Jump to content

Ֆաթիմա Շահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆաթիմա Շահ
Ծնվել էօգոստոսի 12, 1914(1914-08-12)
Մահացել էհոկտեմբերի 13, 2002(2002-10-13) (88 տարեկան)
Մահվան վայրԿարաչի, Պակիստան
Կրոնիսլամ
ԿրթությունLady Hardinge Medical College?
Մասնագիտությունգինեկոլոգ, մանկաբարձ, վիրաբույժ և սոցիալական աշխատող
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական կայսրության շքանշան և Member of the Order of Excellence
ԱնդամությունԿանանց համապակիստանյան ասոցիացիա և Կույրերի համաշխարհային միություն

Ֆաթիմա Շահ (Ֆաթիմա Շա, օգոստոսի 12, 1914(1914-08-12) - հոկտեմբերի 13, 2002(2002-10-13), Կարաչի, Պակիստան)[1], բժիշկ, սոցիալական աշխատող և կույրերի փաստաբան Պակիստանում։ Պակիստանի կույրերի ասոցիացիայի հիմնադիր (ՊԿԱ), Կանանց համապակիստանյան ասոցիացիայի հիմնադիր անդամներից։ Ֆաթիման առաջին կինն էր, որը դարձել է Կույրերի միջազգային ֆեդերացիայի նախագահ[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆաթիմա Շահը ծնվել է 1914 թվականին Բհերայում[3], ուսյալ ընտանիքում։ Հայրը՝ Աբդուլ Մաջիդ Կուրեշին, Ալիգարհի իսլամական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետի նախկին դեկան[3]։ Ունեցել է 12 քույր և եղբայր[4]։ Ընդունվել է Դելիի Լեդի Հարդինջի բժշկական քոլեջ MacDonald բարեգործական կրթաթոշակով[3]։

Աշխատել է Դուֆերեն հոսպիտալում, եղել է տնային վիրաբույժ։ 1937 թվականին ամուսնացել է գորախպուրցի հայտնի Ջավադ Ալի Շահի հետ։ Ամուսնությունից հետո չի աշխատել։ Զույգն ունեցել է երկու աղջիկ[5]։ 1947 թվականին բաժանումից հետո վերադարձել է Պակիստան, բայց չի կարողացել հետ գնալ՝ երկու երկրների միջև քաղաքական հակամարտության պատճառով։

1947 թվականից Շահը զբաղվել է անկախությունից հետո Հնդկաստանից Պակիստան գաղթած փախստական կանանց վերականգնման հարցերով[6]։ Շահը 1949 թվականին հիմնադրված Կանանց համապակիստանյան ասոցիացիայի հիմնադիր անդամներից է[7]։ Շահը Կարաչիի քաղաքացիական հոսպիտալում եղել է առաջատար գինեկոլոգ, նախքան 1954 թվականին տեսողության խանգարումը, ամբողջությամբ կուրացել է 1957 թվականին[4][7][8]։

1960 թվականին Ֆաթիման հիմնադրել է Պակիստանի կույրերի ասոցիացիան[3]։ Մինչև 1984 թվական, նախքան թոշակի անցնելը նախագահել է ասոցիացիան[3]։

Ուսման նպատակով Ռաանա Լիակատ Ալի Խանը Ֆաթիմային ուղարակել է ԱՄՆ։ 1964 թվականին Ֆաթիման այցելել է Այովա` ուսանելու կույրերի համար նախատեսված պետական ծրագրերը[9]։ ԱՄՆ-ում դարձել է Նյու Յորքի Կույրերի միջազգային ֆեդերացիայի հիմնադիր անդամներից[3], եղել ֆեդերացիայի երկրորդ փոխնախագահը[10]։

Պակիստան վերադառնալով՝ նա լոբբինգ է արել Պակիստանի կառավարությանը` հեռացնելու առողջապահական դրույթը, որով հաշմանդամները զրկվում էին աշխատանքից[3]։ Նա նաև կոչ է արել կառավարությանը Բրեյլի գրերը պաշտոնապես ներկայացրել Պակիստանում[3]։

