Ֆրանսուա Պերիե
Ֆրանսուա Պերիե | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 10, 1919[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզի 16-րդ շրջան, Ֆրանսիա[4] |
Մահացել է | հունիսի 28, 2002[5][4][6] (82 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 8-րդ շրջան, Ֆրանսիա[4] |
Գերեզման | Պասի գերեզմանատուն |
Կրթություն | Ռենե Սիմոնի դրամատիկական կուրսեր |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | կինոդերասան |
Ամուսին(ներ) | Ժակլին Պորել և Marie Daëms? |
Երեխա(ներ) | Anne-Marie Périer?, Ժան-Մարի Պերիե և Jean-Pierre Périer? |
Պարգևներ և մրցանակներ | |
Ֆրանսուա Պերիե (ֆրանս.՝ François Périer, իրական անունը՝ Ֆրանսուա Գաբրիել Մարի Պիյու (François Gabriel Marie Pillu), նոյեմբերի 10, 1919[1][2][3][…], Փարիզի 16-րդ շրջան, Ֆրանսիա[4] - հունիսի 28, 2002[5][4][6], Փարիզի 8-րդ շրջան, Ֆրանսիա[4]), թատրոնի և կինոյի ֆրանսիացի դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսուա Պերիեն ուսանել է Ռենե Սիմոնի հիմնած դրամատիկական դասընթացներում, այնուհետև ընդունվել է Ազգային դրամատիկ արվեստի բարձրագույն կոնսերվատորիա, որտեղ նրա հետ սովորել են դերասան և ռեժիսոր Ժերար Ուրին և դերասան Բեռնար Բլիեն։ Ֆրանսուա Պերիեի թատրոնում խաղացած դերերից հատկանշական էր Հյուգոյի դերը՝ Ժան Պոլ Սարտրի «Կեղտոտ ձեռքեր» պիեսի առաջին բեմադրությունում (1948 թ.):
1938 թվականից Ֆրանսուա Պերիեն նկարահանվել է կինոյում։ Նրա խաղը մշտապես տարբերվել է իր թեթևությամբ, հնարամտությամբ և արտահայտչականությամբ։ Հետպատերազմյան տարիներին նա ֆրանսիական կինոյի հանրաճանաչ դերասաններից մեկն էր և նկարահանվել էր ավելի քան հարյուր ֆիլմերում։ Դրանց թվում էին Ժան Կոկտոյի «Օրփեոս» (1950 թ.), Ֆեդերիկո Ֆելինիի «Կաբիրիայի գիշերները» (1957 թ.) և այլ ֆիլմերում։ Նա հայտնի էր նաև «Ծովահրեշ» (1984-1987 թթ.) իտալական հեռուստասերիալում փաստաբան Տերազինիի դերով, որտեղ նա փայլուն կերպով կերտել էր մաֆիայի հետ կապի մեջ գտնվող հնարագետ, հաշվենկատ և վանող, ծախու իրավաբանի կերպարը։ Այդ ամենով հանդերձ Պերիեն երբեք էլ չի ունեցել բացասական կերպարների խաղացանկ, սակայն կաշառակեր փաստաբանի կերպարը նա կարողացել էր մարմնավորել և ներկայացնել զարմանալիորեն բնական ու ճշմարտացի։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1941 թվականին Ֆրանսուա Պերիեն ամուսնացել է դերասանուհի Ժակլին Պորելի հետ, ով հայտնի դերասանուհի Ռեժանի թոռնուհին էր։ Նրանք ունեցել են երկու զավակ, դուստրը՝ լրագրող Աննա-Մարի Պերիեն և որդին՝ ռեժիսորի օգնական Ժան-Պիեռ Պերիեն։ Բացի այդ, Ֆրանսուա Պերիեն ընդունել էր կնոջ նախկին ամուսնությունից ծնված որդու՝ լուսանկարիչ Ժան-Մարի Պերիեի հայրությունը[8]։
1947 թվականին նրանք ամուսնալուծվեցին, իսկ 1949 թվականին Ֆրանսուա Պերիեն ամուսնացավ դերասանուհի Մարի Դաեմսի հետ, որից բաժանվել է 1959 թվականին։ 1961 թվականին Ֆրանսուա Պերիեն ամուսնացել է երրորդ անգամ։
