Տասնվեցային համակարգ
Տասնվեցային համակարգ` 16 նիշերով հաշուարկման համակարգ։
00000000 57 69 6b 69 70 65 64 69 61 2c 20 74 68 65 20 66
00000010 72 65 65 20 65 6e 63 79 63 6c 6f 70 65 64 69 61
00000020 20 74 68 61 74 20 61 6e 79 6f 6e 65 20 63 61 6e
00000030 20 65 64 69 74 0a
Գրութիւնը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Այս համակարգի թիւերու գրառման համար որպէս նիշեր կը հանդիսանան տասնային համակարգի 0,1,2,3,4,5,6,7,8,9 թվանշաններն ու լատինական այբուբենի առաջին վեց գլխատառերը` A, B, C, D, E, F կամ որոշ պարագաներուն տողատառերը՝ a, b, c. d, e, f։[1]
Միւս հաշուարկային համակարգերով գրառուած թիւերէն տարբերակելու համար կը գրուի համապատասխան ցուցիչով, օրինակ՝ 144310=5A316
Կիրառումը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Լայնորեն կը կիրառուէ համակարգչային ծրագրաւորման բնագաւառին, այն բանի շնորհիւ, որ ժամանակէն համակարգիչներուն հիշողութեան նուազագոյն միաւորը պայթն է, որն ունի 8 պիթ եւ որու մեծութիւնը յարմար է գրառել երկու տասնվեցային նշաններով։
- URL-ի նշաններու քոտերը կը գրուեն որպէս
%
-ով նախանծաւորուած տասնվեցային զոյգեր՝http://www.example.com/name%20with%20spaces
ուր%20
-ը բացատի (դատարկութեան) քոտն է, եւ 2016-ը կը համապատասխանէ տասնային 32-ին: - Եունիքոտին նշանները կը գրառուեն տասնվեցային տեսքով, օգտագործելով չորս թուանշան, անհրաժեշտութեան պարագային՝ նախորդող զէրոներով։ Իւրաքանչիւր նշանի կը տրուի
U+
գրութեանը յաջորդող քառանիշ տասնվեցային թիւի տեսքով քոտ, այսպէս,U+20AC
-ը եւրոյի նշանի (€) քոտն է։ - HTML գոյներու երեք R, G եւ B բաղադրիչները կը գրառուեն տասնվեցային տեսքով[2]։ Իւրաքանչիւր գոյնի կը շնորհուի երեք երկնիշ տասնվեցային թիւի տեսքով քոտ, որոնցմէ առաջինը կարմիր գոյնի պարունակութիւնն է, երկրորդը՝ կապոյտի, երրորդը՝ կանաչի։ Զորօրինակ, կապտականաչ գոյնի քոտը
#1164B4
-ն է, ինչը կը նշանակի, որ այդ գոյնին մէջ երեք հիմնական գոյներու պարունակութիւնները կը կազմեն՝ կարմիրինը՝ 1116=17, կանաչինը՝ 6416=100 եւ կապոյտինը՝ B416=180:
Քոտաւորման այս ձեւը անորով յարմար է, որ իւրաքանչիւր հիմնական գոյնի պարունակութիւնը կրնայ ներկայացուիլ մինչեւ FF16=255 հատ մակարդակներով։
Այլ Համակարգերու Անցումը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տասնվեցորդային թիւի տասնային գրառմանն անցումը կ'արուի նոյն սկզբունքով, ինչպէս ատիկա կը կատարուի հաշուարկման միւս համակարգերուն մէջ, այսինքն՝ թիւը կը ներկայացուի հաշուարկման համակարգի հիմքի, տվեալ պարագային՝ 16-ի աճողական աստիճաններու եւ թիւի թուանշաններու արտադրեալի գումարի տեսքով, զորօրինակ, 2AF316 թիւի համար անհրաժեշտ է կատարել հետեւեալ գործողութիւնները՝
- 2AF316=(216 × 163) + (A16 × 162) + (F16 × 161) + (316 × 160)=(2 × 4096) + (10 × 256) + (15 × 16) + (3 × 1)=1099510:
Երկնիշայինին Անցումը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Համակարգիչներու մեծ մասը կը ձեռնածեն երկնիշային տուեալներով, սակայն ատիկա մարդուն համար դժուարութիւններ կը ստեղծէ անգամ համեմատաբար փոքր թիւի երկուային նիշերու մեծաքանակութիւնը: Քանի որ մարդոց մեծ մասին համար սովորական է տասնային համակարգը, առաւել դիւրին է երկնիշայինը տասնվեցայինի, քան տասնայինի փոխարկելը, քանի որ իւրաքանչիւր տասնվեցային նշանը կը փոխարկուի պիտերու ամբողջական քանակութեան (410):
Այս օրինակով 11112-ը կ'այլաւորուէ տասնայինի: Քանի որ երկնիշային թիւի իւրաքանչիւր դիրքին կրնայ ըլլայ 1 կամ 0, անոր արժէքը աւելի դիւրին է որոշել աջէն՝
- 00012 = 110
- 00102 = 210
- 01002 = 410
- 10002 = 810
Հետեւաբար՝
11112 | = 810 + 410 + 210 + 110 |
= 1510 |
Վարին օրինակը կը ցուցնէ երկնիշային թիւի փոխարկումը տասնայինի իւրաքանրիւր նիշը տասնային փոխարկելով եւ արդիւնքները գումարելով՝
010111101011010100102 | = 26214410 + 6553610 + 3276810 + 1638410 + 819210 + 204810 + 51210 + 25610 + 6410 + 1610 + 210 |
= 38792210 |
Ասոր հետ համեմատած, երկնիշայինէն անցումը կը կատարուի յուրաքանչիւր չորսական նիշերու փոխկերպումով եւ արդիւնքներու գոմարումով՝
010111101011010100102 | = | 0101 | 1110 | 1011 | 0101 | 00102 |
= | 5 | E | B | 5 | 216 | |
= | 5EB5216 |
Տասնվեցայինէ դէպի երկնիշայինի անցումը կը կատարուի նոյն եղանակով:
Տես նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Տասնվեց Նիշային Համակարգ(անգլերէն)
- ↑ «Hexadecimal web colors explained»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2006-04-22-ին։ արտագրուած է՝ 2018-04-14