Jump to content

Ֆանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆանկ
funk
Ոճային հիմքերՍոուլ, Ռիթմ ընդ բլյուզ, Փսիխոդելիկ երաժշտություն, Ջազ,
Մշակութային հիմքեր1960-ականներ[1], ԱՄՆ
Ծագման ժամանակ1965
Ծագման երկիր ԱՄՆ
Ճանաչում1970 -ականներ
Հարակից ժանրեր
Դիսկո, Հիփ հոփ, Պոստ փանկ, R&B, Հաուս երաժշտություն

Ֆանկ (անգլ.՝ funk), երաժշտական ժանր, աֆրոամերիկյան երաժշտության հիմնարար ուղղություններից։ Այն սկսել է ձևավորվել 1960-ական թվականներին, ԱՄՆ -ում, երբ աֆրոամերիկացիները միախառնելով սոուլի, ջազի և R&B -ի տարրեր, ստեղծում են ռիթմիկ ու պարային երաժշտական ոճ։ Ֆանկը նվազեցնում է մեղեդու և հարմոնիայի շեշտադրումն ու ներմուծում էլեկտրոնային բաս-կիթառի ու հարվածային գործիքների շեշտված ռիթմեր։

Ֆանկի ամենահայտնի կատարողներից հանդիսացել է Ջեյմս Բրաունը, որին համարում էին ֆանկի հիմնադիր հայր[2], իսկ ֆանկի առաջին ձայնագրությունները՝ նրա 1965 թվականին ձայնագրված «Papa’s Got a Brand New Bag» և «Funky Drummer» կատարումները[3]։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆանկ բառն սկզբնապես նշանակել է ուժեղ հոտ։ Բառի ստուգաբանությունը գալիս է լատիներեն «fumigare» ծխել բառից, որը հին ֆրանսերեն «fungie­re» բառից ներմուծվել է անգլերեն, որտեղ «funky» բառը սկզբնապես նշանակել է բորբոսոտ։ Հետագայում բառը ստացել է հողային, երկրային իմաստը և 1900-ական թվականներին ներմուծվել վաղ ջազի ժարգոնի մեջ որպես մի բան, որը զգացվում է խորը, ուժեղ[4][5][6]։

Վաղ ջեմ-սեշընների ժամանակ (անգլերեն՝ jam session -որևէ թեմայի շուրջ համատեղ անհատական կամ խմբակային իմպրովիզացիա։ Երաժշտության բնագավառում դա ենթադրում էր այն միջոցառումը, երբ երաժիշտները հավաքվում էին և նվագում առանց հատուկ պատրաստվելու կամ, երբ հավաքի յուրաքանչյուր մասնակից կարող էր վերցնել երաժշտական գործիքն ու միանալ նվագողներին) երաժիշտները ոգևորում էին մեկը մյուսին դրդելու ծալել ծնկները «get down» (աֆրիկյան մշակույթի մեջ տարածում գտած հատուկ դիրք, որը ենթադրում է ծալել ծնկներն ու խոնարհել իրանը՝ որքան հնարավոր է մոտենալով գետնին։ Իրանը խոնարհելն ու ծնկները ծալելն արտահայտում էր հողի, երկրի հետ խորը ու հոգևոր կապը։ Այն նաև խորհրդանշում էր կենսունակություն, երիտասարդություն ու էներգիա)` ասելով՝ «Now, put some stank on it!» հիմա մի գարշելի բան ավելացրու[7][8]։

Սկզբնական շրջանում ֆանկը միայն ժամանցային երաժշտություն էր, սակայն սևամորթների իրավունքների համար սկսված պայքարի արդյունքում այն ստանում է նաև քաղաքական ենթատեքստ։

1907 թվականից ջազ կատարումները սկսեցին կրել նաև ֆանկի անունը։ Դրա առաջին օրինակն էր Բադդի Բոլդենի «Funky Butt» or «Buddy Bolden’s Blues» ձայնագրված կատարումը[9][10]։

1980-ական թվականներից սկսած ֆանկ-հիթերի «սամփլները» (Sampling (music)) սկսեցին լայնորեն կիրառվել նաև հիփ-հոփ երաժշտության մեջ[11][12]։

