Ահմադ Մահմուդ
Ահմադ Մահմուդ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 25, 1931 |
Ծննդավայր | Ահվազ, Իրան |
Վախճանվել է | հոկտեմբերի 4, 2002 (70 տարեկան) |
Վախճանի վայր | Թեհրան, Իրան |
Գերեզման | Imamzadeh Taher Cemetery |
Մասնագիտություն | գրող, վիպասան և վիպասան |
Քաղաքացիություն | Իրան |
Ահմադ Մահմուդ (դեկտեմբերի 25, 1931, Ահվազ, Իրան - հոկտեմբերի 4, 2002, Թեհրան, Իրան), պարսիկ արձակագիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել 1931 թվականին, Իրանի Խուզիստան նահանգի Ահվազ քաղաքում։ Իսկական անունն է Ահմադ Աըթա։ Երկար տարիներ պաշտոնավարել է Իրանի նավթի ընկերությունում։ Ապրել ու ստեղծագործել է Թեհրանում։
Ստեղծագործությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմվածքների առաջին ժողովածուն լույս է տեսել 1959 թվականին «Ընկեցիկը» խորագրով, որով էլ մուտք է գործել գրական աշխարհ։ Այնուհետև հրատարակել է «Ծովը դեռ հանդարտ է» (1960), «Փչություն», «Ուխտագնացը անձրնի տակ» (1968), «Օտարականներն ու տեղացի տղան» (1978), «Ծանոթ պատմությունը» և «Ուղևորից մինչն այտուց» (1991) պատմվածքների ժողովածուները։ Նրա բոլոր ստեղծագործությունները պատկերում են Իրանի հարավի կյանքը։ Մթնոլորտը, խոսակցական պարսկերենը, սովորություններն ու մարդկանց վարք ու բարքը, բոլորն էլ «հարավային» են։ Մահմուդը հիմնադիրն է համարվում Իրանի այսպես կոչված «հարավի» պատմվածքի։ Նա պարզ է գրում, ասելիքը շարադրում է կարճ ու հստակ նախադասություններով։
1983 թվականին հրատարակած «Հարևանները» վեպն ունի հասարակական-քաղաքական հնչեղություն, դասվում է պարսկական գրականության գլուխգործոցների շարքը։ 1983 թվականին այն թարգմանվել է ռուսերեն և մեծ տպաքանակով լույս տեսել Մոսկվայում։ 1981 թվականին Մահմուդը հրատարակեց «Մի քաղաքի պատմություն» վեպը։ Այնուհետև հրատարակեց «Այրված հողը», որի նյութը վերցված է Իրանին պարտադրված պատերազմից, 1990 թվականին՝ «Հանդիպումը», իսկ 1993 թվականին լույս տեսավ նրա եռահատոր «Զրո աստիճանի զուգահեռականը» վեպը։ «Ջրի վրայի տնակը» պատմվածքում Ահմադ Մահմուդը դեռ 1975 թվականին կանխատեսում է թագավորական վարչակարգի փլուզումը, որ տեղի ունեցավ 1979 թվականին[1]։
Ստեղծագործությունները հայերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջրի վրայի տնակը։ Մետաքսի ճամփան, Ե., Ապոլլոն, 1996, էջ 105-108։ Բնագրից թարգմանեց Խաչիկ Խաչերը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մետաքսի ճամփան, Ե., Ապոլլոն, 1996, էջ 104։
|