]։ Առաջին ամուսինը ԱՄՆ ռազմածովային ուժերի օդաչու Լոյդ Բոումեր Սանդսն էր[6][7], որից ունեցել է հինգ երեխա․
- Լորի Սանդս Հարիսոն[6], ամուսնացել է Ֆրենկ Ուոլս Հարիսոն III-ի հետ[6]։
- Դեյվիդ Սանդս[6], ամուսնացել է Նենսի Գոլդմեն Սանդսի հետ[6]։
- Պատրիկ Բարայան Սանդս[6], ամուսնացել է Սառա Ֆոլկոներ Սանդսի հետ[6]։
- Ջոն Բանկեր Սանդս[6], ամուսնացել է Ռամոնա Շտարք Սանդսի հետ[6]։
- Ստեֆան Սանդս[6], ամուսնացել է Մարսի Ուիլսոն Սանդսի հետ[6]։
1973 թվականին ամուսնալուծվելուց հետո երկրորդ անգամ ամուսնացել է Բադի Շոելկոպֆի հետ[6][7]․ հետագայում կրկին ամուսնալուծվել է[7][15]։
Վախճանվել է 95 տարեկան հասակում, 2018 թվականի նոյեմբերի 13-ին կաթվածից[28]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://historygreatest.com/american-heiress-hotelier-and-philanthropist-caroline-rose-hunt-died-at-95
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Cheryl Hall. "Once considered America's richest woman, Caroline Hunt offers a rare look at her famous Dallas family," Արխիվացված Հուլիս 31, 2018 Wayback Machine The Dallas Morning News, November 3, 2017.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Linda Lee, A NIGHT OUT WITH: Caroline Rose Hunt; as indefatigable as ever Արխիվացված Հուլիս 31, 2018 Wayback Machine, The New York Times, January 28, 2001.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 David Whitford. Oil heiress strikes gold in hotels Արխիվացված Հոկտեմբեր 22, 2014 Wayback Machine, CNN, March 31, 2006
- ↑ Alan Peppard, Chris Vognar, Mr. Dallas, Terry Box. "Dossier Dallas: Caroline Rose Hunt, starting with an old home, built a hospitality empire," The Dallas Morning News, July 8, 2011.
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 Hunt Family Tree Արխիվացված Հոկտեմբեր 29, 2013 Wayback Machine, D Magazine.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 J. Michael Kennedy. Caroline Hunt's soured investment: Wealth: one of the nation's richest women has lost a bundle on stock in First Executive. Now her trust is bidding for the Los Angeles insurance company Արխիվացված Հոկտեմբեր 29, 2013 Wayback Machine, The Los Angeles Times, February 9, 1990.
- ↑ 8,0 8,1 8,2 Karen Robinson-Jacobs. "The taste of success – turning the spotlight on Dallas' fine dining," The Dallas Morning News, March 5, 2009, page 1D (Business section).
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 9,8 «The Arts Community Alliance». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 «Texas Woman's University: Caroline Rose Hunt – 2009 Leadership Award Winner». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ Marty Primeau. "Caroline Hunt Schoellkopf: this Dallas billionaire is frugal, fastidious and flying high with her booming hotel business," The Dallas Morning News, August 21, 1984, pp. 1F-2F.
- ↑ 12,0 12,1 Executive Profile: Caroline Rose Hunt, Bloomberg BusinessWeek.
- ↑ Kimberly Goad. "The Mansion: Opulence and prestige are not enough – 10 secrets to running America's best hotel," Արխիվացված Հուլիս 31, 2018 Wayback Machine D Magazine, October 1997.
- ↑ Candace Carlisle. "NTCAR names Caroline Rose Hunt, Mike Berry to Hall of Fame Արխիվացված Նոյեմբեր 11, 2013 Wayback Machine," Dallas Business Journal, February 4, 2013.
- ↑ 15,0 15,1 Diane Jennings. "Caroline Hunt," The Dallas Morning News, High Profile section, page 13E.
- ↑ Mary Gastelow. "Welcome back to Dallas' iconic luxury hotel," GirlAhead, March 16, 2015.
- ↑ Les Dames d'Escoffier Dallas: Membership Արխիվացված Սեպտեմբեր 14, 2013 Wayback Machine
- ↑ Mary Baldwin College: Annual Giving Societies Արխիվացված Հոկտեմբեր 29, 2013 Wayback Machine
- ↑ Caroline Rose Hunt's lasting legacy Արխիվացված Հոկտեմբեր 25, 2013 archive.today
- ↑ Robert Miller, "Caroline Rose Hunt receives J. Erik Jonsson Award" Արխիվացված Հոկտեմբեր 29, 2013 Wayback Machine, The Dallas Morning News, June 19, 2013
- ↑ Past Events: Levee Singers Event Raises more than $210,000 for Macular Degeneration Research Արխիվացված Հոկտեմբեր 27, 2013 Wayback Machine
- ↑ «National Psoriasis Foundation Advisory Board». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «Perot Museum of Nature and Science: Founders Circle Supporters». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ Barbara Bush Foundation for Family Literacy, August 12, 2013.
- ↑ Terry Ann Lendecker. Rose Hunt receives her own rose from Botanical Garden, White Rock Lake Weekly, October 25, 2013.
- ↑ «Dallas Children's Theater». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ The Nexus Journey: The Miracle of Recovery, Summer 2009
- ↑ «Caroline Rose Hunt, mother of the Crescent and the Mansion, dies at 95». Dallas News. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քերոլայն Ռոուզ Հանթը վախճանվում է 95 տարեկանում
- Քերոլայն Ռոուզ Հանթի մահախոսականը(չաշխատող հղում)
- Քերոլայն Ռոուզ Հանթը վախճանվել է
|