Արտաքին տեսաֆայլեր
Watch: "Clyde Stubblefield/ Funky Drummer" on YouTube


1960 -1970 -ական թվականներին ֆանկ ոճի հայտնի կատարողներն էին նաև Sly & the Family Stone[13] և Earth, Wind & Fire խմբերը[14]։ Այդ շրջանում ֆանկն իր ազդեցությունն է ունենում նաև ջազի ու ռոքի վրա։ Ֆանկի ազդեցությունն է կրում նաև ալտերնատիվ ռոքը։ 1970 -ական թվականներին «էլեկտրոֆանկ» ոճի հիմնադիր կատարողն է դառնում Հերբի Հենքկոկը, որն իր մեծ ազդեցությունն է ունենում ժանրի զարգացման գործում։

Աֆրիկյան ծագման այլ երաժշտական ոճերի պես ֆանկի հիմնական երաժշտական գործիքներն են բաս-կիթառը, էլեկտրակիթառը, Համոնդի երգեհոնը (էլեկտրոմեխանիկական երաժշտական գործիք, որը նախագծել և ստեղծել է Լոուրենս Համոնդը) և հարվածային գործիքները, որոնք նվագում են միմյանց շղթայված ռիթմերով։ Ֆանկ կատարելիս երբեմն օգտագործվում են նաև այլընտրանքային հատվածներ՝ կիրառելով սաքսոֆոն կամ փող, երբեմն նաև տրոմբոն, որոնք ունեն ռիթմիկ հարվածներ։

Funkorama (incompetech.com)

MacLeod, Kevin

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Jacques Barsamian et François Jouffa, Encyclopédie (de la) black music, Michel Lafon, Paris, 1994.
  • Sebastian Danchin, Encyclopédie du rythm & blues et de la soul, Fayard, Paris, 2002, 2-213-61224-2
  • Florent Mazzoleni, James Brown, l'Amérique noire, la soul et le funk, Hors Collection, Paris, 2005.
  • Vincent Sermet, Les Musiques Soul et Funk. La France qui groove des années 1960 à nos jours, L'Harmattan, Paris, 2008, 978-2-296-05854-5
  • Marc Zisman, Le funk : de James Brown à Prince, J'ai Lu-Librio musique, Paris, 2003, 2-290-32724-7
  • Vincent, Rickey (1996). Funk: The Music, The People, and The Rhythm of The One. St. Martin's Press. ISBN 0-312-13499-1.
  • Thompson, Dave (2001). Funk. Backbeat Books. ISBN 0-87930-629-7.
  • Wermelinger, Peter (2005). Funky & Groovy Music Records Lexicon. -. ISBN 3-9522773-1-2.
  • All That Funk. James Brown, Herbie Hancock, George Clinton. Themenheft des Magazins du. Die Zeitschrift der Kultur, November 1999/Heft Nr. 701. Tages-Anzeiger TA Medien AG, Zürich.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Presence and pleasure: the funk grooves of James Brown and Parliament, p.3
  2. Slutsky, Allan, Chuck Silverman (1997). The Funkmasters-the Great James Brown Rhythm Sections. ISBN 1-57623-443-6
  3. Stewart, Alexander (2000: 293). "Funky Drummer: New Orleans, James Brown and the Rhythmic Transformation of American Popular Music." Popular Music, v. 19, n. 3. Oct., 2000), p. 293–318.
  4. «Online Etymology Dictionary - Funk». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.
  5. «Online Etymology Dictionary - funky». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.
  6. Quinion, Michael (2001 թ․ հոկտեմբերի 27). «World Wide Words: Funk». World Wide Words (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.
  7. Donald M. Marquis: In Search of Buddy Bolden, Louisiana State University Press, 2005, p. 108-111 ISBN 978-0-8071-3093-3
  8. Who Started Funk Music Արխիվացված 2009-10-09 Wayback Machine, Real Music Forum
  9. Barlow, William. "Looking Up At Down": The Emergence of Blues Culture. Temple University Press (1989), pp. 188-91. ISBN 0-87722-583-4.
  10. «Two Films Unveil a Lost Jazz Legend». National Public Radio. 2007 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2008 թ․ ապրիլի 14-ին. «By most accounts, a mix of alcohol and mental illness sent Bolden into an asylum in 1907; he stayed there until his death in 1931.»
  11. Vincent, Rickey (1996). Funk: The Music, the People, and the Rhythm of the One. New York: St. Martin's Press. էջեր 293–297. ISBN 978-0-312-13499-0.
  12. Dr. Dre > Biography at MyStrands Արխիվացված Փետրվար 20, 2006 Wayback Machine
  13. Scott, Derek B. «Dayton Street Funk: The Layering of Musical Identities». The Ashgate Research Companion to Popular Musicology. էջ 275. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 25-ին.
  14. Presence and pleasure: the funk grooves of James Brown and Parliament, p.4

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆանկ» հոդվածին։