Ֆելիքս Ձերժինսկի
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Ֆելիքս Ձերժինսկի Feliks Dzierżyński | |||
Ձերժինսկին 1918 թվականին | |||
| |||
---|---|---|---|
դեկտեմբերի 20, 1917 - հուլիսի 8, 1918 | |||
Հաջորդող | Յակով Քրիստափորիչ Պետերս | ||
օգոստոսի 22, 1918 - մարտի 1, 1922 | |||
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ, Լեհաստանի և Լիտվայի Թագավորության սոցիալ-դեմոկրատիա, Լիտվայի սոցիալ դեմոկրատական կուսակցություն և Ռուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների) | ||
Կրթություն՝ | Սանկտ Պետերբուրգի համալսարան | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և հեղափոխական | ||
Ազգություն | ռուս | ||
Դավանանք | չդավանող կաթոլիկ | ||
Ծննդյան օր | սեպտեմբերի 11, 1877 | ||
Ծննդավայր | Մինսկի մարզ, Մոլբցիի շրջան | ||
Վախճանի օր | հուլիսի 20, 1926 | ||
Վախճանի վայր | Մոսկվա | ||
Թաղված | Կրեմլի պատի պանթեոն | ||
Դինաստիա | Ձերժինսկիներ | ||
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ՌԽՖՍՀ և ԽՍՀՄ | ||
Հայր | Էդմունդ Իոսվիչ Ձերժինսկի | ||
Մայր | Ելենա Իգնատևնա Յանուշևսկի | ||
Ամուսին | Սոֆիա Մուշկատ Սիգիզմունդովա | ||
Զավակներ | Յան | ||
Ինքնագիր | |||
Պարգևներ | |||
Ֆելիքս Էդմունդովիչ Ձերժինսկի (ռուս.՝ Феликс Эдмундович Дзержинский, լեհ.՝ Feliks Dzierżyński [ˈfɛliks dʑerˈʐɨɲski], օգոստոսի 30, (սեպտեմբերի 11), 1877, Զերժինովո կալվածք (ներկայումս Մինսկի մարզի Մաոլբցիի շրջանում) - հուլիսի 20, 1926, Մոսկվա), լեհ բոլշևիկ հեղափոխական, խորհրդային պետական և կուսակցական գործիչ, հեղափոխական շարժման ակտիվ մասնակից։ 1917-1926 թվականների ընթացքում գլխավորել է Խորհրդային Միությում ձևավորված պետանվտանգության առաջին երկու կառույցները՝ ՉԵԿԱ և ՆԿԳԲ։ ԽՍՀՄ քաղաքական բռնաճնշումների և զանգվածային սպանությունների (Կարմիր ահաբեկչություն, կազակազերծում) կազմակերպիչ-պատասխանատուներից է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1895 թվականին մտել է Լիտվական խորհրդային դումայի կազմակերպության (Վիլնո) մեջ՝ հարելով դրա ձախ թևին։ 1896 թվականին, հեռանալով գիմնազիայից, դարձել է պրոֆեսիոնալ հեղափոխական։ *1897 թվականին հեղափոխական աշխատանք է ծավալել Կաունասում (Կովնո), լեհերեն հրատարակել է «Կովենսկի ռաբոչի» անլեգալ թերթը։
- 1897 թվականի հուլիսին ձերբակալվել և 1898 թվականի օգոստոսին 3 տարով աքսորվել է Վյատկայի նահանգ։
- 1899 թվականի օգոստոսին փախել է աքսորից և Վարշավայում մասնակցել խորհրդային դումայի կազմակերպության վերականգնմանը։
- 1900 թվականի հունվարին դարձյալ ձերբակալվել և 1902 թվականի հունվարին 5 տարով աքսորվել է Վիլյույսկ, բայց հիվանդության պատճառով թողնվել է Վերխոլենսկում։
- 1902 թվականի հունիսին փախել է և վերադարձել Վարշավա։ Լեհաստանի թագավորության և Լիտվայի սոցիալ-դեմոկրատիայի (ԼԹ և ԼՍԴ) 4-րդ համագումարում (Բեռլին, 1903) ընտրվել է նրա գլխավոր վարչության անդամ։ Մասնակցել է 1905-1907 թվականների հեղափոխությանը։
Իբրև ԼԹ և ԼՄԴ գլխավոր վարչության անդամ գլխավորել է 1905 թվականի մայիսմեկյան ցույցը Վարշավայում։
Աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատել է ՌՄԴԲԿ Վարշավայի ռազմահեղափոխական կազմակերպությունում։
- 1905 թվականի հուլիսին վարշավայի կուսկոնֆերանսում ձերբակալվել և բանտարկվել է Վարշավայի միջնաբերդում։ Հոկտեմբերին ազատվել է ներումով։ Եղել է ՌԱԴԲԿ 4-րդ (միավորիչ) համագումարի (1906) պատգամավոր, որտեղ առաջին անգամ հանդիպել է Վլադիմիր Լենինին։ Մտել է ՌՍԴԲԿ Կենտրոնական օրգանի խմբագրության մեջ՝ որպես ԼԹ և ԼԱԴ թվականի ներկայացուցիչ։
- 1906 թվականին կուսակցական աշխատանք է կատարել Պետերբուրգում, Վարշավայում։ Մասնակցել է ՌՍԴԲԿ 2-րդ (1-րդ Համառուսաստանյան) կոնֆերանսին։
- 1906 թվականի դեկտեմբերին ձերբակալվել է։ ՌՍԴԲԿ 5-րդ համագումարում (1907), հեռակա կարգով, ընտըրվել է Կենտկոմի կազմի մեջ։
