Jump to content

Ֆիլիպ Ուեյլեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլիպ Ուեյլեն
Ծնվել էհոկտեմբերի 20, 1923(1923-10-20)[1][2][3][…]
ԾննդավայրՊորտլենդ
Վախճանվել էհունիսի 26, 2002(2002-06-26)[1][2][3][…] (78 տարեկան)
Վախճանի վայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՌիդ քոլեջ
Գրական ուղղություններԲիթ սերունդ
Պարգևներ

Ֆիլիպ Ուեյլեն (անգլ.՝ Philip Whalen, հոկտեմբերի 20, 1923(1923-10-20)[1][2][3][…], Պորտլենդ - հունիսի 26, 2002(2002-06-26)[1][2][3][…], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի բանաստեղծ, բիթականության առանցքային[4] ներկայացուցիչներից մեկը, զեն-բուդդայական վանական։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպ Ուեյլենը ծնվել է 1923 թվականի հոկտեմբերի 20-ին Պորտլենդում (Օրեգոն, ԱՄՆ)։ Ապրել է Պորտլենդից հարավ գտնվող շրջանում չորս տարեկանից մինչև 1941 թվականին Պորտլենդ վերադառնալը[5]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է օդուժում։ Զորացրվելուց հետո ուղարկվել է Ռիդ քոլեջ, որտեղ նա ծանոթացել է Գերի Սնայդերի և Լյու Ուելչի հետ։ Ավարտել է 1951 թվականին՝ ստանալով բակալավրի աստիճան։ Ուեյլենը Գարի Սնայդերի, Ալլեն Գինզբերգի, Ֆիլիպ Լամանտիայի և Մայքլ Մաքքլուրի հետ միասին 1955 թվականի հոկտեմբերի 7-ին մասնակցել է «Վեց» պատկերասրահում անցկացված պոեզիայի երեկոյում, որտեղ առաջին անգամ կատարվել է սենսացիոն «Ճիչը» (անգլ.՝ Howl):

Ուեյլենը համարվում է Սան Ֆրանցիսկոյում 1950-ական թվականների կեսերին բանաստեղծական վերածննդի գլխավոր դեմքերից մեկը։ Ուեյլենի ստեղծագործությունները բիթականության մյուս ներկայացուցիչների պոեզիայից տարբերվում են առօրյա կյանքի նկատմամբ հարգալից վերաբերմունքով, ինքնահեգնանքով և, որպես կանոն, ապաքաղաքական տրամադրվածությամբ։ 1973 թվականին Ուեյլենը ձեռնադրել է զենական վանական և դարձել Դհարմա Սանգա վանական համայնքի ղեկավար Ունսույ Ձենշին Ռյուֆու անունով Սանտա Ֆեում, (Նյու Մեքսիկո) 1984 թվականին։ 1987 թվականին տեղափոխվել է «Սյունրյու Սւձուկի» միաբանություն, իսկ 1991 թվականին դարձել է Սան Ֆրանցիսկոյի Հարթֆորդ սթրիթում գտնվող զեն-բուդդայական տաճարի վանահայր։ Մահացել է 2002 թվականի հունիսի 26-ին Սան Ֆրանցիսկոյում[6]։

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • You Didn’t Even Try (1967)
  • Off the Wall: Interviews with Philip Whalen (1978)
  • Enough Said: 1974—1979 (1980)
  • Heavy Breathing: Poems, 1967—1980 (1983)
  • Two Novels (1986)
  • Canoeing up Cabarga Creek: Buddhist Poems 1955—1986 (1995)
  • Overtime: Selected Poems(1999)
  • Collected Poems (2007)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. William Lawlor Beat culture: lifestyles, icons, and impact. — ABC-CLIO, 2005. — 392 с. — ISBN 9781851094004
  5. Suiter 2002, pg. 53
  6. «Ф. Уэйлен».(չաշխատող հղում)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]