Ֆրանսուա Պերիեն մահացել է 2002 թվականին՝ սրտի նոպայից և թաղված է Պասսի գերեզմանատանը, առաջին կնոջ տատի՝ Ռեժանի կողքին[9]։
Մասնակի ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1938 | Հյուսիսային հոթել | Hôtel du Nord | Ադրիեն |
1941 | Մենամարտ | Le duel | Ֆրանսուա |
1941 | Առաջին պարահանդեսը | Premier bal | Էռնեստ Վիլար |
1941 | Երջանիկ օրեր | Les jours heureux | Բեռնարդ |
1942 | Սիրային նամակներ | Lettres d'amour | Ֆրանսուա դը Պորտալ |
1942 | Հարսանիք՝ սիրով | Mariage d'amour | Պիեռ |
1943 | Սպիտակ բեռնատարը | Le camion blanc | Ֆրանսուա Լեդրու |
1943 | Գայլերի ագարակը | La ferme aux loups | Բաստիեն |
1944 | Բարի երեկո, տիկնայք և պարոնայք | Bonsoir mesdames, bonsoir messieurs | - |
1944 | Սիրո զավակը | L'enfant de l'amour | Մորիս Օռլանդ |
1946 | Սիլվիան և ուրվականը | Sylvie et le fantôme | Ռամուր |
1946 | Սիրո վերադարձը | Un revenant | Ֆրանսուա |
1946 | Բարբիզոնյան գայթակղություն | La tentation de Barbizon | Սատանա, Բեն Ատկինսոն |
1947 | Լռությունը ոսկի է | Le silence est d'or | Ժակ |
1948 | Աղջիկը գիտեր | Une jeune fille savait | Կոկո |
1948 | Կյանքը վարդագույնի մեջ | La vie en rose | Ֆրանսուա |
1948 | Կինն առանց անցաթղթի | Femme sans passé | Միշել |
1949 | Ժանը՝ Լուսնից | Jean de la Lune | - |
1949 | Վերադարձ կյանքին | Retour à la vie | Անտուան |
1950 | Մկան թակարդ | La souricière | Միշել |
1950 | Նախկինները Սեն-Լուից | Les anciens de Saint-Loup | Շառլ Մեռլին |
1950 | Օրփեոս | Orphée | Էրտեբիզ |
1952 | Նա և ես | Elle et moi | Ժան |
1953 | Կանացի գանձ | Un trésor de femme | Ֆրանսուա Դելարոշ |
1953 | Նորապսակները | Jeunes mariés | Ժակ Դելարոշ |
1953 | Կապիտան Կոշիկը | Capitaine Pantoufle | Էմմանուել Բոնավան |
1954 | Կադետ Ռուսելը | Cadet Rousselle | կադետ Ռուսել |
1954 | Ընտանեկան տեսարան | Scènes de ménage | մսյո Տրիել |
1955 | Փախստակները | Les évadés | Ֆրանսուա |
1956 | Ես կվերադառնամ Կանդարա | Je reviendrai à Kandara | Անդրե |
1956 | Որքան հրեշավոր են տղամարդիկ | Que les hommes sont bêtes | Ռոլանդ Դևեր |
1956 | Գայլուհիները | Les louves | Բեռնարդ Պրադալ |
1956 | Ժերվեզա | Gervaise | Անրի Կուպո |
1957 | Ինձ կարող է սպանել յուրաքանչյուրը | Tous peuvent me tuer | Պոլ |
1957 | Հրապուրիչ տղաներ | Charmants garçons | Ռոբեր |
1957 | Կաբիրիայի գիշերները | Le notti di Cabiria | Օսկար Դ՛Օնոֆրիո |
1958 | Բիգորն, Ֆրանսիայի կապրալը | La Bigorne, caporal de France | Լա Բիգորն |
1959 | Բոբուս | Bobosse | Տոնի Վարլե, Բոբուս |
1959 | Դատավորը | Il magistrato | Լուիջի Բոնելլի |
1960 | Ամուր վզափոկ | La corde raide | Դանիել |
1960 | Օրփեոսի կտակը | Le Testament d’Orphée | Էրտեբիզ |
1960 | Ֆրանսուհին և սերը | La française et l'amour | Միշել |
1961 | Սերը Փարիզում | Les amours de Paris | Մորիս |
1961 | Սիրեկան՝ հինգ օրով | L'amant de cinq jours | Ժորժ |