Դոկտոր Շահը կազմակերպել է Պակիստանի հաշմանդամների ժողովրդական ֆեդերացիան` որպես հաշմանդամների միջազգային կազմակերպության ազգային մասնաճյուղ և դարձել է համաշխարհային խորհրդի անդամ։ Նա կարևոր դերակատարություն է ունեցել Կույրերի համաշխարհային միության ստեղծման գործում, եղել համաշխարհային անդամ[3]։

Մահացել է 2002 թվականի հոկտեմբերի 12-ին։ Թաղված է Կարաչիի Պաշտպանության գերեզմանատանը[3]։

Սոցիալական ծառայությունում իր աշխատանքի համար թագուհի Եղիսաբեթ II-ի թագադրման կապակցությամբ արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի[11]։ Արժանացել է նաև Takeo Iwahashi մրցանակի Գյոթեբորգում, Շվեդիա, կույրերի հետ կազմակերպությունների հետ աշխատանքի համար[3]։ Պակիստանի կառավարության կողմից արժանացել է Գերազանցության մեդալի (Tamgha-i-Imtiaz)[3]:

Ընտրված հրապարակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Disability: Self Help and Social Change. 1996. OCLC 264972608.
  • Sunshine & Shadows: The Autobiography of Dr. Fatima Shah. Raihana A. Hasan. Karachi: Ferozsons. 1999. ISBN 9789690015624.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Those Who Left Us 2002». Economic Review. 2003 թ․ հունվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին – via HighBeam Research. {{cite news}}: Invalid |url-access=yes (օգնություն)
  2. «Pakistan: Leading Light». Women's Feature Service. 2006 թ․ հունիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին – via HighBeam Research. {{cite news}}: Invalid |url-access=yes (օգնություն)
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 «Dr Fatima Shah passes away». Dawn. 2002 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
  4. 4,0 4,1 «Dr. Fatima Shah -- 'A Beacon in Darkness'». The Braille Monitor. 1965 թ․ մարտ.
  5. ,https://www.facebook.com/827687200693809/photos/a.893111787484683.1073741837.827687200693809/893112824151246/?type=3&theater ، Dr Fatima Shah ,Page 46,Khaas Log Khaas Kahanian by Gohar Taj
  6. Women with disabilities , ref 1822 ,https://books.google.com.pk/books?id=HIISikCITAgC&pg=PA426&lpg=PA426&dq=Raihana%20A.%20Hasan%20....%20DR%20FATIMA%20SHAH&source=bl&ots=O_-hSTnwm2&sig=OBmj_MmDv7dVFg6kHNVCOodDMfU&hl=en&sa=X&ved=0ahUKEwjfq6fB-IXSAhVEzRQKHXBOBEYQ6AEIHjAB#v=onepage&q=Raihana%20A.%20Hasan%20....%20DR%20FATIMA%20SHAH&f=false
  7. 7,0 7,1 Ansari, Ishrat (2014 թ․ հոկտեմբերի 14). «Learning How to See Again». The Express Tribune.
  8. Aftab, Tahera (2007). Inscribing South Asian Muslim Women: An Annotated Bibliography & Research Guide (Annotated ed.). Brill Academic Publishers. էջ 426. ISBN 9789004158498.
  9. Curran, Pat (1964 թ․ հուլիսի 29). «Educator, Pakistan Doctor, Both Blind, Visit Blairsburg Farm». The Muscatine Journal and News-Tribune. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին – via Newspapers.com.
  10. Chandler, Jagdish (2014). «Self-Advocacy and Blind Activists». In Burch, Susan; Rembis, Michael (eds.). Disability Histories. Urbana, Illinois: University of Illinois Press. էջ 373. ISBN 9780252096693.
  11. «Founder». Pakistan Association of the Blind Sindh Head Office. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]