- 1907 թվականի մայիսին բանտից ազատվել է, սակայն 1908 թվականի ապրիլին կրկին ձերբակալվել ե 1909 թվականի օգոստոսին աքսորվել է Սիբիր՝ մշտական բնակության։
- 1909 թվականի վերջին փախել է արտասահման (Բեռլին)։
- 1910 թվականի հունվարին կուսակցությունը Ձերժինսկիին ուղարկել է Կապրի կղզի՝ բուժման, որտեղից 1910 թվականի մարտին վերադարձել է Կրակով։ 1910 դեկտեմբերին աշխատել է Վարշավայի, Չենստոխովի, Դոմբրովյան շրջանի կուսկազմակերպություններում։
- 1911 թվականին մասնակցել է Փարիզում Վ. Ի. Լենինի կողմից հրավիրված արտասահմանում ապրող ՌՍԴԲԿ Կենտկոմի անդամների խորհրդակցությանը։
- 1912 թվականի սեպտեմբերին դարձյալ ձերբակալվել և բանտարկվել է Վարշավայի միջնաբերդում։
- 1914 թվականի ապրիլին դատապարտվել է 3 տարով, 1916 թվականին՝ 6 տարվա տաժանակրության։
Փետրվարյան հեղափոխության հաղթանակի շնորհիվ Ձերժինսկին ազատվել է Մոսկվայի «Բուտիրսկայա» բանտից և անմիջապես անցել ակտիվ կուսակցական գործունեության։ Եղել է Մոսկվայի քաղաքային կուսակցական 1-ին կոնֆերանսի (1917 թվականի ապրիլ), ՌՍԴԲ(բ) կ 7-րդ (Ապրիլյան) կոնֆերանսի և ՌԱԴԲ(բ) կ 6-րդ համագումարի պատգամավոր, որտեղ ընտրվել է կուսակցության ԿԿ անդամ։ 1917 թվականի հոկտեմբերի 16 (29)-ին ՌՄԴԲ(բ) կ ԿԿ ընդլայնված նիստում ընտրվել է ռազմահեղափոխական կուսակցական կենտրոնի կազմում՝ զինված ապստամբությունը ղեկավարելու համար, իսկ Պետրոգրադի խորհրդի կողմից՝ ՌՀԿ կազմում։
Պաշտոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոկտեմբերյան զինված խռովության կազմակերպիչներից է, ղեկավարել է կապը Սմոլնիի և ապստամբական ջոկատների միջև։ Եղել է խորհուրդների (սովետներ) Համառուսաստանյան 2-րդ համագումարի պատգամավոր. ընտրվել է ԿԴԿ թվականի և նրա նախագահության անդամ։ 1917 թվականի դեկտեմբերի 7(20)-ին, Լենինի առաջարկությամբ, նշանակվել է Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի (ՎՉԿ, ՉԵԿԱ) նախագահ, որը մեծ ռեսուրսներ ու լիազորություններ ստանալով անխնա հետապնդում և բռնաճնշումների էր ենթարկում «հակահեղափոխական» և «հակասովետական» ընկալվող տարրերի։ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի տարիներին կուսակցության Կենտկոմի և խորհրդային կառավարության հանձնարարականով Չեկան զբաղվել է քաղաքական հակառակորդների և դիվերսանտների ձերբակալմամբ ու զանգվածային գնդակահարություններով։
1921 թվականի հունվարի 27-ից ՀամԿ(բ)Կ-ին կից՝ «երեխաների կյանքը բարելավող հանձնաժողովի» նախագահն էր, որտեղ լայնածավալ աշխատանք է կատարել խորհրդային ու համաճարակից միլիոնավոր անապաստան երեխաների համար որբանոցներ կառուցելու գործում։ 1921 թվականի ապրիլի 14-ից՝ հաղորդակցության ճանապարհների ժողկոմ, մնալով ՎՉԿ նախագահ և ներքին գործերի ժողկոմ։
1924 թվականի փետրվարի 2-ից՝ ԽՍՀՄ «ԺՏԲԻ» նախագահ, մնալով ԽՍՀՄ ԺԿՍ-ին կից Միացյալ պետքաղվարչության նախագահ։ Ձերժինսկին եղել է կուսակցության 8-րդ, 10-14-րդ համագումարների պատգամավոր, 7-14-րդ համագումարներում ընտրվել է ԿԿ անդամ, 1920 թվականի ապրիլից՝ ՌԿ(բ) կ ԿԿ կազմբյուրոյի, 1924 թվականի հունիսից՝ ԿԿ քաղբյուրոյի անդամության թեկնածու։ Համառուսաստանյան և ԽՍՀՄ ԿԴԿ անդամ էր։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։ Աճյունն ամփոփված է Կրեմլի պատի մեջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆելիքս Ձերժինսկի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 701)։ |
- ԽՄԿԿ անդամներ
- Բոլշևիկներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Մոսկվա քաղաքում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային պետական գործիչներ
- Անձինք նամականիշերի վրա
- 1877 ծնունդներ
- 1926 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Ռուս հեղափոխականներ
- Խորհրդային հետախույզներ
- Լեհ հեղափոխականներ
- Լեհ պետական գործիչներ
- Սրտամկանի ինֆարկտից մահացածներ