Օիտա
Կենտրոնական քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Օիտա | |||||
ճապ.՝ 大分市 | |||||
| |||||
Երկիր | Ճապոնիա | ||||
Համայնք | Օիտա (պրեֆեկտուրա) | ||||
Հիմնադրված է | մարտի 10, 1963 թ. | ||||
Մակերես | 501,28 կմ² | ||||
Բնակչություն | 477 593 մարդ (2014) | ||||
Խտություն | 952,75 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+9 | ||||
Հեռախոսային կոդ | 097 | ||||
Փոստային դասիչ | 870-8504 | ||||
թվային | 44201-1 | ||||
Պաշտոնական կայք | city.oita.oita.jp | ||||
| |||||
Օիտա (ճապ.՝ 大分市 Օիտա-սի), կենտրոնական քաղաք Ճապոնիայում, Օիտայի պրեֆեկտուրայի վարչական կենտրոն։ Գտնվում է Կյուսյու կղզում, Ներքին Ճապոնական ծովի հարավարևմուտյան մասում։
Քաղաքի մակերեսը կազմում է 501,28 կմ²[1], բնակչությունը՝ 477 593 (2014 թվականի օգոստոսի 1-ի տվյալներով)[2], խտությունը՝ 952,75 մարդ/կմ²։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քազաքի հին անունը Ֆունաի է (ճապ.՝ 府内)։ Սինգոկու ժամանակաշրջանում (15-16-րդ դարեր) Ֆունային դարձել է հիմնական նավակայանը, որի միջոցով Պորտուգալիան և Մին դինաստիան (Չինաստան) առևտուր էին անում։ Մարզը վերահսկող Օտոմո Սորին Դայմյոնը ընդունեց քրիստոնեությունը և դարձավ առաջինը, ով սկսեց կղզիների վրա տարածել արևմտյան ավանդույթներն ու մշակույթը։ Հենց Ֆունաիում էր կառուցվել Ճապոնիայի առաջին հիվանդանոցը եվրոպական ոճով և ստեղծվել առաջին ճապոնական երգչախումբը։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը շրջապատված է լեռնային սարահարթերով, ծովամերձ գյուղերով և Օնսեն հիդրոթերմալ հանքավայրերով։ Տակասակի (ճապ.՝ 高崎山) լեռները հայտնի են նրանով, որ այստեղ բնակվում են ճապոնական վայրի մակակներ։ Օիտան հավանական է հանդիսանում է միակ տեղը, որտեղ զարգացած է ասեղնատամ ընտանիքի ձկների որսորդությունը։
Քաղաքի ամենագլխավոր տեսարժան վայրերից է «Ծովային դղյակ» օվկիանավազանը, որը նաև անվանում են «Ումի տամագո» (ծովային ձվեր)։ Մեծ իրադարձությունների մեծամասնությունը անց է կացվում Օիտի մարզադաշտում։ Քաղաքի կենտրոնում հիմնականում տեղակայված են տարբեր տեսակի առևտրային խանութներ։
Քաղաքում է կառուցված աշխարհի ամենախոշոր գմբեթային ծածկով մարզադաշտը (նրա թռիչքը կազմում է 274 մետր, ծածկում է 43․000 հանդիսականների նստատեղեր)։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պորտուգալիա, Ավեյրու
- Չինաստան, Ուհան
- Տեխաս, Օստին
- Չինաստան, Գուանչժոու
- Վենեսուելա, Սան Քրիստոբալ
- Բրազիլիա, Վիկտորիա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.gsi.go.jp/KOKUJYOHO/MENCHO-title.htm
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք(ճապոներեն)
- Օիտի համալսարանի կայք(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օիտա» հոդվածին։ |
|