1963 | Հարված մահակով | Le coup de bambou | Լեոն |
1963 | Պղպեղով կոնֆետ | Dragées au poivre | Լեգրան |
1963 | Ընկերները | I compagni | վարպետ Դի Միո |
1963 | Բախտավորները | Les Veinards | Ժերոմ Բուասելյե |
1964 | Այցելուն | La visita | Ադոլֆո Դի Պալմա |
1964 | Հանգստյան օրերը օվկիանոսի ափին | Week-end à Zuydcoote | Ալեքսանդր |
1967 | Սամուրայը | Le samouraï | ոստիկանության կոմիսար |
1969 | Զեթ | Z | դատախազ |
1970 | Կարմիր շրջան | Le cercle rouge | Սանտի |
1971 | Մինչ կիջնի գիշերը | Juste avant la nuit | Ֆրանսուա Տելյե |
1971 | Մաքսն ու թիթեղագործները | Max et les ferrailleurs | Ռոսինսկի |
1972 | Բուլղարական գիշեր | La nuit bulgare | Լաֆոն |
1973 | Ցանկանում ենք գնդապետներ | Vogliamo i colonnelli | Լուիջի դի Կորի |
1974 | Անտուանն ու Սեբաստիանը | Antoine et Sébastien | Անտուան |
1974 | Ստավիսկի | Stavisky | Ալբերտ Բորելլի |
1975 | Սառա | Sara | Ռեստիֆ դե լա Բրետոն |
1975 | Բժիշկ Ֆրանսուազա Գայյան | Docteur Françoise Gailland | Ժերար Գայյան |
1976 | Ոստիկանական կոլտ «Պիթոն 357» | Police Python 357 | կոմիսար Գանե |
1978 | Պետության շահերից ելնելով | La raison d'état | պրոֆեսոր Մարրո |
1978 | Մազարինի | Mazarin | Ջուլիո Մազարինի |
1980 | Հանցագործները գիշերով | Le bar du téléphone | կոմիսար Կլոդ Ժուանվիլ |
1982 | Հինգերորդ կինը | La quinta donna | տեսուչ Ալբերտի |
1983 | Անսանձը | Le battant | Ջինո Ռուջերի |
1984 | Տարտյուֆ | Le tartuffe | Օրգոն |
1984 | Ճակատագրապաշտ Ժակը և նրա տերը | Jacques le fataliste et son maître | Դենի Դիդրո |
1984 | Ծովահրեշ | La piovra | փաստաբան Տերազինի |
1985 | Ծովահրեշ 2 | La piovra 2 | փաստաբան Տերազինի |
1987 | Ծովահրեշ 3 | La piovra 3 | փաստաբան Տերազինի |
1990 | Լասներ | Lacenaire | - |
1991 | Անկարգություն | La pagaille | Գաբրիել |
1992 | Ուղևորություն դեպի Հռոմ | Voyage à Rome | - |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Fichier des personnes décédées mirror
- ↑ 5,0 5,1 5,2 Internet Movie Database — 1990.
- ↑ 6,0 6,1 6,2 Who's Who in France (ֆր.) — Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
- ↑ https://www.siv.archives-nationales.culture.gouv.fr/siv/rechercheconsultation/consultation/ir/pdfIR.action?irId=FRAN_IR_026438
- ↑ Jean-Marie Périer, fils de..., L'Express, 18 octobre 2001
- ↑ «Tombe de Réjane sur Find-a-grave». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսուա Պերիե» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 10 ծնունդներ
- 1919 ծնունդներ
- Ֆրանսիայում ծնվածներ
- Հունիսի 28 մահեր
- 2002 մահեր
- Ֆրանսիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ֆրանսիացի դերասաններ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- Արվեստների և գրականության շքանշանի կոմանդորներ
- Ֆրանսիացի կինոդերասաններ
- Թատրոնի ֆրանսիացի դերասաններ
- Ֆրանսիացի թատերական ռեժիսորներ